Շատրվան Տրևի
![]() Շատրվանի ընդհանուր տեսքը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 41°54′03″ հս․ լ. 12°28′59″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Հռոմ ![]() |
Կառուցվել է | 1732-1762 |
Շինության ձևը | շատրվան |
Կառուցել է | Նիկոլո Սալյավի |
Ներկա վիճակը | գործող |
Տրևիի շատրվան (իտալ.՝ Fontana di Trevi), շատրվան Հռոմի Տրևի թաղամասում: Բարձրությունը 26.3 մ է, իսկ լայնությունը` 49.15 մ[1]։ Աշխարհի ամենահայտնի շատրվաններից է և ամենախոշորը Հռոմում։
Բարոկկո ոճի այս շատրվանը նախագծել է ճարտարապետ Նիկոլո Սալվին 1732-1762 թվականներին։ Շատրվանը հարում է Պալացցո Պոլիի (իտալ.՝ Palazzo Poli) ճակատային մասին։ Պալատի հոյակերտ ճակատը և շատրվանն ընկալվում են որպես մեկ տարր, և այդ պատճառով շատրվանն ավելի խոշոր է երևում։
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատի կենտրոնական որմնախորշից, նստած ծովային խեցու վրա, կարծես մարտակառքով դուրս է գալիս Օվկիանոսը: Կառքին լծված են տրիտոնները և հիպոկամպուսները։ Նեպտունի կողքերի որմնախորշերում այլաբանական կերպարներ են, իսկ նրանց վերևում՝ հարթաքանդակներ։ Աջ հարթաքանդակը պատկերում է երիտասարդ աղջկա, ով հռոմեական զինվորներին ցույց է տալիս, թե որտեղ է աղբյուրը: Այդ աղբյուրից ջրանցույց են կառուցել, որով ջուրը հասնում էր Հռոմ։ Ե´վ աղբյուրը, և´ ջրանցույցը ստացել են Ակվա Վիրգո (Acqua Virgo` Կույսի աղբյուր) անվանումը (այժմյան անվանումը` Ակվա Վերջինե, իտալ.` Acqua Vergine)։
Մետաղադրամ նետելու ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի շատրվանի հետ կապված հավատալիք, ըստ որի` շատրվան մետաղադրամ գցողը կվերադառնա Հռոմ։ Երկու մետաղադրամ գցելը սիրային հանդիպում է խոստանում, երեք մետաղադրամը՝ ամուսնություն, չորսը՝ հարստություն, հինգը՝ բաժանում։ Քաղաքային ծառայողները տարեկան շատրվանից «որսում են» մոտավորապես 700000 եվրո[2]: Գումարն օգտագործվում է Հռոմում կարիքավորների խանութի համար[2]։ Շատրվանից գումարներ գողանալու պարբերաբար փորձեր են կատարվում[2][3][4]։
Շատրվանի աջ կողմում կան «սիրահարների խողովակներ», որոնցից, ըստ ավանդության, ջուր խմողները հավերժ կսիրեն իրար և համերաշխ կապրեն մինչև խոր ծերություն։
Տրևի շատրվանը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրևի շատրվանը պատկերված է շատ ֆիլմերում՝
- «Հռոմեական արձակուրդներ»,
- «Քաղցր կյանք», որտեղ շատրվանը երրորդ գործող անձն է,
- «Խելահեղ սիրահարվածը» և այլ ֆիլմերում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Trevi Fountain»։ TreviFountain.net
- ↑ 2,0 2,1 2,2 «Trevi coins to fund food for poor»։ BBC News։ նոյեմբերի 26, 2006։ Վերցված է հունվարի 18, 2010
- ↑ «Trevi coins row re-surfaces»։ BBC News։ հոկտեմբերի 8, 2003։ Վերցված է հունվարի 18, 2010
- ↑ «Trevi fountain 'copycat' thieves arrested»։ BBC News։ օգոստոսի 9, 2002։ Վերցված է հունվարի 18, 2010
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շատրվան Տրևի կատեգորիայում։ |
|