Տրիտոնի շատրվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շատրվան
Տրիտոնի շատրվան
Fontana del Tritone
Տրիտոնի շատրվանը
ԵրկիրԻտալիա
Նախագծի հեղինակՋիովանի Լորենցո Բեռնինի
Շինարարության սկիզբ1642
Շինարարության վերջ1643
ՎիճակԳործող շատրվան
Քարտեզ
Քարտեզ
Տրիտոնի շատրվանը Վիքիպահեստում

Տրիտոնի շատրվան (իտալ.՝ Fontana del Tritone, շատրվան Հռոմում, որի հեղինակն է Ջովաննի Լորենցո Բեռնինին։

Այս շատրվանը տեղակայված է Բարբերինի հրապարակում, որը ոչ այնքան հեռու է Բարբերինի պալլացցոյից։ Շատրվանը ստեղծվել է 1642 թվականին Հռոմի պապ Ուրբանիոս VIII-ի պատվերով՝ պալացցոյի շինարարությունն ավարտելուց հետո։

Տրիտոնի շատրվանը

Շատրվանի պատվանդանն իրենից ներկայացնում է 4 դելֆինների արձաններ, որոնց պոչի ծայրերին տեղադրված է հսկայական մի խեցի։ Բացված փեղկերի մեջ գտնվում է Պոսեյդոնի որդու՝ Տրիտոնի արձանը։ Տրիտոնի գլխավերևում պահած խեցուց ջուրը շատրվանում է, որը լցնում է շատրվանի ավազանը։ Դելֆինների միջև պատկերված է Բարբերինիների զինանշանը՝ պապական պսակաթագ։

Հենց այդ նույն հրապարակում է գտնվում հեղինակի մեկ այլ աշխատանք՝ մեղուների շատրվանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]