Գլինիկե կամուրջ
| Անունով | Glienicke Palace? |
|---|---|
| Երկիր | |
| Տեղանք | Nördliche Vorstädte?[1] և Շտեգլից Ցելենդորֆ[2] |
| Նշանակություն | road transport? |
| Տեսակ | պողպատե կամուրջ, ճանապարհային կամուրջ, ֆերմային կամուրջ և self-anchored suspension bridge? |
| Նյութ | պողպատ |
| Հատում է | Հաֆել |
| Ճանապարհ | inner German border? |
| Ճարտարապետ | Eduard Fürstenau?[2] |
| Երկարություն | 128 |
| Լայնություն | 22 |
| Շինարարության սկիզբ | 1906 |
| Բացման տարեթիվ | նոյեմբերի 16, 1907 |
| Ժառանգության կարգավիճակ | cultural heritage monument in Berlin?[2] |
| 52°24′48″N 13°05′25″E / 52.413333°N 13.090278°E | |
![]() | |
![]() | |
Գլինիկեի կամուրջ (գերմ.՝ Glienicker Brücke) կամ Լրտեսների կամուրջ, կամուրջ է Գերմանիայի Հաֆել գետի վրա, միացնում է Բեռլինի Վանզե շրջանը Պոտսդամ քաղաքին։ Իր անունով կամուրջը պարտական է Կլայն Գլինիկեի կալվածքին, որտեղ այժմ Գլինիկեի պալատն է։ Ներկայիս կամուրջը կառուցվել է 1907 թվականին, այն նույն տեղում կառուցված կամուրջներից երրորդն է։ Կամուրջը բավականին տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, բայց վերանորոգվել է[3]։ Պատերազմի ավարտից հետո, մինչև Գերմանիայի վերակազմավորումը կամրջի մեջտեղով անցնում էր Արևմտյան Բեռլինի և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության սահմանը։ Կամուրջը համաշխարհային ճանաչում է ստացել նրանով, որ Սառը պատերազմի տարիներին նրա վրա հատուկ ծառայությունները չորս անգամ փոխանակել են խորհրդային և ամերիկյան ձերբակալված լրտեսներին[4]։ Այդ պատճառով էլ Զանգվածային լրատվության միջոցները կամուրջն անվանել են «Լրտեսների կամուրջ»[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին փայտե կամուրջը Հաֆելի վրայով այս տեղում կառուցվել է 1660 թվականին, նպատակը Ստոլպեի շրջակայքի որսորդական տարածքներին հասնելն էր։ Այդ տարիներին Կասմուրջը Բեռլինից բավականին հեռու էր։ 1800-ական թվականների սկզբին մարդկանց հոսքն ավելացել էր և հին կամուրջը չէր բավարարում։ Ճարտարապետ Կարլ Ֆրիդրիխ Շինկելը օգտագործելով աղյուս և փայտ կառուցում է բացովի կամուրջ, որը սկսում է գործել 1834 թվականին։ Կամուրջը տասը կամար ուներ, իսկ մեջտեղի փայտյա հատվածը բացովի էր։ 20-րդ դարի սկզբին այդ կամուրջը այլևս չէև բավարարում և 1904 թվականին պրուսական կառավարությունը նոր կամրջի նախագծի մրցույթ է հայտարում։ Դույսբուրգի Յոհան Կասպար Հարկորդ ընկերությունը առաջարկում է մետաղական կամրջի նախագիծը, որն էլ հաղթող է ճանաչվում։ Կամուրջը բացվում է 1907 թվականի նոյեմբերի 16-ին[6]։
Կամուրջը 1945 թվականին լուրջ վնասվել է ռումբի պայթյունից, և քաղաքական դրությունից ելնելով չի վերանորոգվել մինչև 1949 թվականը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախարարների հանդիպումը կամրջի արևմտյան հատվածում,1962
- Արևելյան հատվածի սահմանը, 1987
- Կամուրջը 1989 թվականին
- Գլինիկե կամրջի կենտրոնական, սահմանային հատվածը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
- 1 2 3 Berlin cultural heritage database (գերմ.) / Hrsg.: Senatsverwaltung für Stadtentwicklung und Umwelt
- ↑ Structurae [en]: Glienicke Bridge (1907)
- ↑ Three days in 300 years: Spies on the bridge
- ↑ Markham (1986 թ․ փետրվարի 11). «Shcharansky to Be Released In a Berlin Exchange Today». The New York Times.
- ↑ Spanning three centuries
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.coldwar.org (Museum of Francis Gary Powers jr.)
- CIA Homepage
- Glienicke Bridge
- Potsdam from Above - Glienicker Bruecke Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- "23rd Hour" describes Glienicke Bridge in 1969
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլինիկե կամուրջ» հոդվածին։ |


