Jump to content

Մեգան Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգան Ֆոքս
անգլ.՝ Megan Fox
Հասակը163 սմ
Ծնվել էմայիսի 16, 1986 (39 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օկ-Րիջ, Թենեսի ԱՄՆ
ԿրթությունSt. Lucie West Centennial High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ՄասնագիտությունԴերասանուհի, մոդել
ԱշխատավայրArmani
Ակտիվ շրջան2001-այժմ
ԺանրերԿոմեդիա
Սարսափ
ԸնտրանիՏրանսֆորմերները, Ջենիֆերի մարմինը, Teenage Mutant Ninja Turtles?, Նորելուկը, Hope & Faith?, This Is 40?, Passion Play? և Jonah Hex?
Ամուսին(ներ)Բրայան Օսթին Գրին
Համատեղ ապրող(ներ)Բրայան Օսթին Գրին, Մըշին Գան Քելլի և Ջոնի Սիմոնս
Երեխա(ներ)Նոա Շեննոն Գրին, Բոդհի Ռենսոմ Գրին և Journey River Green?
x.com/meganfox

Մեգան Դենիզ Ֆոքս (անգլ.՝ Megan Denise Fox, մայիսի 16, 1986(1986-05-16), Oak Ridge, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Առավել հայտնի է դարձել «Տրանսֆորմերները»[1] ֆիլմից հետո (Միքաելա Բեյնս)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգան Ֆոքսը ծնվել է 1986 թվականի մայիսի 16-ին, ԱՄՆ Թեննեսի նահանգի Օկ-Րիջ քաղաքում։ Մայրը՝ Գլորիա Գարլին, հայրը՝ Ֆրանկլին Թոմաս ՖոքսՆրա ծնողները իռլանդական, ֆրանսիական և հնդկական արմատներ ունեն։ Մեգանի հայրը աշխատել ժամանակավորապես ազատազրկված հանցագործների տեսուչ։ Երբ Մեգանը դարձավ 3 տարեկան, նրա ծնողները բաժանվեցին։ Սակայն նրա մայրը քիչ ժամանակ անց կրկին ամուսնացավ։ Մոր նոր ամուսինը Մեգանին և նրա մեծ քրոջը տեղափոխեց Ֆլորիդա նահանգի Պորտ-Սենտ-Լուսի քաղաքը։ Մեգանը դեռ փոքրուց չի սիրել խորթ հորը։ Նրա խոսքերով նա դաժան և չար մարդ էր։ Մեգանը անգամ հարցազրույցներից մեկում խորթ հորը «կեղծավոր» և «սադիստ» է անվանել։ Մեգան Ֆոքսը սովորել է J.Hopkin միջնակարգ դպրոցում։

Դեռ մանուկ հասակից Մեգանը զբաղվել է պարով։ Ապագա դերասանուհին 13 տարեկանում հաղթել է «American Modeling and Talent Convention in Hilton Head» պարային մրցույթում։ Հանուն ապագա դերասանական կարերայի Մեգանը որոշում է տեղափոխվել Լոս-Անջելես և սկսել նկարահանվել ֆիլմերում։

2001 թվականին Մեգանը նկարահանվել է «Արևային արձակուրդները» ֆիլմում, մարմնավորել է անտանելի գեղեցկուհու դեր, չտալով հանգիստ գլխավոր հերոսուհիներին։ Բայց իրական հաջողությունը նրա մոտ եկավ 2007 թվականին, երբ նրահանվեց մեծ ճանաչում ձեռք բերած «Տրանսֆորմերները» ֆիլմում, մարմնաորելով Միքաելա Բեյնսի դերը։ Ամերիկյան հայտնի ամսագրերից Maxim ամսագիրը Մեգան Փոքսին անվանեց աշխարհի ամենա սեքսուալը կինը։ 2009 թվականին Մեգանը նկարահանվում է Ջեննիֆերի մարմինը ֆիլմում։ 2010 թվականին Մեգանը պատրաստվում էր նկարահանվել «Տրանսֆորմերները» ֆիլմում, սակայն ամուսնու հետ վեճերի պատճառով հրաժարվում է դերից։ 2010 թվականին Մեգանը նկարահանվում է Էմինեմի և Ռիհաննայի «Love The Way You Lie» տեսհոլովակում, որը Youtube-ում հատել է 700.000.000 դիտումների սահմանը։ 2014 թվականին նկարահանվել է Նինձա կրիաները ֆիլմում

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից Մեգանը սկսեց հանդիպել Բրայան Օսթին Գրինի հետ։ Նրանք հանդիպել են հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ։ Աստղի խոսքերով Մեգանը շատ երկրպագուներ ուներ, սակայն ընտեց հենց իրեն՝ Բրայանին։ Սակայն զույգը 2007 թվականին բաժանվեց։ 2010 թվականին նրանք կրկին միացան և հունիսի 24-ին ամուսնացան։ 2012 թվականի սեպտեմբերին Մեգանը ամուսնուն պարգևեց տղա՝ Նոա, իսկ 2014 թվականի փետրվանին ծնվեց երկրորդ տղան՝ Բոդի։ Մեգանը մարմնի վրա ունի 6 դաջվածք, որոնք ունեն յուրահատուկ իմաստ։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեգան Ֆոքսը և ամուսինը՝ Բրայան Գրինը մարմնի վրա ունեն դաջվածքներ միմյանց անուններով։
  • Մեգանը և Բրայանը ամուսնացել են 2010 թվականին, սակայն ունեն 12-ամյա տղա (Բրայանը մինչ Մեգանի հետ ամուսնանալը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել)։
  • Մեգանը սիրում է հագնել մեծ որդու վերնաշապիկները։
  • Մեգանը և Բրայանը ամուսնացած են 4 տարի և արդեն ունեն 3 տղա։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԴեր
2001Holiday in the SunԲրիանա Ուոլս
2002-2003Ocean Ave.Լոուն Սթար
2003Bad Boys IIԱկուբի աղջիկ
2003What I Like About YouՇենոն
2004Confessions of a Teenage Drama QueenԿարլա Սանտինի
2004Crimes of FashionՔենդիս
2004Two and a Half MenՊրոդնես
2004The HelpԿասսանդրա Րիջվեյ
2004-2006Hope & FaithՍիդնի Շենովսկի
2007TransformersՄիքաելա Բեյնս
2008How to Lose Friends & Alienate PeopleՍոֆի Միաս
2008WhoreԼոսթ
2009Jennifer’s BodyՋեննիֆեր Չեք
2010Jonah HexԼեյլա
2010Passion PlaysԼիլի Լասթեր
2011Friends with KidsՄերի Ջեյն
2012This is FortyԴեզի
2012Robot Chicken: DC Comics SpecialԼուի Լեյն
2012The Dictator-
2014Teenage Mutant Ninja TurtlesԷյպրիլ Օ'Նիլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. , ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգան Ֆոքս» հոդվածին։