Նիմֆոմանուհի
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նիմֆոմանուհին երկու մասից բաղկացած դրամա ֆիլմ է, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը դանիացի Լարս ֆոն Թրիերն է[14]։ Ֆիլմը թողարկվել է 2013 դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Շառլոտ Գեինսբուրը, Ստելլան Սկարսգորդը, Շայա Լաբաֆը, Ջեյմի Բելլը, Քրիստիան Սլեյթերը և Կոնի Նիլսենը։ Նիմֆոմանուհին համարվում է Թրիերի «Դեպրեսիա» ոչ պաշտոնական անվանումը կրող եռագրության վերջին՝ երրորդ ֆիլմը, որին նախորդել են «Հակաքրիստոս» և «Մելանխոլիա» ֆիլմերը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Ջոն (Շառլոտ Գեինսբուրը), ով ինքն իրեն բնորոշում է որպես նիմֆոմանուհի, ծեր ամուրի Սելիգմանին (Ստելլան Սկարսգորդ) պատմում է իր կյանքի պատմությունը՝ սկսած մանկությունից մինչև հիսունամյա տարիքը։ Ֆիլմի երկու բաժիններից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի գլխից, որոնք ներկայացնում են հերոսուհու կյանքի տարբեր փուլեր և դրվագներ՝ ըստ ժամանակագրական հաջորդականության։ Գլուխները վերնագրված են հետևյալ կերպ՝
Մաս առաջին՝
- Հմուտ ձկնորսը
- Ջերոմ
- Տիկին Հ.
- Զառանցանք
- Երգեհոնի փոքրիկ դպրոցը
Մաս երկրորդ՝
- Արևելյան և արևմտյան եկեղեցի
- Հայելին
- Հրացանը
Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի փետրվարի 13-ին Հայաստանում պետք է կայանար ֆիլմի պրեմիերան, սակայն «Cinema Star» կինոթատրոնը ցուցադրությունից մեկ օր առաջ հրաժարվել է ցուցադրել այն` պատճառաբանելով «մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները»[15]։
Կինոգետ Զավեն Բոյաջյանը համարում է, որ այդ ամենը տեղի է ունեցել կինոթատրոնի վատ, անգրագետ, տհաս մարքեթինգի կամ մարքեթինգային սխալ քաղաքականության հետեւանքով. «Այդ կինոթատրոնը պետք է ունենա մշակված ցուցադրության քաղաքականության հայեցակարգ, այսինքն` արթ հաուսին վերաբերող ֆիլմերը, փառատոնային ֆիլմերը պետք է ներկայացնի իր փոքր դահլիճներից որեւէ մեկում, որտեղ կգնան այն մարդիկ, որոնք իսկապես շահագրգիռ են այդպիսի կինո նայելու, ոչ թե Լարս ֆոն Թրիերին կդարձնեն ինչ-որ պոռնոգրաֆ ու կգցեն տգետ զանգվածի բերանը»[16]։
Իսկ բլոգեր Տիգրան Քոչարյանը հակառակը` այդ քայլը համարում է մարքեթինգի ընդունված քայլ. երբ որ բոլորը պետք է խոսեն այդ թեմայի մասին. «Իմ կարծիքով՝ «Cinema Star»-ը ուղղակի սադրեց ժողովրդին։ Նաեւ հաշվի առնենք, թե որ օրն էին ուզում ցուցադրեին, դա Տրնդեզի օրն էր` եկեղեցական տոն էր եւ Ս. Սարգսի տոնին ընդառաջ էր, այսինքն` եւս մի սադրանք, որպեսզի հավատացյալ մարդիկ, որոնք ցանկություն չունեն, որպեսզի պոռնոն ցուցադրվի, իրենք էլ ընդվզեն։ Այսինքն` սադրանքի բոլոր նախապայմանները ստեղծված էին»։
Բանախոսներն անդրադարձան նաեւ «Cinema Star» կինոթատրոնում ցուցադրվող մեկ այլ կինոնկարի` «Ուոլ Սթրիթի գայլը»։ Տիգրան Քոչարյանը հայտարարեց, որ ընդամենը մեկ հայհոյանք կրկնվում է 4 րոպե 45 վայրկյան եւ ֆիլմում առկա են բաց տեսարաններ, իսկ Զավեն Բոյաջյանը հավելեց, որ յուրաքանչյուր ոք կարող է անարգել դիտել այդ ֆիլմը։
Հայաստանում սկսվել էր ֆլեշմոբ ի աջակցություն ֆիլմին։ Այդ ժամանակ ստեղծվել էր ֆոտոշարք ֆիլմի պաստառի ոճով։ Իսկ Սինեմա Սթար կինոթատրոնի «ընտանեկան տարածք» է արտահայտությունը դարձավ մեմերի առիթ[17]։ Համացանցում հայտնվեին «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի բաց տեսարանների նկարը «ընտանեկան կինոթատրոն» բառակապակցությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 http://www.metacritic.com/movie/nymphomaniac-volume-i
- ↑ 2,0 2,1 http://www.adorocinema.com/filmes/filme-196465/
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt2382009/
- ↑ 4,0 4,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ 6,0 6,1 http://news.nationalpost.com/arts/movies/nyphomaniac-volumes-i-and-ii-reviewed-lars-von-triers-sexually-graphic-pairing-will-titillate-but-fails-to-satisfy
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 http://www.imdb.com/title/tt1937390/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 http://www.bbfc.co.uk/releases/nymphomaniac-vol-ii-film
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=196465.html?nopub=1
- ↑ 10,0 10,1 http://www.bbfc.co.uk/releases/nymphomaniac-vol-i-film
- ↑ http://www.metacritic.com/movie/nymphomaniac-volume-ii
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 http://www.imdb.com/title/tt2382009/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ Jagernauth Kevin, Jagernauth Kevin (2012-04-26)։ «Lars Von Trier’s ‘The Nymphomaniac’ With Charlotte Gainsbourg Will Be 2 Part Film, Aiming For Cannes Premiere In 2013»։ IndieWire (անգլերեն)։ Վերցված է 2020-08-18
- ↑ «Լարս ֆոն Թրիերի ֆիլմերը «պոռնոգրաֆիա» բնորոշելն անհեթեթություն է. կինոգետ»։ newsarmenia.am։ Վերցված է 2020-08-18
- ↑ ««Նիմֆոմանուհի» ֆիլմը պոռնոգրաֆիայի նմուշ չէ. Զավեն Բոյաջյան»։ Առավոտ – Լուրեր Հայաստանից։ Փետրվար 17, 2014
- ↑ «Սինեմա Սթար-ը բացատրել է «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու պատճառը»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2020-08-18
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Լարս ֆոն Թրիերի ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- 2013 դրամա ֆիլմեր
- Դանիական դրամա ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Բելգիական դրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր կրոնի մասին
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամուսնական դավաճանությունը ֆիլմերում