Ամբիգրամ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամբիգրամ (լատ.՝ ambi-ից «կրկնակի» և հին հունարեն՝ γράμμα-ից՝ «տառ»), գեղագրական նախշ, որը թույլ է տալիս համակցել երկու տարբեր ընթերցվածքները միևնույն գծաշարքից։
Ամբիգրամների գրական նախատիպ կարելի է համարել պալիդրոմները՝ բառեր կամ բառախմբեր, որոնք նույն կերպ են ընթերցվում ինչպես աջից ձախ, այնպես էլ հակառակը։ Ամբրգրամաները՝ որպես դիզայներների զվարճանք և գլուխկոտրուկներ, հանրահայտ դարձան 20-րդ դարի վերջում։
Ռուս բանաստեղծներն ու գրողները, օրինակ՝ Դմիտրի Ավալիանին, մտածել են Ամբիգրամների մի քանի տեսակներ՝ «թերթաթեք» (թեքվածություն 180 աստիճանով), «օրտոգոնալ» (թեքվածություն 90 աստիճանով), «երկհայացք» (կարդացվում են տարբեր բառեր առանց թերթը թեքելու)։ Ամբիգրամները կարող են լինել համաչափ և ոչ համաչափ։
Թվերը նույնպես կարող են ձևավորել Ամբիգրամներ, ընդ որում նրանք կարող են կազմված լինել համաչափ թվերից (0, 8, որոշ գրվածքներում՝ 1) կամ մեկը մյուսից թեքությամբ անցում կատարող (6—9, որոշ գրվածքներում՝ 2—5). Տե՛ս A000787-ի հաջորդականությունը OEIS-ում (այնտեղ կոչվում են ստորոբոգրամաներ)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամբիգրամներ Archived 2015-06-22 at the Wayback Machine.