Թեյլոր Լոթներ
Թեյլոր Լոթներ | |
---|---|
![]() Թեյլոր Լոթները Comic-Con International 2012-ում | |
Ի ծնե անուն՝ | Taylor Lautner |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 11, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | ![]() |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, երգիչ |
Կարիերա՝ | 2001-ներկա ժամանակ |
IMDb։ | ID 1210124 |
Թեյլոր Դենիել Լոթներ (անգլ.՝ Taylor Daniel Lautner, արտաբերվում է /ˈlaʊtnər/, փետրվարի 11, 1992, Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ոչ մեծ ճանաչում է ձեռք բերել այս ֆիլմերի շնորհիվ՝ «Շարքբոյի և Լավի արկածները» (2005), «Սուրբ Վալենտինի օրը» (2010) և «Մթնշաղ» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Ջեյքոբի դերը։ Ֆիլմերում նկարվելուց զատ նա հետաքրքրվում է երգեցողությամբ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյլորը ծնվել է Գրանդ-Ռապիդսում, Միչիգան նահանգում, Դանիելա և Դեբոր Լոթների ընտանիքում։ Թեյլոր Լոթները ունի հոլանդական, ֆրանսիական, գերմանական[1][2] և հնդկական արմատներ[1]. Тэйлор — не единственный ребёнок в семье, у него есть младшая сестра Макена[3]: Լոթները սկսում է ուսումնասիրել կարատե վեց տարեկան հասակում Խոլլենդի Ֆաբիանո կարատեի դպրոցում։ Հաջորդ տարի նա արդեն հաղթում է առաջնությունում և հրավիրվում է շարունակելու ուսումը կարատեի յոթակի չեմպիոն Մայք Չատի մոտ։ Նրան խնդրում են Կարատեի միջազգային ասոցիացիայում ներկայացնել սեփական երկիրը, և նա ապացուցում է իր ընդունակությունները՝ դառնալով Համաշխարհային կարատեի դափնեկիր (յունիոր) և զենքով մարտի չեմպիոն։ Հաղթել է 3 ոսկե մեդալ։ Նա շարունակում է իր հաղթական մրցարշավները, իսկ 2003 թվականին, երբ 11 տարեկան էր, նա ստանձնում է առաջին հորիզոնականը աշխարհում NASKA մրցույթի ժամանակ հետևյալ անվանակարգերում՝ «Սև գոտի բաց դիրքեր», «Երաժշտական զենք», «Ավանդական զենք» և «Ավանդական դիրքեր»։ Իսկ 12 տարեկանում ստացել է «Յունիորների միջև կարատեի աշխարհի չեմպիոն»։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյլորը սկսում է իր դերասանական կարիերան, երբ մարտարվեստ դասավանդող ուսուցիչը նրան համոզում է նկարահանվել Լոս-Անջելեսյան «Burger King»-ի գովազդում։ Թեպետ փորձը այդքան էլ հաջող չէր, նրան դուր է գալիս նկարահանվելը։ Շուտով Թեյլորը և իր ընտանիքը սկսում է գնալ այստեղ, այնտեղ Միչիգանից դեպի Ֆլորիդա, որ Թեյլորը կարողանա իր համար դեր գտնել։ 9 տարեկանից նա ստանում է դերեր տարբեր ֆիլմերում և սերիալներում, նաև հնչյունավորել է մուլտիպլիկացիոն կերպարներ[3]։
2001 թվականին Լոթները խաղում է Կիսմետա հեռուստատեսային ֆանտաստիկ էքշնում Մոկոտո Իոկոամի «Մարդասպանի ստվերը»։ Հաջորդիվ նա ստանում է դերեր սերիալներում՝ «Հավերժ ամառ», «Բեռնի Մակայի շոու» (Ահարոն) և «Իմ կինը և երեխաները» (Թայրոն)։
2008 թվականին Լոթները խաղում է Քրիստիան Սլեյթերի որդու դերը «Իմ անձնական թշնամին» սերիալում, մինչ այն չփակեցին 9 մաս նկարահանելուց հետո[4]։ Նաև 2008 թվականի հունվարին Թեյլորը գնում է Մթնշաղ ֆիլմի քասթինգին։ Այնտեղ նա ծանոթանում է Քրիստեն Ստյուարտի հետ, ով արդեն հաստատվել էր գլխավոր դերակատարուհու՝ Բելլայի դերին։ Նրա հետ Թեյլորը կարդում է խոսքերը և ստանում է Ջեյքոբ Բլեյքի դերը։ Այս կերպարը ստանալու համար նա ստիպված էր աշխատել իր արտաքինի վրա և գնալ մարզասրահ[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղջիկների մեջ նկատվել են Սելենա Գոմեսը, Թեյլոր Սվիֆթը, Մայկա Մոնրոն։ 2013 թվականի հունիսից նա հարաբերությունների մեջ էր իր կոլեգա Մարի Ավգերոպուլոսի հետ, սակայն 2014 թվականի վերջում նրանք բաժանվեցին։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Film | |||
---|---|---|---|
Տարին | Ֆիլմը | Օրիգինալ անվանումը | Դերը |
2001 | Իմ կինը և իմ երեխաները | My Wife and Kids | Թայրոն |
2001 | Մարդասպանի ստվերը | Shadow Fury | Քիսմեթ |
2001 | Բերնի Մաքի շոու | Bernie Mac Show | Ահարոն |
2002 | Ինչ նորությու՞ն կա Սկուբի-Դու | What’s New, Scooby-Doo? | Դենիս (հնչյունավորում) |
2003 | Դակ Դոդջերս | Duck Dodgers | Ռեդջի (հնչյունավորում) |
2004 | Դենի-ուրվական | Danny Phantom | (հնչյունավորում) |
2004 | Հավերժ ամառ | Summerland | Տղա ծովափին |
2005 | Շարկբոյի և Լավի արկածները | The adventure of Sharkboy and Lavagirl | Շարկբոյ |
2005 | Փորձով էժան է | Cheaper by the Dozen 2 | Թլիոտ Մյորտո |
2005 | Լավ ինքարփարեյշեն | Love, Inc | Օլիվեր |
2008 | Մթնշաղ | Twilight | Ջեյքոբ Բլեյք |
2008 | Իմ անձնական թշնամի | My Own Worst Enemy | Ջեք Սպիվի |
2009 | Մթնշաղ.Սագա.Նորալուսին | The Twilight Saga: New Moon | Ջեյքոբ Բլեյք |
2010 | Սուրբ Վալենտինի օրը | Valentine՝s day | Ուիլի |
2010 | Մթնշաղ.Սագա.Խավարում | The Twilight Saga: Eclipse | Ջեյքոբ Բլեյք |
2011 | Հետապնդում | Abduction | Նեյթան Խարպեր |
2011 | Մթնշաղ.Սագա.Արշալույս | Twilight Saga: Breaking Dawn — Part 1 | Ջեյքոբ Բլեյք |
2012 | Մթնշաղ.Սագա.Արշալույս | Twilight Saga: Breaking Dawn — Part 2 | Ջեյքոբ Բլեյք |
2013 | Համադասարանցիներ 2 | Grown Ups 2 | Էնդիի եղբայրության անդամ |
2014 | Տրեյսերներ | Tracers | Կեմ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Larry Carroll (2008-05-20)։ «Actor Taylor Lautner Is Eager To Deliver 'Naked' Line, Master Driving»։ MTV։ Արխիվացված օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 2008-10-14
- ↑ Christina Radish (2008-10-20)։ «Taylor Lautner & Edi Gathegi Discuss Their Roles in "Twilight"»։ MediaBlvd Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-24-ին։ Վերցված է 2008-10-22
- ↑ 3,0 3,1 3,2 «Биографии звезд на Cosmo.ru: Тейлор Лотнер»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 2015-12-29
- ↑ «Breaking News – NBC Pulls the Plug on "Enemy," "Jungle"»։ TheFutonCritic.com։ Արխիվացված օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է ապրիլի 26, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թեյլոր Լոթներ. ռուսալեզու ֆան կայք Archived 2019-02-21 at the Wayback Machine.
- Թեյլոր Լոթները Internet Movie Database կայքում
|