Լետիցիա Բոնապարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Լետիցիա Ռամոլինո
Նապոլեոն I կայսրի մայրը
Robert Lefèvre 001.jpg
Ծնվել էօգոստոսի 24, 1750(1750-08-24)[1][2]
ԾննդավայրԱյաչչո, Կորսիկա
Մահացել էփետրվարի 2, 1836(1836-02-02)[1][2] (85 տարեկանում)
Մահվան վայրFlag of the Papal States (1825-1870).svg Հռոմ, Պապական Մարզ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիայի առաջին հանրապետություն
Imperial Coat of Arms of France (1804-1815).svg Ֆրանսիայի առաջին կայսրություն
ԱմուսինՇառլ Բոնապարտ
ԾնողներԺան-Ժերոմ Ռամոլինո և Անջելա Մարիա Պիետրա-Սանտա
ԵրեխաներՆապոլեոն Բոնապարտ
Լուի Բոնապարտ
Պոլինա Բոնապարտ
Կարոլինա Բոնապարտ
Էլիզա Բոնապարտ
Ջոզեֆ Բոնապարտ
Լուսյեն Բոնապարտ
Ժերոմ Բոնապարտ
Letizia Ramolino Վիքիպահեստում

Մարիա Լետիցիա Բուոնապարտե կամ Լետիցիա Ռամոլինո (հայտնի է նաև որպես Marie-Lætitia Ramolino, Madame Mère de l'Empereur, օգոստոսի 24, 1750(1750-08-24)[1][2], Այաչչո - փետրվարի 2, 1836(1836-02-02)[1][2], Հռոմ, Պապական մարզ), իտալական ազնվական, Նապոլեոն I Բոնապարտի մայրը, Ժան-Ժերոմ Ռամոլինոյի և Անջելա Մարիա Պիետրա-Սանտայի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենովական բանակի կապիտան, ապա Կորսիկա կղզու կամուրջների և ճանապարհների գլխավոր տեսուչ Ժան-Ժերոմ Ռամոլինոյի և Սարտենի ազնվական ընտանիքից սերող Անջելա Մարիա Պիետրա-Սանտայի դուստրը[3]։ 13 տարեկանում ամուսնացավ իրավաբան Կառլո Բուանապարտեի հետ[4]։ Չնայած նրան, որ 1769 թվականին Կորսիկան անցավ Ֆրանսիայի տիրապետությանը, այնուամենայնիվ Լետիցիա Բուոնապարտեն չկարողացավ սովորել ֆրանսերեն։ 1875 թվականին` ամուսնու մահից հետո, ընտանիքը գլխավորեց Լետիցիայի երկրորդ որդին` Նապոլեոն Բոնապարտը։ Վերջինս ավարտելով կրթությունը ծառայության անցավ Ֆրանսիական բանակի հրետանիում և բացահայտ դեմ դուրս եկավ Կորսիկայի ապստամբ ուժերի դեմ, որը գլխավորում էր Պասկալ Պաոլին։ Ենթարկվելով քաղաքական հետապնդումների, Բոնապարտների ընտանիքը տեղափոխվեց մայրցամաքային Ֆրանսիա: Այսպիսով Բոնապարտները 1793 թվականին տեղափոխվեցին Մարսել։

Նապոլեոնը` կայսր թագադրվելուց հետո, նրան շնորհեց «Madame Mère» տիտղոսը և նվիրեց Պոն-սյուղ-Սեն կալվածքը, որը գտնվում է Փարիզում։ Լետիցիան չմասնակցեց թագադրմանը, այնուամենայնիվ Նապոլեոնի պահանջով, Ժակ-Լուի Դավիդը իր հանրահայտ կտավում պատկերել է Լետիցիային։ Չնայած մեծ կարողությանը, Լետիցիան ապրում էր շատ համեստ, զբաղվում էր այգեգործությամբ, հազվադեպ էր լինում կայսրի նստավայրում և չէր հետաքրքրվում քաղաքական գործերով։

Ժակ-Լուի Դավիդ- «Նապոլեոնի թագադրումը», Լետիցիա Բոնապարտեն նշված է 3րդ համարի ներքո

Նապոլեոնի իշխանության վերջնական տապալումից հետո Լետիցիա Բոնապարտը իր եղբոր` Ժոզեֆ Ֆեշի հետ հաստատվեց Իտալիայում և մինչև կյանքի վերջ բնակվեց Հռոմի Վենետիկի հրապարակում գտնվող «Palazzo Bonaparte» կոչվող տանը։ Նա մահացավ 85 տարեկանում` համարյա կուրացած վիճակում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամուսինը Կառլո Բուոնապարտն էր` իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ։ Նրանք ունեցան 13 երեխա, որոնցից չափահաս տարիքի հասան միայն ութը` 5 որդի և 3 դուստր[5]

Ընտանիքի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լետիցիա Բոնապարտը ուներ անձնական զինանշան, ստեղծված Նապոլեոն Բոնապարտի զինանշանի օրինակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]