Փոլ Լուկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոլ Լուկաս
Paul Lukas in The Casino Murder Case trailer.jpg
Ծննդյան թիվ՝մայիսի 26, 1894(1894-05-26) կամ մայիսի 26, 1891(1891-05-26)[1]
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2]
Վախճանի թիվ՝օգոստոսի 15, 1971(1971-08-15)[3] կամ օգոստոսի 16, 1971(1971-08-16)[1]
Վախճանի վայր՝Տանժեր, Մարոկկո[2]
Քաղաքացիություն՝Flag of Hungary.svg Հունգարիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, սցենարիստ և կինոդերասան
Պարգևներ՝Օսկար լավագույն դերասանի համար և Ոսկե գլոբուս
IMDb։ID 0510134

Փոլ Լուկաս (անգլ.՝ Paul Lucas, (մայիսի 26, 1894(1894-05-26) կամ մայիսի 26, 1891(1891-05-26)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - օգոստոսի 15, 1971(1971-08-15)[3] կամ օգոստոսի 16, 1971(1971-08-16)[1], Տանժեր, Մարոկկո[2]), հունգարացի և ամերիկացի դերասան: Լուկասի հայտնի դերասանական գործերից են Ալֆրեդ Հիչքոքի «Տիկինն անհետանում է», Ռիչարդ Ֆլեյշերի «20 000 Լիեն ջրի տակ» և «Watch on the Rhine» ֆիլմերը։ «Watch on the Rhine» ֆիլմում դերասանը դերի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փալ Լուկաչը (հունգ.՝ Lukács Pál) ծնվել է 1895 թվականին Բուդապեշտում։ Նրա դերասանական դեբյուտը կայացել է 1916 թվականին Բուդապեշտի թատերական բեմերից մեկում, իսկ մեկ տարի անց առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ 1927 թվականին հաջող թատերական և կինոկարիերայից հետո հայրենի Հունգարիայում, ինչպես նաև Գերմանիայում և Ավստրիայում, որտեղ նա համագործակցել է հանրահայտ Մաքս Ռեյնհարդի հետ, Լուկաչը տեղափոխվել է Հոլլիվուդ։ Այնտեղ նա հաջողությամբ շարունակել է իր դերասանական կարիերան Փոլ Լուկաս անվան տակ, հայտնվելով 1930-ական թվականներին այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Տիկինն անհետանում է» (1938) և «Դոդսվորթ» (1936) ֆիլմերը։ 1933 թվականին դերասանը ստացել է ամերիկայի քաղաքացիություն։

1940-ական թվականներին Փոլ Լուկասը մեծ բարձունքների է հասել Հոլիվուդում՝ Կասաբլանկա (1942), Ում մահն է գուժում զանգը (ֆիլմ) (1943) «Watch on the Rhine» (1943) ֆիլմերի շնորհիվ։ 1940-ական թվականների վերջից Փոլ Լուկասը տեղափոխվել է հեռուստատեսություն՝ շարունակելով միայն երբեմն հայտնվել մեծ էկրանին։ Նրա վերջին խոշոր կինոդերերերից մեկը դարձել է պրոֆեսոր Պիեռ Արանոն՝ Ժյուլ Վեռնի «20000 Լիեն ջրի տակ» ստեղծագործության լայնամասշտաբ էկրանավորման գործում։

Փոլ Լուկասը մահացել է 1971 թվականի օգոստոսի 16-ին Մարոկկո նահանգի Տանժեր քաղաքում 76 տարեկան հասակում։ Նրա ներդրումը կինեմատոգրաֆում նշվել է աստղով «Հոլիվուդյան փառքի ծառուղում»[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1928 ֆ Կինը Մոսկվայից The Woman from Moscow Վլադիմիրխ
1929 ֆ Խաբկանք Illusion Գրաֆ Ֆորտունի
1930 ֆ Երիտասարդ ագռավները Young Eagles Ֆոն Բադեն
1930 ֆ Հրեշի տոնը The Devil’s Holiday Բժիշկ Ռեյնոլդս
1930 ֆ Սիրելու իրավունք The Right to Love Էրիկ
1931 ֆ Քաղաքային փողոցներ City Streets «Մեծ տղա» Մեսկալ
1932 ֆ Ռոկաբայ Rockabye Էնթոնի դե Սոլա
1933 ֆ Համբուրիր հայելու առաջ The Kiss Before the Mirror Ուոլթեր Բերնսդորֆ
1933 ֆ Փոքրիկ կանայք Little Women պրոֆեսոր Բայեր
1934 ֆ Գլամուռ Glamour Վիկտոր Բանկի
1936 ֆ Դոդսվորթ Dodsworth Առնոլդ Իզելին
1938 ֆ Կինն անհետանում է The Lady Vanishes բժիշկ Իգոն Հարթս
1940 ֆ Արտասովոր բեռ Strange Cargo Հեսլեր
1940 ֆ Ուրվականների որսորդները The Ghost Breakers Փարադա
1943 ֆ Դիտեք Ռեյնին Watch on the Rhine Քուրտ Մյուլեր
1944 ֆ Կասկածելի փաստ Uncertain Glory տեսուչ Մարսել Բոնե
1944 ֆ Ռիսկային փորձ Experiment Perilous Նիկ Բեդերո
1946 ֆ Վերջնաժամկետ լուսադեմին Deadline at Dawn Գաս Հոֆման
1946 ֆ Գայթակղություն Temptation սըր Մայեր Այզեքսոն
1948 ֆ Բեռլինի էքսպրես Berlin Express բժիշկ Բերնարթ
1950 ֆ Քիմ Kim Լամա
1954 ֆ 20 000 Լիեն ջրի տակ 20000 Leagues Under the Sea Պիեռ Արոնաքս
1958 ֆ Երկնքի արմատները The Roots of Heaven Սեն Դենի
1959 ս Թատրոն 90 Playhouse 90 Էռնստ Ջենինգ
1960 ֆ Առեղծվածի հոտը Scent of Mystery Բարոն Սարադին
1962 ֆ Գիշերը նուրբ է Tender Is the Night բժիշկ Դոմփլեր
1962 ֆ Ապոկալիպսիսի չորս ձիավորները Four Horsemen Of The Apocalypse Կառլ ֆոն Հաթրոթ
1963 ս Սեմ Բենեդիկտոս Sam Benedict Կարլ Մեսերման
1963 ֆ 55 օր Պեկինում 55 Days at Peking բժիշկ Սթայնֆելթ
1963 ս Բոբ Հուփը ներկայացնում է Bob Hope Presents the Chrysler Theatre բժիշկ Քրուգ
1963 ֆ Զվարճանք Ակապուլկոյում Fun in Acapulco Մաքսիմիլիան Դոֆին
1965 հֆ Մարդ, որը գնել է դրախտը The Man Who Bought Paradise գնդապետ ֆոն Ռիթներ
1966-1967 ս ՀԴԲ The F.B.I. Անտոն Դիտեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #135931622 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «16-я церемония вручения премии «Оскар»»։ Oscar.org։ Վերցված է 11 October 2014 
  5. «Paul Lukas»։ Hollywood Walk of Fame։ Վերցված է 3 October 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]