Ծագում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ծագում
Origin
Ծագում.jpeg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակԴեն Բրաուն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակությունհոկտեմբեր, 2017թ.
ՆախորդԻնֆերնո

Ծագում (անգլ.՝ Origin), ամերիկացի գրող Դեն Բրաունի միստիկ վեպն է[1], որը վաճառքի է դուրս եկել 2017 թվականի հոկտեմբերի 3-ին։ Սա հեղինակի թվով հինգերորդ գիրքն է, որտեղ գլխավոր հերոսը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնն է։ Վեպը հաջորդում է «Հրեշտակներ և հրեշներ», «Դա Վինչիի ծածկագիրը», «Կորուսյալ խորհրդանշան» և «Ինֆեռնո» գրքերին[2]։

Գիրքը հրատարակվել է 2017-ի հոկտեմբերի 3-ին ՝ «Doubleday publisher» հրատարակչությունում[3][4]:

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլբաո, Իսպանիա։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, կրոնական սիմվոլագիտության մասնագետ Ռոբերտ Լենգդոնը ժամանում է Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան՝ ներկա գտնվելու կարևոր հայտնագործության ազդարարմանը, որն «առհավետ պիտի փոխի գիտության դեմքը»։ Գյուտի հեղինակը Էդմոնդ Քիրշն է՝ Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը․ քառասնամյա միլիարդատեր և ֆուտուրոլոգ, ում շլացուցիչ հայտնագործություններն ու համարձակ կանխատեսումներն իրեն հայտնի են դարձրել ամբողջ աշխարհում։ Այդ միջոցառման ընթացքում նա պատրաստվում է պատասխանել մարդկությանը հետաքրքրող երկու կարևորագույն հարցերին՝ «Որտեղի՞ց ենք մենք եկել» և «Ու՞ր ենք գնում»։

Ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող շնորհանդեսը անցնում է թանգարանի գմբեթում, որը կարծես մարգագետին լինի բաց երկնքի տակ։ Սկզբում ցույց է տրվում Լենգդոնի դասախոսությամբ տեսահոլովակը, ինչից հետո իր խոսքն է բացում Քիրշը՝ ասելով, որ եկել է ժամանակը վերջ դնելու կրոնի դարաշրջանին և ներս թափանցելու գիտության դարաշրջան։ Սակայն Քիրշին հայտարարությունը ավարտին հասցնել չի հաջողվում․ ելույթի ժամանակ նրան սպանում է Լուիս Ավիլան, ում ընտանիքը կրոնական ահաբեկչության արդյունքում մահացել էր։ Այդ դեպքից հետո Ավիլան կորցրել է հավատը և հարել՝ հակասական Պալմիրյան կաթոլիկական եկեղեցուն, որը հավատացրել է վերջինիս, որ այդ ահաբեկչությունը Քիրշի հետևորդներից մեկի ձեռքի գործն է։ Ավիլային վարձում է Ռեգենտ անունով մեկը, ով պնդում է, որ կապված է այդ եկեղեցու հետ և հրամայում՝ ամեն հնարավոր և անհնարին ձևերով, նույնիսկ կյանքի գնով ոչնչացնել այդ հայտնագործությունը և թույլ չտալ, որ այն տարածվի․․․

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբերտ Լենգդոն - Կրոնական սիմվոլագիտության պրոֆեսոր Հարվարդի համալսարանում:
  • Էդմոնդ Քիրշ - Քառասնամյա միլիարդատեր և ֆուտուրոլոգ, Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը:
  • Ամբրա Վիդալ - Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանի տնօրեն, Իսպանիայի ապագա թագավոր և արքայազն Խուլիանի հարսնացուն:
  • Ուինսթոն - Էդմոնդ Քիրշի քվանտային համակարգիչը և օգնականը, որին Քիրշը այդպես է կոչել ի պատիվ՝ Ուինսթոն Չերչիլի:
  • Խուլիան - Արքայազն և Իսպանիայի ապագա թագավոր:
  • Եպիսկոպոս Անտոնիո Վալդեսպինո - Իսպանացի քահանա և թագավորական ընտանիքի ընկեր, ում հետ Քիրշը ծանոթանում է վեպի սկզբում։
  • Ռաբբի Յեհուդա Քյովեշ - Հայտնի հրեա փիլիսոփա: Սպանվում է անհայտ մարդասպանի կողմից:
  • Ալլամա Սաիդ ալ-Ֆադլ - Հայտնի իսլամական աստվածաբան: Սպանվում է անհայտ անձի կողմից, ով չէր ցանկանում, որ Քիրշի հայտնագործությունը հրապարակվեր:
  • Ծովակալ Լուիս Ավիլա - Իսպանական նավատորմի նախկին ծովակալ, ով կրոնական ահաբեկչության հետևանքով կորցրեց իր ընտանիքին, իսկ հետո դարձավ Պալմիրյան կաթոլիկ եկեղեցու նվիրյալ անդամ: Ավիլան համոզված է, որ իր ընտանիքին սպանած ռումբը Քիրշի հետևորդների կողմից էր տեղադրվել:
  • Դիեգո Գարզա - Թագավորական գվարդիայի հրամանատար:
  • Ֆոնսեկա - Թագավորական գվարդիայի գործակալ:
  • Ռաֆա Դիազ - Թագավորական գվարդիայի գործակալ և Ֆոնսեկայի գործընկեր:
  • Հայր Բենյա - Սագրադա Ֆամիլիա տաճարի վանահայր:
  • Մոնիկա Մարտին - Հասարակայնության հետ կապերի համակարգող:
  • Սուրեշ Բխալա - Էլեկտրոնային անվտանգության կենտրոնի գործակալ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]