Լրտեսների կամուրջը (ֆիլմ)
«Լրտեսների կամուրջը» ամերիկյան պատմական ֆիլմ է, որ նկարահանել է Սթիվեն Սփիլբերգը Մեթ Չերմանի և Քոեն եղբայրների սցենարով։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Գլխավոր դերերում են Թոմ Հենքսը և Մարկ Ռայլենսը։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին։ ժապավենը հաղթել է «Օսկարի» վեց, այդ թվում` «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրտեսների կամուրջը ամերիկա-գերմանական համատեղ արտադրություն է նկարահանված Քոեն եղբայրների և Մեթ Չերմանի սցենարով[12][13]։ Studio Babelsberg-ը զբաղվել է ֆիլմի նկարահանումների համարտադրությամբ և վերահսկողությամբ[14]։ 1964 թվականին Ջեյմս Դոնովանն այս իրադարձության մասին ակնարկ է գրել «Օտարականները կամրջի վրա. Գնդապետ Աբելի և Ֆրենսիս Գարի Փաուերսի գործը» վերնագրով։
U-2-ի իրադարձությունների պատմական ֆոնը և Արևմտյան Բեռլինի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին պետ Վիլյամ Քինգ Հարվիի և «Ոսկի» գործողության պատմությունը հրապարակվել է Ռորի ՄըքԼինի Բեռլինում. Քաղաքի դիմանկարը դարերի միջով (2014)[15] Մաթ Չարմանը հետաքրքրվեց Դոնովանի պատմությամբ` An Unfinished Life-ում դրա մասին կարդալուց հետո[16]։ Նյու Յորքում Դոնովանի որդու հետ հանդիպելուց հետո Չարմանը սցենարն առաջարկեց բազում ստուդիաների և DreamWorks-ը գնեց այն։ Ստուդիայի համահիմնադիր Սթիվեն Սփիլբերգը հետաքրքրվեց ֆիլմով և որոշեց կառավարել այն[17]։ Մաք Փլաթը և Քրիսթի Մաքոսկո Քրիգերը իրենց նշանակեցին պրոդյուսերներ Սփիլբերգի հետ միասին։ Ջոել Քոենը և Էթան Քոենը վերանայեցին Մեթ Չարմանի օրիգինալ սցենարը[18]։ 2014 թվականի մայիսին հայտարարվել է, որ Թոմ Հենքսը կմարմնավորի Ջեյմս Դոնովանին, Մարք Ռուլանսը` Աբելին։ Բիլի Մագնուսենը և Էվ Հյուվսոնը նույնպես հայտագրված էին[19][20]։ Participant Media-ն ֆիլմը համատեղ արտադրել է[21]։ 2014 թվականի հունիսին Fox 2000 Pictures-ը համաձայնվել է ֆիլմը համատեղ ֆինանսավորել DreamWorks-ի և Participant Media-ի հետ։ Ֆիլմի տարածման իրավունքները բաժանվել են Disney-ի և Fox-ի միջև[22]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրական գնահատականների։ Rotten Tomatoes կայքում նրա «թարմության» վարկանիշը կազմել է 91%, 10-ից 7.8 բալ միջին գնահատականով` 239 արձագանքների հիման վրա[23]։ Metacritic-ը, որը գնահատականները տալիս է հիմնված համակշռված միջին թվաբանականի վրա, ֆիլմին տվել է 81 բալ 100 հնարավորից` 48 արձագանքների հիման վրա[24]։ Ըստ CinemaScore կայքի տվյալների, հանդիսատեսները ֆիլմին դրել են «A» գնահատական «A+»-ից մինչև «F» սանդղակով[25]։ Ռիչարդ Ռուպերը Chicago Sun-Times-ից գովաբանել է ֆիլմը, բարձր գնահատելով Սթիվեն Սփիլբերգի ռեժիսորական վարպետությունը։ Մայքլ Ֆիլիփսը Chicago Tribune-ից դրական է արձագանքել ֆիլմի մասին, մասնավորապես Թոմ Հենքսի դերասանական խաղի մասին[26]։ Իգնատի Վիշնեվեցկին (The A.V. Club-ից) ֆիլմը բնութագրել է որպես «Սփիլբերգի ուշ ֆիլմերից լավագույնը և, միգուցե, ամենախոսունը։ […]Լրտեսների կամուրջը ներկայացնում է գերիների լարված փոխանակումը ԿՀՎ-ի և ՊԱԿ-ի միջև որպես լարված, բայց հաճախ ոչ թշնամական մուկնուկատու խաղի»[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt3682448/
- ↑ 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/bridge-of-spies
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 http://www.bbfc.co.uk/releases/bridge-spies-film
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 8,34 8,35 8,36 8,37 8,38 8,39 8,40 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.filmaffinity.com/en/film255419.html
- ↑ http://www.the-numbers.com/movie/Bridge-of-Spies
- ↑ 11,0 11,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=228473.html
- ↑ "Steven Spielberg to Shoot Scenes for Cold War Thriller in Poland
- ↑ "Steven Spielberg in Wrocław"
- ↑ "Studio Babelsberg Braces for $3 Million Annual Loss"
- ↑ Անդրադարձ ֆիլմին.«Լրտեսների կամուրջ»
- ↑ "Bridge of Spies: Spielberg, the Coens and Tom Hanks"
- ↑ "Novice Screenwriter on Selling His First Script to Steven Spielberg: 'Exhilarating and Nerve-Racking'"
- ↑ «Չորս դերասան Սթիվեն Սփիլբերգի նոր` Սառը պատերազմի մասին լրտեսական ֆիլմում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
- ↑ "Steven Spielberg's Cold War thriller and 'The BFG' snag release dates"
- ↑ "Amy Ryan, Alan Alda Join Tom Hanks in Steven Spielberg's Cold War found Thriller"
- ↑ "Participant Joins DreamWorks On Spielberg Cold War Pic & 'The Light Between Oceans'"
- ↑ Fox-ը համաֆինանսավորում է Սթիվեն Սփիլբերգի` Թոմ Հանքսի գլխավոր դերակատարմամբ սառըպատերազմյան թրիլերը
- ↑ Լրտեսական կամուրջ. Rotten Tomatoes
- ↑ «Լրտեսների կամուրջը» արձագանքներ. Metacritic
- ↑ ‘The Revenant’ No. 1, ‘Ride Along’ Skids On Ice
- ↑ 'Bridge of Spies' review: I'll trade you one Soviet spy for...
- ↑ Սթիվեն Սփիլբերգի հզոր «Լրտեսների կամուրջը» Թոմ Հենքսին հանում է Սառը պատերազմի դեմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրտեսների կամուրջը (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Բեռլինում նկարահանված ֆիլմեր
- Գերմանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների պատմական ֆիլմեր
- 2010-ականների ռուսերեն ֆիլմեր
- 2015 դրամա ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Amblin Entertainment ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Գերմանական պատմական ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Սթիվեն Սփիլբերգի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960 թվականին
- Լեհաստանում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1957 թվականին
- 2010-ականների գերմանական ֆիլմեր
- Ֆիլմեր ԿՀՎ-ի մասին