Իվ Հյուսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվ Հյուսոն
Ծնվել էհուլիսի 7, 1991(1991-07-07)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Նյու Յորքի կինոակադեմիա, St. Andrew's College? և National Performing Arts School?
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Բոնո, մայր՝ Ali Hewson?
Համատեղ ապրող(ներ)James Lafferty?

Իվ Հյուսոն (անգլ.՝ Eve Hewson, հուլիսի 7, 1991(1991-07-07)[1][2], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի և ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներն են U2 խմբի վոկալիստ Բոնոն (Փոլ Դևիդ Հյուսոն) և ակտիվիստ Էլիսոն Հյուսոնը (ամուսնությունից առաջ՝ Ստյուարտ)[3]։ Իվն ունի ավագ քույր՝ Ջորդան Հյուսոնը (ծնվել է 1989 թվականին) և կրտսեր եղբայրներ՝ Էլայա Բոբ Հյուսոնը (ծնվել է 1999 թվականին) և Ջոն Աբրահամ Հյուսոնը (ծնվել է 2001 թվականին)։ 18 տարեկանում Իվը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ավարտել է Տիշ արվեստի դպրոցը և Նյու Յորքի կինոարվեստի ակադեմիան[4]։

Դերասանական կարիերան սկսել է 2008 թվականին՝ խաղալով «Ակումբ 27» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Որտեղ էլ որ լինես», «Արյունակցական կապեր», «Խոսքերը բավական են» ֆիլմերում։ 2014-2015 թվականներին նկարահանվել է «Նիկերբոքեր հիվանդանոց» հեռուստասերիալում[5][6][7][8][9][10]։ 2015 թվականին նկարահանվել է «Լրտեսների կամուրջը» ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 ֆ Ակումբ 27 The 27 Club Ստելլա
2008 ֆ Darkness Turns to Light նկարչուհի
2008 ֆ Musical Names and Musical Sounds կին
2010 ֆ The Script: For the First Time Դելլա
2011 ֆ Որտեղ էլ լինես This Must Be the Place Մերի
2013 ֆ Արյունակցական կապեր Blood Ties Իվոն
2013 ֆ Խոսքերը բավական են Enough Said Տես
2014-2015 ս Հիվանդանոց Նիքերբոքեր The Knick Լյուսի Էլքինս
2015 ֆ Լրտեսների կամուրջը Bridge of Spies Քերոլ Դոնովան
2017 ֆ Թիթեռ Papillon Նենեթ
2017 ֆ Paper Year Ֆրենի Նայթինգեյլ
2018 ֆ Ռոբին Հուդ Robin Hood Օրիորդ Մերիան
2018 ֆ The True Adventures of Wolfboy Ռոուզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «При виде крови: актриса Ив Хьюсон о сериале «Больница Никербокер» Стивена Содерберга». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Bono’s daughter Eve Hewson: 'My parents are way more fun than me'
  5. Does Eve Hewson have 'blur face?'
  6. 'The Knick' Star Eve Hewson on Being Bono’s Daughter and Injecting Cocaine Into Clive Owen’s Penis
  7. Eve Hewson: Dad was like, 'No, no, no' but I just had to take up acting
  8. Bono’s Daughter, Eve Hewson, Wears Sexy Lingerie for GQ Magazine
  9. 'My dad wants to be in a film with Beyonce!' Bono’s daughter Eve Hewson reveals how U2 star envies her acting career as she strikes a sultry pose for W
  10. Bono’s daughter Eve Hewson stuns in period costume during wedding scene on set of drama The Knick in snowy New York

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Հյուսոն» հոդվածին։