Jump to content

Բռնիր ինձ, եթե կարող ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բռնիր ինձ, եթե կարող ես
անգլ.՝ Catch Me If You Can
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, գրքերի էկրանավորում, քրեական ֆիլմ, կինոկատակերգություն, դրամա և կենսագրական ֆիլմ
ՀիմքԲռնիր ինձ, եթե կարող ես
Թվականդեկտեմբերի 16, 2002[1], հունվարի 30, 2003[2], դեկտեմբերի 25, 2002[1], հունվարի 1, 2003[1], հունվարի 2, 2003[1], հունվարի 9, 2003[1] և 2002
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ[3][4][5][…]
ՊրոդյուսերՄիշել Շեյն, Ուոլթեր Ֆ. Փարքս և Լորի ՄակԴոնալդ
Սցենարի հեղինակՋեֆ Նաթանսոն
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[3][6][7][…], Թոմ Հենքս[3][6][7][…], Քրիստոֆեր Ուոքեն[6][7][5][…], Մարտին Շին[7][8][9][…], Նատալի Բայ[7][9][10], Էմի Ադամս[7][8][9][…], Ջեյմս Բրոլին[7][9][10], Բրայան Հոու[7][8][11][…], Ֆրենկ Ջոն Հյուզ[7][8][11][…], Սթիվ Իստին[7][10], Ջոն Ֆին[7][10], Ջենիֆեր Գարներ[7][5][8][…], Էլեն Պոմպեո[7][10], Էկի Էքեր[7][10], Քենդիս Ազարա[7][11][10], Քրիս Էլիս[7][10], Էլիզաբեթ Բենքս[7][10], Ֆրենկ Աբիգնեյլ, Գի Թովետ[7][10], Ջեյմի Ռեյ Նյուման[7][10], Ջեյմս Մորիսոն[7][10], Ջերեմի Հովարդ[7][10], Ջեսիկա Քոլինզ[7][10], Ջիմմի Ֆ. Սկեգզ[7], Ջո Գարաջոլա Ավ., Քեմ Հեսկին[7][10], Կիտտի Կառլայլ[7], Լիլիան Շովեն[7][10], Մալաչի Թրոն[7][10], Մարգարեթ Տրավոլտա[7][10], Ռոջեր Լեժե[7], Սառա Լանքաստեր[7][10], Սթիվեն Դենամ[7][10], Թոմաս Կոպաչե[10], Ալեքս Հայդ-Ուայթ[10], Ռոբերտ Քերթիս Բրաուն[10], Բրայան Գուդման[10], Դեյվ Հագեր[10], Ժասմին Ջեսիկա Էնթոնի[10], Ջերալդ Մոլեն[10], Հոնոր Բլեքման[10], Ջեսի Հեյման[10], Լինն Բեվերլի[10], Նիկ Զանո[10], Նենսի Լենեհան, Կեյտլին Դաբլդեյ, Շոն Քոնների, Ալֆրեդ Դենիս և Ռոբերտ Սայմոնդս
ՕպերատորՅակուշ Կամինսկի
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրՖլորիդա, Նյու Յորք, Կալիֆոռնիա, Ատլանտա, Փարիզ և Մարսել
Նկարահանման վայրՄոնրեալ, Կալիֆոռնիա, Ամբասադոր հյուրանոց և Փարիզ
ԿինոընկերությունAmblin Entertainment և DreamWorks
Տևողություն135 րոպե
Բյուջե52 000 000 $[12]
Շահույթ352 114 312 $[13] և 164 615 351 $[12]
Պաշտոնական կայքէջ

«Բռնիր ինձ, եթե կարող ես» (անգլ.՝ Catch Me If You Can), 2002 թվականի ամերիկյան կենսագրական, դրամա ֆիլմ, որը պատմում է Ֆրենկ Աբիգնեյլի կյանքի մասին, ով մինչև իր 19-ամյակը ձեռք է բերել միլիոնավոր դոլարներ՝ ձևանալով «Pan American» ավիաուղիների օդաչու, Ջորջիա նահանգում ներկայանում է որպես բժիշկ, Լուիզիանա նահանգում՝ որպես դատախազի օգնական։ Նրա հանցագործությունները համարվում էին խարդախություններ, նա այնքան փորձառու էր դարձել իր գործում, որ նույնիսկ օգնում էր ՀԴԲ–ին ուրիշ խարդախություններ հայտնաբերելու գործում։ Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը, գլխավոր դերակատարներն են Լեոնարդո ԴիԿապրիոն, Թոմ Հենքսը, Քրիստոֆեր Ուոքենը, Մարտին Շինը և Նատալի Բեյը։

Ֆիլմի զարգացման աշխատանքերը սկսել են 1980 թվականին, սակայն չեն ունեցել առաջընթաց մինչև 1997 թվականը, երբ Աբիգնեյլի գիրքը գնվեց Սփիլբերգի DreamWorks կինոընկերության կողմից։ Դևիդ Ֆինչերը, Գոռ Վերբինսկին, Լեսի Հալսթրոմը, Միլոշ Ֆորմանը և Քամերոն Քրոուն հնարավորություն ունեին դառնալու ֆիլմի ռեժիսոր, մինչև Սփիլբերգի որոշելը։ Նկարահանումները տեղի են ունեցել փետրվարից մինչև 2002 թվականի մայիսը։ Ֆիլմը ունեցավ ֆինանսական և քննադատական մեծ հաջողություններ, իսկ իրական Ֆրենկ Աբիգնեյլը դրական արձագանքեց դրան։

1963 թվականին պատանի Ֆրենկ Աբիգնեյլը (Լեոնարդո ԴիԿապրիո) ապրում էր իր հոր՝ Ֆրենկ Աբիգնեյլ Ավագի (Քրիստոֆեր Ուոքեն) և ֆրանսիացի մոր՝ Պաուլա Աբիգնեյլի հետ (Նատալի Բեյ) Նյու Յորքում գտնվող Նոր Ռոշել քաղաքում։ Երբ Ֆրենկ Ավագին մերժում են բիզնես վարկ տալ բանկից, նա հայտնվում է դժվարությունների մեջ, և ընտանիքը ստիպված է լինում իրենց մեծ տնից տեղափոխվել փոքր բնակարան։ Պաուլան սկսում է հանդիպել Ջեքի (Ջեյմս Բրոլին)՝ իր ամուսնու ընկերոջ հետ։ Այդ ժամանակ Ֆրենկ կրտսերը իրեն ձևացնում է ֆրանսերենի ուսուցչի փոխարինող և անցկացնում դասերը։ Ֆրենկի ծնողները ապահարզանի դիմում են տալիս, և նա փախչում է տնից։ Երբ նրա փողերը վերջանում են, նա սկսում է գոյատևել խարդախություններ անելով։ Շուտով նս սկսում է ձևանալ օդաչու։ Նա կեղծում է «Pan Am»–ի աշխատավարձի չեկերը, և նրան հաջողվում է գողանալ ավելի քան 2.8 միլիոն դոլար։

Այդ ժամանակ ՀԴԲ–ի գործակալ Քարլ Հենրեթին (Թոմ Հենքս) սկսում է հետապնդել Ֆրենկին։ Ֆրենկը և Քարլը հանդիպում են իրար մի հյուրանոցում, որտեղ Ֆրենկը ներկայանում է, իբր Բարի Ալլեն գաղտնի ծառայությունից է։ Ֆրենկը հեռանում է, և Քարլը մեկ րոպե անց հասկանում է, որ խաբվել է։ Ավելի ուշ՝ Սուրբ ծննդին, երբ Քարլը դեռ աշխատանքի վայրում էր, Ֆրենկը զանգահարում է նրան և փորձում է ներողություն խնդրել։ Քարլը չի ընդունում Ֆրենկի ներողությունը և ասում է, որ նա շուտով բռնվելու է, բայց ծիծաղում է, երբ հասկանում է, որ Ֆրենկը զանգահարել էր իրեն, որովհետև չկա մեկը, որպեսզի խոսի հետը։ Քարլը շարունակում է իր հետաքննությունները, և հասկանում է (մատուցողի շնորհիվ), որ «Բարի Ալլեն» անունը «Ֆլեշ» կոմիքսից է, և Ֆրենկը իրականում դեռահաս է։

Մինչդեռ Ֆրնեկը ձևանում է որպես բժիշկ և փաստաբան, նա սիրահարվում է Բրենդային (Էմի Ադամս), ում ի վերջո ասում է իր մասին ճշմարտությունը և խնդրում փախչել իր հետ։ Քարլը հետքերով գտնում է Ֆրենկին, նրա և Բրենդայի նշանադրության ժամանակ, որտեղ Ֆրնեկը թողնում է Բրենդային՝ խնդրելով իր հետ հանդիպել երկու օրից, որպեսզի նրանք կարողանան գաղտնի մեկնել։ Ֆրենկը երկու օր անց տեսնում է Բրենդային իրեն սպասելիս, սակայն տեսնում է նաև քաղաքային հագուստով հագնված ՀԴԲ–ի գործակալների, ովքեր սպասում էին, որպեսզի ձերբակալեին իրեն, գիտակցելով, թե ինչ կարող է լինել, նա խուսափում է Եվրոպա մեկնելուց։

Յոթ ամիս անց Քարլը ցույց է տալիս իր բոսին, որ Ֆրենկը արդեն կատարել է խարդախություններ ամբողջ Արևմտյան Եվրոպայում և թույլտվություն է խնդրում գնալ Եվրոպա, որպեսզի փնտրի նրան։ Երբ բոսը հրաժարվում է, Քարլը Ֆրենկի չեկերը տանում է պրոֆեսիոնալ տպագրիչների մոտ, ովքեր պնդում են, որ չեկերը տպագրվել են Ֆրանսիայում։ Ֆրենկի մոր հետ հարցազրույցից հետո, Քարլը հիշում է, որ Պաուլան ծնվել է Ֆրանսիական Մոնիշար քաղաքում։ Նա գնում է այնտեղ և գտնում Ֆրենկին, և ասում է, որ ֆրանսիական ոստիկանությունը կսպանի նրան, եթե նա հանգիստ չգա իր հետ։ Սկզիբից Ֆրենկը մտածում էր, որ Քարլը խաբում է, բայց Քարլը խոստացել էր, որ երբեք չի խաբի նրան, և երբ Քարլը դուրս է բերում նրան, ֆրանսիական ոստիկանությունը Ֆրենկին տանում է բանտ։

Տեսարանը փոխվում է, երբ արդեն Քարլը Ֆրենկին վերադարձնում է տուն և հայտնում է նրա հոր մահվան մասին։ Վշտահար Ֆրենկը փախչում է ինքնաթիռից և գնում իր հին տուն, որտեղ գտնում մորը, այն մարդուն, ում համար մայրը հեռացել էր նրա հորից, ինչպես նաև մի աղջկա, ով (ինչպես հասկացավ Ֆրենկը) իր խորթ քույրն է։ Ֆրենկը հանձնվում է և դատապարտվում 12 տարվա ազատազրկման. ժամանակ առ ժամանակ նրան այցելում էր Քարլը։ Երբ Ֆրենկը գտնում է, որ Քարլի բերած չեկը կեղծ է, Քարլը համոզում է ՀԴԲ–ին Ֆրենկին առաջարկել աշխատել ՀԴԲ բանկային խարդախոությունների բաժնում իր ազատազրկման տարիների ընթացքում, որին Ֆրենկը համաձայնվում է։ ՀԴԲ–ում աշատելու ժամանակ նա զգում է անհասկանալի մի զգացմունք և նույնիսկ փորձում է կրկին թռչել, որպես օդաչու։ Նա հանդիպում է Քարլին, ով ասում է նրան, որ նա վերադառնալու է իր աշխատանքին, քանի որ ոչ–ոք չի հետապնդում իրեն։ Հաջորդ երկուշաբթի Քարլը նյարդային վիճակում էր գտնվում, որովհետև Ֆրենկը դեռ չէր եկել աշխատանքի։ Սակայն, Ֆրենկը ի վերջո եկավ և նրանք քննարկեցին իրենց մյուս գործը։

Ֆիլմի վերջամասում ցույց են տալիս, որ Ֆրենկը ամուսնացել է 26 տարեկանում, ունի երեք որդի, ապրում է Միդուոսթում, նա և Քարլը շարունակում են լինել լավագույն ընկերներ, նա բռնել է աշխարհով հայտնի կեղծարարների, և վաստակում է միլիոններ իր կատարած աշխատանքի դիմաց։

Դերակատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լեոնարդո ԴիԿապրիո, որպես Ֆրենկ Ուիլյամ Աբիգնեյլ Կրտսեր։ Մինչև իր 19-ամյակը Ֆրենկը կարողացել է խարդախությամբ ձեռք բերել միլիոնավոր դոլարներ՝ ձևանալով որպես «Pan Am» ավիաուղիների օդաչու, բժիշկ և դատախազի օգնական։
  • Թոմ Հենքս, որպես Քարլ Հենրեթի, ՀԴԲ–ի գործակալ, ով հետապնդում է Ֆրենկին ֆիլմի մեծ մասում։ Հենրեթին երբեմն ծաղրում էր այն գործակալներին, ովքեր այդ չեկերի կեղծումները համարում էին կատակ։ Հենրեթին ամուսնալուծված է, նրա դուստրը և նախկին կինը ապրում են Չիկագոյում։ Վերջում Քարլը և Ֆրենկը դառնում են լավագույն ընկերներ։
  • Քրիստոֆեր Ուոքեն, որպես Ֆրենկ Ուիլյամ Աբիգնեյլ Ավագ, Ֆրենկ Կրտսերի հայրը և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան։ Նա կորցնում է կնոջը՝ Պաուլային, և իր հարստությունը, երբ ցանկանում էր խուսափել վարկերից։ Նա մահացել է կայարանի աստիճաններից ընկնելով։
  • Նատալի Բեյ, որպես Պաուլա Աբիգնեյլ, նա հանդիպել է Ֆրենկ ավագին 18 տարեկան հասակում Ֆրանսիայում, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հինգ շաբաթ անց զույգը ամուսնանում է։ Նրանք բաժանվեցին, երբ Ֆրենկ Կրտսերը 16 տարեկան էր։ Պաուլան ամուսնանում է Ջեք Բարնսի հետ, ումից էլ դուստր է ունենում։
  • Էմի Ադամս, որպես Բրենդա Սթրոնգ։ Մինչև բուժքույր դառնալը Բրենդան կատարել էր աբորտ։ Նրա խիստ լյութերական ծնողները ուրանում էին նրան, մինչև նրանք հանդիպեցին Ֆրենկ Կրտսերին։
  • Մարտին Շին, որպես Ռոջեր Սթրոնգ, Բրենդայի հայրը և Քերոլի ամուսինը։ Ռոջերը հայտնի դատախազ էր Լուիզիանա նահանգում և նա հեշտությամբ չհավատաց, որ Ֆրենկը ավարտել է իրավաբանական դպրոց։
  • Ջեյմս Բրոլին, որպես Ջեք Բարնս, Ֆրենկ Ավագի գործակիցը և ընկերը։ Հետագայում Ջեքը կապվում է Պաուլայի հետ, որն էլ հանգեցնում է Ֆրենկ Կրտսերի ծնողների ամուսնալուծությանը։
  • Նենսի Լենեհան, որպես Քարոլ Սթրոնգ, Բրենդայի մայրը և Ռոջերի կինը։ Մտածելով, որ Ֆրենկ Կրտսերը բժիշկ է և իրավաբան, նա մեծ հիացմունքով ցանկանում էր նրա և իր աղջկա հարսանիքը։

Իրական Ֆրենկ Աբիգնեյլը երևում է, որպես ֆրանսիացի ոստիկան, որը ձերբակալում էր իր կերպարին[14]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Ֆրենկ Աբիգնեյլը վաճառել է իր ինքնակենսագրական ֆիլմի հեղինակային իրավունքները[15]։ Գործադիր պրոդյուսեր Միշել Շեյնը գնել է ֆիլմի հեղինկային իրավունքները 1990 թվականին[16] «Paramount Pictures» կինոընկերության համար[17]։ 1997 թվականի դեկտեմբերին Բարի Քեմփը գնում է ֆիլմի հեղինակային իրավունքները Շեյնից և բերում այն «DreamWorks» կինոընկերություն, Ջեֆ Նաթանսոնի հետ գրելով ֆիլմի սցենարը[18]։ 2000 թվականի հուլիսին Լեոնարդո ԴիԿապրիոն ընդունվում է որպես գլխավոր դերասան, իսկ Գոռ Վերբենսկին ռեժիսոր[19][20]։ Սթիվեն Սփիլբերգը ստորագրում է, որպես պրոդյուսեր։ Նկարականումները սկսում են 2001 թվականի մարտին[21][22]։

Ըստ Վերբենսկիի Քարլ Հենրեթիի դերում պետք է խաղար Ջեյմս Գոդոլֆինին, Ֆրենկ Կրտսերի դերում՝ Էդ Հարիսը, իսկ Բրենդա Սթրոնգի դերում՝ Քլոե Սևանին[23][24]։ Վերբենսկին լքեց ծրագիրը Լեոնարդո ԴիԿապրիոյի պատճառով, ով ցանկանում էր նկարանվել «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմում[25]։ 2001 թվականի մայսիսին, Լեսի Հալսթրոմը ցանկանում էր դառնալ ֆիլմի ռեժիսոր, սակայն դուրս է մնում ծրագրից 2001 հուլիսին։ Այս փուլում Հարիսը և Սևին լքել էին ֆիլմը, բայց Գոդոլֆինին դեռ մնացել էր[24][26]։ Սփիլբերգը՝ «DreamWorks» կինոընկերության համահիմնադիրը, Միլոշ Ֆորմանին առաջարկում է լինել ֆիլմի ռեժիսոր։ 2001 թվականի օգոստոսին Սփիլբերգը պաշտոնապես դարձավ ֆիլմի ռեժիսոր։

Ամանդա Սթրոնգի դերը մարմնավորելու համար դերասանուհի գտնելը տևեց ամիսներ, սակայն ի վերջո ընտրվեց Էմի Ադամսը։ Սփիլբերգը «սիրեց» նրա տեսակը և ֆիլմի պրոդյուսեր Ուոլթեր Պարկսը մեկնաբանել է նրան «ամենաթարմ և ամենաազնիվ, ում մենք երբևէ տեսել ենք», և նա ունի կարևոր դեր ֆիլմում։ Պարկսի առաջարկով, Ֆրենկ Ավագի դերը մարմնավորում է Քրիստոֆեր Ուոքենը։ Ռոջեր Սթրոնգի դերը մարմնավորում է Մարտին Շինը։ Սփիլգերգը ցանկանում էր, որ Պաուլա Աբիգնեյլի դերը մարմնավորեր ֆրանսիացի դերասանուհի։ Նա Ֆրանսիայում ապրող Բրայան դե Պալմայից օգնություն խնդրեց, ով առաջարկեց մի քանի դերասանուհիներ, որոնց թվում էր Նատալի Բեյը։ Սփիլբերգը տեսել էր Ջենիֆեր Գարներին «Լրտեսուհին» հեռուստասերիալում և ցանկանում էր, որպեսզի նա մի փոքր դեր կատարեր ֆիլմում[27]։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պաշտոնական նկարահանումները պետք է սկսեին 2002 թվականի հունվարին[16], սակայն հետաձգվեցին մինչև փետրվարի 7՝ Կալիֆորնիա նահանգի, Լոս Անջելես քաղաքում[28]։ Ֆիլմը նկարահանվել է նաև Բըրբանքում, Դաունիում, Նյու Յորքում, Օնտարիոյի միջազգային օդանավակայանում (որը երևում էր որպես Մայամիի միջազգային օդանավակայան), Քվեբեկում և Մոնրեալում[29]։ Ֆիլմը նկարահանվել է 147 տարբեր վայրերում և ընդամենը 52 օրում։ Նկարահանումները սկսեցին ապրիլի 25–30–ին Ավենյու Պարկում։ Անձնակազմը տեղափոխվել է Նյու Ջերսի նահանգի Օրանժ քաղաք, ապա վերադարձել Բրուքլին, բանկի և դատարանի տեսարանները նկարահանելու համար։ Նկարահանումները նաև տեղի են ունեցել Ջոն Քենեդիի միջազգային օդանավակայանում[30]։ Քվեբեկ քաղաքը ընտրվել էր իր եվրոպական բնույթի և ֆրանսիական զգացմունքների համար։ Նկարահանումները վերջացել են մայիսի 12–ին Մոնրեալում[31][32]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2002 թվականի դեկտեմբերի 10–ին, DreamWorks Records–ի կողմից։ Բնօրինակը գրել է Ջոն Ուիլյամսը։

«Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմի հիմքում ընկած է անհաջող ընտանիքների և ծանր մանկության թեման։ Ինչպես Ֆրենկ Աբիգնեյլի, այնպես էլ Սփիլբերգի ծնողները ամուսնալուծվել են, երբ նրանք դեռահաս էին։ Ֆիլմում, Քարլ Հենրեթին նույնպես ամուսնալուծված է, նրա դուստրը և կինը ապրում են Չիկագոյում։ Սփիլբերգը նաև ցանկանում էր ստեղծել մի ֆիլմ խաբեբաների մասին։

«Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմը թողարկվել է 2002 թվականի դեկտեմբերի 25–ին՝ վաստակելով ավելի քան 30 միլիոն դոլար 3,225 կինոթատրոններում[33]։ Ֆիլմը վաստակեց 164.6 միլիոն դոլար Հյուսիսային Ամրիկայում, 187.5 միլոն դոլար՝ այլ երկրներում, ընդհանուր՝ 352.1 միլիոն դոլար.[34] ։ Բռնիր ինձ, եթե կարող ես ֆիլմը եղել է տասնմեկերորդ ամենահաջողված ֆիլմը 2002 թվականին[35][36]։

Քննադատական կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes–ում ֆիլմը գնահատել են 96%[37]։ Internet Movie Database–ում ֆիլմը գնահատվել է 8.0/10։

«Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմի DVD–ն թողարկվել է 2003 թվականի մայիսի 6–ին[38], իսկ Blu-ray–ը 2012 թվականի դեկտեմբերի 4–ին[39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 http://www.the-numbers.com/movie/Catch-Me-if-You-Can
  4. http://www.imdb.com/title/tt0264464/
  5. 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/zlap-mnie-jesli-potrafisz
  6. 6,0 6,1 6,2 http://www.metacritic.com/movie/catch-me-if-you-can
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 http://www.imdb.com/title/tt0264464/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://bbfc.co.uk/releases/catch-me-if-you-can-2003-3
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.film-o-holic.com/arvostelut/catch-me-if-you-can
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. 11,0 11,1 11,2 http://www.virtual-history.com/movie/film/238/catch-me-if-you-can
  12. 12,0 12,1 Box Office Mojo — 1999.
  13. Box Office Mojo — 1999.
  14. Van (2014 թ․ հոկտեմբերի 17). «11 դրվագներ, որոնք չեք նկատել ֆիլմռերում». Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  15. «Մեկնաբանություններ». 2002 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  16. 16,0 16,1 «Բռնիր ինձ, եթե կարող ես». 2001 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  17. . 2002 թ․ հունվարի 8 http://www.variety.com/article/VR1117858155. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն); Text "titleԲռնիր ինձ, եթե կարող ես" ignored (օգնություն)
  18. «Բռնիր ինձ, եթե կարող ես». 1997 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  19. . 2000 թ․ ապրիլի 4 http://www.variety.com/article/VR1117780175. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. «Լեոնարդո ԴիԿապրիոն նկարահանվում է «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմում». 2000 թ․ հուլիսի 31. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  21. . 2000 թ․ օգոստոսի 22 http://www.variety.com/article/VR1117785385. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. . 2001 թ․ հուլիսի 30 http://www.variety.com/article/VR1117850489. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. «Լեոնարդո ԴիԿապրիո». 2000 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  24. 24,0 24,1 «Լեոյի հաջորդ կինոնկարը». 2001 թ․ հուլիսի 6. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  25. «Նախագիծը կրկին ձախոխվեց». 2001 թ․ մարտի 15. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  26. «Հալսթրոմ». 2001 թ․ մայիսի 22. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  27. «բռնիր ինձ, եթե կարող ես։ արտադրության նշումներ». Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  28. «Բացման արարողություններ». 2002 թ․ փետրվարի 11. Վերցված է Հուննիսի 30, 2008-ին.
  29. . Ապրիլի 2, 2002 http://www.variety.com/article/VR1117864812. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  30. «Ո՞վ պետք է հագնի Ֆրենկ Սինատրայի կոշիկները». Ապրիլլի 30, 2002. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  31. «բռնիր ինձ, եթե կարող ես». 2002 թ․ մայիսի 2. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  32. ] (2002 թ․ մայիսի 14). «Բռնիր ինձ, եթե կարող ես». Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին. {{cite news}}: |author= has numeric name (օգնություն)
  33. «ռնիր ինձ, եթե կարող ես (2002)». Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  34. «2002 տարվա շահույթները». Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  35. «Ֆիլմի ներսը». 2002 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  36. «ռնիր ինձ, եթե կարող ես». 2002 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.
  37. «Բռնիր ինձ, եթե կարող ես». Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  38. «Բռնր ինձ, եթե կարող ես;— Շահույթ, DVD, Ֆիլմի նորություններ, Անձնակազմի ինֆորմացիա». Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.
  39. «Բռնիր ինձ, եթե կարող ես [Blu-ray] DVD». 2012 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]