Ինֆեռնո (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինֆեռնո
անգլ.՝ Inferno
ՀեղինակԴեն Բրաուն
Անվանվել էԴժոխք
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն, դետեկտիվ, կոնսպիրատիվ գրականություն, թրիլեր, քրեական վեպ և suspense in literature?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ռոբերտ Լենգդոն
Էջեր576
ՇարքՌոբերտ Լենգդոն
ՆախորդԿորցված նշանը
ՀաջորդԾագում (վեպ)
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDoubleday և Qanun?
Հրատարակման տարեթիվմայիսի 14, 2013
Կայքdanbrown.com/inferno/(անգլ.)

Ինֆեռնո, ամերիկացի գրող Դեն Բրաունի միստիկ հեղինակի թվով չորրորդ գիրքն է, որտեղ գլխավոր հերոսը Ռոբերտ Լենգդոնն է։ Վեպը հաջորդում է «Հրեշտակներ և հրեշներ», «Դա Վինչիի ծածկագիրը» գրքերին[1]։ Գիրքը հրատարակվել է 2013 թվականի մայիսի 14 անգլ.՝ Doubleday (publisher) հրատարակչությունում[2]։ Հրատարակումից հետո շուրջ տասնմեկ շաբաթ գիրքը գրավել է Նյու Յորք Թայմս ամսագրի լավագույն վաճառվող (անգլ.՝ bestseller) գրքերի ցանկում առաջին հորիզոնականը։

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը արթնանում է հիվանդանոցում վիրավոր գլխով և չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ մոտակա մի քանի օրը։ Վերջին հիշողություններով նա պետք է գտնվեր Հարվարդի համալսարանում, սակայն շուտով հասկանում է, որ Ֆլորենցիայում է։ Սիեննա Բրուկսը՝ նրան զննող բժիշկներից մեկը, հայտնում է, որ Ռոբերտ Լենգդոնը ուղեղի ցնցում է ստացել ատրճանակի կրակոցից և հայտնվել շտապօգնության բաժանմունքում։ Պրոֆեսորին հետապնդում է կին մարդասպանը՝ Վայենթա անունով։ Նա ներխուժում է հիվանդանոց, սպանում է բժիշկներից մեկին, իսկ Ռոբերտին ու Սիենային հաջողվում է փախչել հիվանդանոցից և թաքնվել վերջինիս տանը։ Այն բանից հետո, երբ Սիենան պատմում է Լենգդոնին իր հիվանդանոցում հայտնվելու մանրամասները, պրոֆեսորը իր վերարկուի գրպանում գտնում է կենսաբանական գլան, որն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, և դիմում է ԱՄՆ-ի հյուպատոսություն։ Այնտեղից հայտնում են, որ պրոֆեսորին երկար ժամանակ է ինչ փնտրում են, և խնդրում են հայտնել գտնվելու վայրը։ Սիենայի խորհրդով, Ռոբերտը հայտնում էլ մոտակա մեկ այլ փողոցի հասցե, որպեսզի Սիենային զերծ պահի ստեղծված տարօրինակ իրավիճակից։ Որոշ ժամանակ անց Ռոբերտը նշված հասցեում տեսնում է զինված Վայենթաին և հասկանում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը ցանկանում է սպանել իրեն։ Ռոբերտ Լենգդոնը գալիս է այն եզրակացության, որ իր միակ փրկությունը գլանի գաղտնիքը բացահայտնելն է։ Նա որոշում է բացել բեռնարկղը և այնտեղ գտնում է միջնադարյան ոսկորե գլանակ՝ բարձր տեխնոլոգիայով հագեցած պրոեկտրով, որը ցույց է տալիս Բոտիչելլիի Դժոխքի քարտեզի փոփոխված տարբերակը։Քարտեզի ներքևի մասում գրված էին հետևյալ բառերը.«անգլ.՝ The truth can be glimpsed only through the eyes of death.» («Ճշմարտությունը կարող է երևալ մահվան աչքերում»)։ Հանկարծակի ոստիկանության զինված ուժերը շրջափակում են Սիենայի տունը, իսկ Լենգդոնը վերջինիս հետ կարողանում է աննկատ փախչել։

Ռոբերտն ու Սիենան շարժվում են դեպի Հին քաղաք՝ համոզված լինելով, որ գլանակը ընդհանուր կապ ունի Դանթեի հետ։ Սակայն նրանք նկատում են, որ Ֆլորենցիայի ոստիկանությունը շրջափակել է բոլոր կամուրջները և նրանց է փնտրում։ Նրանք թաքնվում են Մեդիչիի այգիներում։ Մինչ ոստիկանությունը փորձում է ուղղաթիռներով գտնել նրանց, Լենգդոնը կռահում է, թե ինչ է ծածկագրված նկարի պրոյեկցիայի վրա։ Հուշումը մատնանշում է որմնանկարը, իսկ թանգարանը, որտեղ այն կախված է, գտնվում է Հին քաղաքում։ Լենգդոնին և Սիենային շրջափակում է ոստիկանությունը, սակայն պրոֆեսորի խորահմտության շնորհիվ, որին քաջ ծանոթ է Մեդիչիի ժամանակաշրջանի իտալական դղյակների ճարտարապետությունը, նրանք կարողանում են դուրս գալ թակարդից։ Սակայն Կոնսորցիումի գործակալը շարունակում է նրանց հետևել։ Լենգդոնին հաջողվում է հասնել մանրանկարի մոտ, որտեղ նրան ճանաչում է թանգարանի հսկիչը։ Նա վստահեցնում է, որ նախորդ օրը տեսել է պրոֆեսորին այստեղ իր ընկերոջ՝ իտալացի արվեստագետ Բուզոնիի հետ։ Նրան նայում էին Դանթեյի հետմահյա դիմակը։ Լենգդոնը հասկանում է, թե ինչ է նշանակում նկարի պրոյեկցիայի արտահայտությունը։ Իսկ երբ Լենգդոնը խնդրում է հսկիչին ցույց տալ Դանթեի դիմակը, պարզվում է, որ այն գողացված է։ Վերահսկող նկարահանող սարքերը ֆիքսել էին, թե ինչպես են Լենգդոնը և Բուզոնին գողանում Դանթեի հետմահյա դիմակը։ Լենգդոնը հսկիչից իմանում է, որ դիմակը պատկանում է մեծահարուստ գիտնական Բերտրան Զոբրիստին։ Սիենան տեղյակ է լինում նրա համամարդկային ապոկալիպսիսի տեսության մասին։ Հսկիչը ոստիկանություն է կանչում։ Լենգդոնը ոչ մի կերպ չի կարողանում հիշել, թե որտեղ է դիմակը։ Թանգարանի հսկիչը զանգահարում է Բուզոնիի քարտուղարուհուն, և պարզվում է, որ վերջինս մահացել է նախորդ օրը սրտի կաթվածից, սակայն մահվանից առաջ Ռոբերտին հաղորդագրություն է թողել։ Բուզոնիի քարտուղարուհին փոխանցում էլ Լենգդոնին հաղորդագրությունը, որտեղ ծածկագրված էր դիմակի գտնվելու վայրը։ Թանգարանը շրջափակում են ոստիկանները, սակայն Լենգդոնն ու Սիենան կրկին կարողանում են փախչել և սկսում են փնտրել դիմակը։

Ֆլորենցիա, Դրախտի դարպասներ

Ճանապարհին Սիենան պատմում է Ռոբերտին Զոբրիստի և նրա ցանկության մասին՝ օգտագործել գենետիկան մարդկության վերացման նպատակով։ Բուզոնիի հուշումը Լենգդոնին բերում է քաղաքի հին մկրտության ավազանի մոտ, որտեղ մկրտվել է Դանթեն։ Նրանք շեղում են հսկիչի ուշադրությունը, մուտք են գործում և գտնում են դիմակը։ Դիմակի ներսի մասը պատված էր կտավի նախաներկով։ Մաքրելով այն՝ Լենգդոնը հայտնաբերում է բանաստեղծություն, որտեղ իշատակվում է դավաճան դոժի (հին Վենետիկի և Ջենովայի հանրապետությունները գլխավորողների տիտղոսը), սուրբ իմաստության թանգարանի և ստորգետնյա դղյակի մասին։ Բանաստեղծությունը մատնանշում է Վենետիկը։ Մկրտության ավազանի մոտ Լենգդոնը և Սիենան հանդիպում են իրենց հետևող ցանով պատված դեմքով անձնավորությանը։ Նա ներկայանում է որպես Ջոնաթան Ֆերիս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ։ Վենետիկի ճանապարհին Ֆերիսը կորցնում է գիտակցությունը, և նրա մոտ սկսվում է ներքին արնահոսություն։ Լենգդոնը հասկանում է, որ վերջինս վարակված է Զոբրիստի ստեղծած վիրուսով։ Նա կռահում է, որ փնտրում է վիրուսի աղբյուրը, և պրոֆեսորի խելամտությունից է կախված մարդկության ճակատագիրը։ Ռոբերտ Լենգդոնը պարզում է, որ Զոբրիստը, ով մեկ շաբաթ առաջ ինքնասպանություն էր գործել, հիանալի գիտնական էր և Դանթեի ֆանատիկոս։ Գիտնականը ստեղծել էր նոր կենսաբանական վիրուս, որը կվոչնչացնի երկրագնի բնակչության մեծ մասը՝ աշխարհի գերբնակեցման խնդիրը լուծելու համար՝ փաստարկ բերելով ահեղ դատաստանի օրը։ Կոնսորցիումի ղեկավարը՝ դավաճանելով կանոնները,դիտում է Զոբրիստի ստեղծած հոլովակը վիրուսի մասին։ Սարսափելով իր տեսածից զանգահարում է սինսկիին։ Վենետիկում Լենգոնը պարզում է, որ դոժի գերեզմանը գտնվում է Ստամբուլում։ Լենգդոնը հանդիպում է Կոնսորցիումի ղեկավարի և Սինսկու հետ։ Նրանք Ռոբերտին ցույց են տալիս Զոբրիստի տեսահոլովակը, որտեղ ցուցադրված է վիրուսի գտնվելու վայրը․ այն պլաստիկ պարկի մեջ է, ջրի մեջ իջեցված։ Երբ պարկի միջինը լուծվի ջրի հետ, այն կվարաքվի վիրուսով։ Լենգդոնը պարզում է, որ իր գլխի վնասվածքը խաբկանք է եղել։ Կոնսորցիումի աշխատակիցները դեղորայքի միջոցով առաջացրել են Լենգդոնի մոտհշողության կորուստ։ Այս ամենը արվել էր նրա համար, որպեսզի լենգդոնը վստահի Սիենաին և վերադարձն գլանակը։ Իսկ Սիենանիր հերթին օգտագործում էր Լենգդոնին, որպեսզի գտնի բիրուսի աղբյուրը։ Լենգդոնը մեկնում է Ստամբուլ, սակայն նրաջանքերը ապարդյուն են լինում։ Պարկն արդեն լուծվել է ջրի մեջ և վիրուսը տարածվել։ Սիենան Լենգդոնին պատմում է Զոբրիստի նամակի մասին, որտեղ ասվում էր, որ գենետիկական վիուսը մարդկության որոշ հատվածում կառաջացնի անծնելիություն։ Այսպիսով կլուծվի երկրագնդի գերբնակեցման խնդիրը, ըստ գիտնականի՝ չվնասելով մարդկությանը։ Սիենան վախենում էր, որ վիրուսը, ընկնելով այլ մարդկանց ձեռքերում, կօգտագործվի որպես զենք, այդ իսկ պատճառով ցանկանում էր այն վերացնել, սակայն ուշանում է։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Լենգդոն - Սիմվոլիկայի պրոֆեսոր Հարվարդի համալսարանում
  • Բերտրանդ Զոբրիստ - Հանճարեղ գիտնական, որը տարված է Դանթեի Դժոխքով։ Նա մտադիր է աշխարհի գերբնակության խնդիրը լուծել՝ վիրուս տարածելով։
  • Սիենա Բրուքս - Բժիշկ, Զոբրիստի նախկին սիրուհին։ Նա աշխատել է նաև Կոնսորցիումի համար։ Նա օգնում է Լենգդոնին գտնել Զոբրիստի ստեղծած վիրուսը,սակայն նրա հարաբերությունները գիտնականի հետ, կասկած են հարուցում մինչև վեպի ավարտը։ Նա Զոբրիստի հավատարիմ աշակերտն էր և ցանկանում էր ձեռք բերել վիրուսը՝ նախքան այն կնկներ այլ մարդկանց ձեռքը։ Նա կարծում էր, որ Առողջապահության միջազգային կազմակերպությունը կօգտագործի Զոբրիստի վիրուսը որպես զենք։ Այդ իսկ պատճառով նա օգտագործում է Լենգդոնին և Կոնսորցիումը Դժոխքի քարտեզով վիրուսի շպիկենտրոնը գտնելու համար։
  • Էլիզաբեթ Սինսկի - Առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավարը, ով վարձում է Լենգդոնին Զոբրիստի վիրուսը գտնելու համար
  • Շեֆ - Կոնսորցիումի ղեկավարը։ Նա փորձում է իրականացնել Զոբրիստի ցանկությունը։ Երբ նա հասկանում է, որ օգնում էր Զոբրիստին բիոլոգիական ահաբեկչության մեջ, սկսում է օգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը գտնել վիրուսը։
  • Վայենթա - Ֆլորենցիայում Կոնսորցիումի գործակալ, որին հրամայված էր հետևել Լենգդոնին
  • Կրիստոֆ Բրյուդեր - Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման Եվրոպական կենտրոնի ղեկավար։
  • Մարտա Ալվարես - Պալացցո Վեկոի աշխատակիցը Ֆլորենցիայում։ Նա օգնում է Լենգդոնին Դանթեի գտնելու Դանթեի հետմահյան դիմակը
  • Ինյացիո Բուզոնի - Արվեստագետ, օգնում է Լենգդոնին Դանթեի դիմակը գտնելու հարցում։ Մահանում է սրտի կաթվածից մինչ վեպի իրադարձությունները
  • Ջոնաթան Ֆերիս - Կոնսորցիումի գործակալ։
  • Էտորե Վիո - Վենետիկում Սուրբ Մարկոս բազիլիկի կուրատոր
  • Միրսաթ - Սուրբ Սոֆիայի էքսկուրսավար Ստամբուլում

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեն Բրաունը իր գրքի մասին առաջին անգամ հայտնել է իր կայքում 2013 թվականի հունվարի 15[3], այն բանից հետո, երբ խնդրել էր ընթերցողներին ստեղծելու թվային խճանկարը լրատվամիջոցների ներկայացնելու համար[4]։ 2013 թվականի փետրվարի վերջին հրապարակում է գրքի կազմի խճանկարը, որտեղ պատկերված էր Սանտա մարիա դել Ֆյորի բազիլիկը[5] : Մարտի 17 հեղինակը հրապարակում է «Ինֆեռնոի» առաջին գլուխը էլեկտրոնային տարպերակով։ Գիրքը թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն, հունարեն, գերմաներեն, իսպաներեն,իտալերեն, չեխերեն, պորտուգալերեն, շվեդերեն և այլ լեզուներով միաժամանակյա հրատարակման համար։ Հրատարակիչները վարձել քին 11 թարգմանիչներ, ողքեր միաժամանակ թարգմանել են գիրքը տարբեր լեզուներով։ «Ինֆեռնոն» առաջին հրատարակությունից 3 ամիս հետո թարգմանվել է նաև պարսկերեն լեզվով[6]։ 2014 թվականի հունվարին միաժամանակ թարգմանվել է նաև սերբերեն, խորվաթերեն և ադրբեջաներեն լեզուներով։

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ եւ Վահե Արսենի թարգմանությամբ 2015 թվականին հայերենով լույս է տեսել մինչ օրս 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված Դեն Բրաունի ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնո»-ն[7]։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեն Բրաունի գրքի հիման վրա ռեժիսոր Ռոն Հովարդը նկարահանել է «Ինֆեռնո» ամերիկյան թրիլլերը, որի պրեմիերան կայացել 2016 թվականի հոկտեմբերին[8]։ Ֆիլմը «Դա Վինչիի ծածկագիրը» (2006 թվական) և «Հրեշտակներ ու հրեշներ» (2009 թվական) ֆիլմերի շարունակությունն է, որոնք նույնպես նկարահանել է Ռոն Հովարդը։ Իրադարձուդյունների կենտրոնում կրկին հայտնվում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը, որի դերը կատարում է Թոմ Հենքսը[9]։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի ապրիլի 27` Վենետիկում,Իտալիա, և եզրափակվեցին 2015 թվականի հուլիսի 21[10]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերակատարում
Թոմ Հենքս Ռոբերտ Լենգդոն
Ֆելիսիթի Ջոնս Սիենա Բրուքս[11]
Սիդսե Բաբետ Քնունսեն Էլիզաբեթ Սինսկի[12]
Հան իրֆան Հարրի Սիմս[13]
Օմար Սի Քրիսըոֆ Բրյուդեր
Բեն Ֆոսթեր Բերտրան Զոբրիստ[14]
Անա Ուլարու Վայնեթա

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sony Pictures ընկերությունը, որը նախկինում զբաղվում էր Դեն Բրաունի նախորդ վեպերի էկրանավորմամբ, կզբաղվի նաև այս վեպի էկրանավորմամբ[15]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 2 Ֆելիսիթի Ջոնսը սկսեց բանակցություններ վարել ֆիլմի նկարահանման մասին, որպեսզի կատարի գլխավոր հերոսուհի Սիենա Բրուքսի դերը։ Փետրվարին հոլիվուդյան դերասան Իրֆան Հանը տանձնեց Կոնսորցիում կազմակերպության ղեկավարի՝ Հարրի Սիմսի դերը։ Դանիացի դերասանուհի Սիդսե Բաբեթ Կնուդսենը կկատարի Էլիզաբեթ Սինսկի դերը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինֆեռնոն» ստացավ տարբեր ակնարկներ քննադադների կողմից։ Նյու Յորք Թայմս գովել է գիրքը նրանում առկա բազմաթիվ հնարքների համար[16]։ Այլ ակնարկները առավել բացասական էին։ Անկախ քննադատ Ջեյմս Քիդը խիստ քննադատության է ենթարկել գիրքը՝ գրելով, որ ստեղծագործության մեջ իրադարձությունները սահմանափակում են երևակայությունը, ինչը հեղինակի անփորձության հետևանքն է[17]։ Բոստոն Գլոբսի ներկայացուցիչ Չաք Լեդին նշել է, որ գիրքը առավել հաջողված է իր նախորդներից[18]։ Սեմրա Ամիրը քննադատել է գիրքը՝ նշելով, որ Բրաունի գիրքը ձանձրալի է, սակայն հեղինակին հաջողվում է լարված պահել ընթերցողին[19]։ Ինֆեռնոն քննարկվել է նաև ակադեմաիական բանավեճերի ժամանակ[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեսլոու, Սքոթ (2013 թ․ փետրվարի 20). «Դեն Բրաուն Ինֆեռնո». The Week. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  2. Մքլաուլին, Էրին (2013 թ․ հունվարի 15). «Դեն Բրաունի նոր Վեպը, 'Ինֆեռնո,'». ABC News. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  3. Farley, Christopher John (2013 թ․ հունվարի 15). «'Da Vinci Code' Author Dan Brown Reveals 'Inferno,' Crashes Site». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  4. Flood, Alison (2013 թ․ հունվարի 15). «Dan Brown's Da Vinci Code sequel Inferno revealed by readers». The Guardian. London. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  5. Kellogg, Carolyn (2013 թ․ փետրվարի 20). «Dan Brown's book cover reveal: It's 'Da Vinci Code'-y!». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  6. Walker, Tim (7 May 2013) "Real Inferno for Dan Brown translators who toil in underground bunker to decode his latest book" Արխիվացված 2014-03-30 Wayback Machine. The Independent
  7. «Գրանիշ գրական համայնք».
  8. «Tom Hanks And Ron Howard To Return For Next Dan Brown Movie 'Inferno'; Sony Sets December 2015 Release Date». Deadline.com. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  9. «Tom Hanks And Ron Howard To Return For Next Dan Brown Movie 'Inferno'; Sony Sets December 2015 Release Date». Deadline.com. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  10. «Sony Pictures Locks Tom Hanks, Ron Howard For April 'Inferno' Start». Deadline.com. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «Felicity Jones In Early Talks To Join 'Inferno' With Tom Hanks». Deadline.com. 2014 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. ‘Inferno’ Movie Adds Omar Sy & More As Cast Goes Global | Deadline
  13. «Irrfan Khan to work with Tom Hanks in Inferno». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
  14. Kit, Borys (10 մարտի, 2015). «Ben Foster Joining Tom Hanks in 'Inferno' (Exclusive)». Վերցված է 10 մարտի, 2015-ին.
  15. «Tom Hanks And Ron Howard To Return For Next Dan Brown Movie 'Inferno'; Sony Sets December 2015 Release Date». Deadline.com. 2013 թ․ հուլիսի 16. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
  16. Maslin, Janet (2013 թ․ մայիսի 12). «On a Scavenger Hunt to Save Most Humans». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  17. Kidd, James (2013 թ․ հունիսի 1). «Review: Inferno, By Dan Brown». London: The Independent. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  18. Leddy, Chuck. «'Inferno' by Dan Brown». The Boston Globe. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  19. Amir, Samra. «Book review: Dan Brown's Inferno - to hell with it». The Express Tribune. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  20. Zwart H. (2014) Viral pandemics, Transhumanism and bio-art gadgets: a Lacanian reading of Dan Brown’s Inferno. Psychoanalytische Perspectieven, 32, 4: 367-403

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ինֆեռնո (վեպ) հոդվածին