Վիլլա Ֆարնեզինա
Վիլլա Ֆարնեզինա | |
---|---|
Villa Farnesina | |
![]() Վիլլա Ֆերնեզինա | |
Ժամանակակից կարգավիճակ` | Դել Լինչեի անվան ազգային ակադամիա |
Երկիր` | ![]() |
Ճարտարապետական ոճ` | Բարձր Վերածնունդ |
Հիմնող` | Ագոստինո Կիջի |
Ճարտարապետ` | Բալթազար Պերուցի |
Կառուցման ժամանակաշրջան` | 1506 թվական-1510 թվական |
![]() | |
![]() |
Վիլլա Ֆարնեզինա (իտալերեն՝ Villa Farnesina), բարձր Վերածննդի ժամանակաշրջանի ճարտարապետական և գեղանկարչական հուշարձան, որը գտնվում է Տիբեր գետի աջ ափին, Հռոմի Տրանստևերե շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլլան կառուցվել է սիենյան հարուստ բանկիր և Հռոմի պապ Հուլիոս II-ի գանձապետ Ագոստինո Կիջիիի համար։ 1506-1510 թվականներին սիենացի նկարիչ և Բրամանտեի աշակերտ Բալթազար Պերուցին նախագծում և կառուցում է վիլլան։ Վիլլան տարբերվում է Վերածննդի դարաշրջանին յուրահատուկ պալատներից, այն նախատեսված էր որպես ամառային լայնարձակ հանգստավայր։ Սկզբնական շրջանում գլխավոր մուտքը գտնվում էր հյուսիսային կողմում[1]։ Իսկ այժմ այցելուները մուտք են գործում հարավային կողմից։
Կիջին ֆրեսկայով ձևավորումը հանձնարարում է Ռաֆայելին, Սեբաստիան դել Պյոմբոյին, Ջուլիա Ռոմանոին և Սոդոմին։ Ռաֆայելի առավել հայտնի ֆրեսկաները գտնվում են առաջին հարկում՝ «Ամուրը և Փսիխեան», «Գալատեայի Տրիումֆը»։ Հարևան ննջարանում Սոդոմը պատկերում է դրվագներ Ալեքսանդր Մակեդոնացու կյանքից, Ալեքսանդրի և Ռոքսանայի ամուսնությունը։
1577 թվականին վիլլան դառնում է Ֆարնեզե ընտանիքի սեփականությունը։ XVI դարում Միքելանջելոն առաջարկում է Պալացո Ֆարնեզեն, որը գտնվում է Տիբերի հակառակ ափին և որում նա աշխատում էր, միացնել Վիլլա Ֆարնեզեին կամրջի միջոցով։ Աշխատանքները սկսվում են, սակայն ավարտին չեն հասցվում։
Ավելի ուշ վիլլայի տնօրինումը անցնում է Բուրբոնների տանը, իսկ 1861 թվականին՝ Հռոմում Իսպանիայի դեսպան Բերմուդես դե Կաստրոյին։ Այժմ այն պատկանում է Իտալիայի կառավարությանը և այնտեղ տեղակայված է Դել Լինչեի անվան ազգային ակադեմիան։
Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռաֆայելի Փսիխեա լոջիան Archived 2004-11-04 at the Wayback Machine.
- Ճակատամաս և ֆրեսկաներ
- Այգին
- Ճարտարապետություն Archived 2016-01-11 at the Wayback Machine.
- Արբանյակային լուսանկար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Coffin David, The Villa in the Life of Renaissance Rome, Princeton University Press 1979, p. 91
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Virtual tour of Villa Farnesina on romainteractive.com Archived 2013-02-28 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիլլա Ֆարնեզինա կատեգորիայում։ |
|