Ջոն Կարպենտեր
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 16, 1948[1][2][3][…] (73 տարեկան) |
Ծննդավայր | Carthage, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Արևմտյան Կենտուկիի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կոմպոզիտոր, գրող, մոնտաժող և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Ոճ(եր) | էլեկտրոնային երաժշտություն |
Ամուսին | Էդրիեն Բարբո |
IMDb | ID ID 0000118 |
theofficialjohncarpenter.com |
Ջոն Կարպենտեր (անգլ.՝ John Carpenter, ամբողջ անունը` Ջոն Հովարդ Կարպենտեր (John Howard Carpenter), հունվարի 16, 1948[1][2][3][…], Carthage, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, ով խոր ազդեցություն է թողել 20-րդ դարի վերջի ամերիկյան անկախ կինեմատոգրաֆի վրա: Չնայած այն հանգամանքին, որ աշխատել է տարբեր կինոժանրերում, նրա անունը հիմնականում կապված է սարսափ ֆիլմերի և գիտական ֆանտաստիկայի հետ, որոնք նկարահանվել են 1970-1980-ական թվականներին:
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Կարպենտերը ծնվել է Նյու-Յորք նահանգի Կարթաջ համայնքում, սակայն մանկությունն անցել է Կենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքում: Սկզբնական շրջանում սովորել է Արևմտյան Կենտուկիի համալսարանում, որտեղ նրա հայրը ղեկավարում էր երաժշտական ֆակուլտետը, իսկ հետագայում, ուսումը շարունակել է Հարավային Կարոլինայի համալսարանում, որտեղ դեռ ուսանողական տարիներին հանդես է եկել որպես սցենարիստ «Բրոնկո Բիլլիի հարությունը» կարճամետրաժ ֆիլմի համար: Այդ ֆիլմը 1970 թվականին շահել է «Օսկար» մրցանակ: Ջոն Կարպենտերը նկարահանումներ կատարում էր դեռևս ութ տարեկանում` կենցաղային կինոխցիկով, իսկ 1971 թվականին, իր ուսանողական ընկերոջ, ռեժիսոր Դեն Օ'Բեննոնի հետ նկարահանել է ֆանտաստիկ «Մութ աստղը» կինոկատակերգությունը, որն ավելի ուշ, 1974 թվականին էկրաններին հայտնվեց որպես լիամետրաժ ֆիլմ:
Երկու տարի անց կինոթատրոններում հայտնվեց նրա «Հարձակում 13-րդ տեղամասի վրա» կինոնկարը: Իր հաջորդ` «Հելոուին» (1978 թ.) կինոնկարով, Ջոն Կարպենտերը ամերիկյան կինեմատոգրաֆում սկսեց սարսափ ֆիլմերի մի ամբողջ շարք: Ֆիլմն ի սկզբանե ուներ 320 հազար դոլարի բյուջե, սակայն կարողացավ կինովարձույթում հավաքել 35 միլիոն դոլարի եկամուտ և երկար տարիներ մնում էր կոմերցիոն տեսակետից ամենահաջողված ֆիլմերից մեկը: 1980 թվականին նա նկարահանեց «Մառախուղ» կինոնկարը, որի հաջողությունը ստիպեց ռեժիսորին, որպեսզի 1981 թվականից սկսած, երեք տարվա ընթացքում նկարահանի մի շարք ֆանտաստիկ ֆիլմեր: Առաջինը «Փախուստ Նյու-Յորքից» (1981 թ.) ֆիլմն էր, որտեղ գլխավոր դերը կատարում էր Կուրտ Ռասելը: Հաջորդը «Ինչ-որ մի բան» (1982 թ.) ֆիլմն էր, որը նկարահանվել էր Ջոն Վուդ Կեմպբելի «Ո՞վ է այնտեղ» պատմվածքի հիման վրա: Մյուս աշխատանքը «Քրիստինա» (1983 թ.) կինոնկարն էր: Այն նկարահանվել էր Սթիվեն Քինգի հայտնի վեպի մոտիվներով, որից հետո Ջոն Կարպենտերը նկարահանել է «Մարդն աստղից» (1984 թ.) ռոմանտիկ կինոնկարը` Ջեֆ Բրիջեսի և Կարեն Ալենի մասնակցությամբ:
1986 թվականին Ջոն Կարպենտերը նկարահանել է «Մեծ իրարանցում փոքր Չինաստանում» կինոնկարը, որը մատնվել է անհաջողության: Դրանից հետո, ցածր բյուջեյով նա նկարահանել է «Խավարի իշխանը» (1987 թ.), «Օտարները մեր մեջ» (1988 թ.) և «Անտեսանելիի խոստովանությունը» (1992 թ.) կինոնկարները: Երկրորդ ամուսնությունից հետո, Ջոն Կարպենտերի մոտ ճգնաժամ սկսվեց և հինգ տարվա ընթացքում նա ոչ մի լիամետրաժ ֆիլմ չնկարահանեց: Այդ ժամանակ նա հեռուստատեսությունում նկարահանել է «Պարկեր դիակների համար» (1993 թ.) հեռուստասերիալը: 1995 թվականին նա կրկին վերադարձավ մեծ կինո և նկարահանեց երկու ֆանտաստիկ ֆիլմ` «Անմտության երախի մեջ» և «Անիծյալների գյուղը»: Նրա հաջորդ ֆիլմը «Փախուստ Լոս-Անջելեսից» (1996 թ.) կինոնկարն էր, կրկին Կուրտ Ռասելի մասնակցությամբ:
Վերջին ֆիլմերի անհաջողությունը նրան ստիպեց աշխատանքը շարունակել խոշոր կինոստուդիաների հետ և նկարահանել «Վամպիրները» (1998 թ.) միստիկ մարտաֆիլմը և «Մարսի ուրվականները» (2001 թ.) կինոնկարը: 2005 թվականին Ջոն Կարպենտերը նկարահանել է «Սարսափի վարպետները» հեռուստասերիալի «Սիգարետային այրվածք» ութերորդ սերիան, որը ջերմ ընդունելության արժանացավ քննադատների և իր երկրպագուների կողմից: 2006 թվականին, Ջոն Կարպենտերը նկարահանեց նշված հեռուստասերիալի ևս մեկ սերիա` «Չարքի երեխան»: 2010 թվականին նա նկարահանել է «Հիվանդասենյակ» լիամետրաժ ֆիլմը Էմբեր Հյորդի մասնակցությամբ:
2015 թվականին, Ջոն Կարպենտերը, ով միշտ հայտնի է եղել երաժշտություն ստեղծելու իր տաղանդով, թողարկել է իր առաջին «Lost Themes» երաժշտական ալբոմը: 2016 թվականին թողարկվել է «Lost Themes II» ալբոմը: Երկու ալբոմներն էլ ջերմ ընդունելության են արժանացել:
Չնայած Ջոն Կարպենտերին շատերը համարում են Բ-կարգի ֆիլմերի ռեժիսոր, այնուամենայնիվ նա ունի իր սեփական ոճը: Նա միշտ շեշտել է, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել Ալֆրեդ Հիչքոքը և Հովարդ Հոուքսը: Նրա ֆիլմերն ունեն յուրօրինակ երաժշտություն` ստեղծված անձամբ իր կողմից, որոնցից շատերը հազվագյուտ երաժշտական նմուշներ են և համարվում են «կուռքային»: Ջոն Կարպենտերի կատարած ներդրումը կինոարդյունաբերության մեջ, բազմիցս գնահատվել է և ընդգծվել: Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, իսկ նրա «Հելոուին» կինոնկարը ընդգրկվել է Ազգային ֆիլմերի գրանցամատյանի մեջ` Կոնգրեսի գրադարանում պահպանվելու համար և իրենից ներկայացնում է «մշակութային արժեք»: Շատ կինոգործիչներ Ջոն Կարպենտերին համարում են իրենց ներշնչանքի աղբյուր:
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին Ջոն Կարպենտերն ամուսնացել է դերասանուհի Էդրիեն Բարբոյի հետ: Նրանք ունեն մեկ որդի` Կոդի Կարպենտերը: 1984 թվականին ամուսնալուծվել են:
1990 թվականին Ջոն Կարպենտերն ամուսնացել է պրոդյուսեր Սենդի Քինգի հետ:
Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1962 | Հսկայական հրեշների վրեժը | Revenge of the Colossal Beasts |
1963 | Հարձակում տիեզերքից | Terror from Space |
1969 | Մարտիկն ու Չարքը | Warrior and the Demon |
1969 | Գորգոն ընդդեմ Գոձիլայի | Gorgo Versus Godzilla |
1969 | Գորգոն. Տիեզերական հրեշը | Gorgon, the Space Monster |
1969 | Կախարդը հեռավոր տիեզերքից | Sorceror from Outer Space |
1974 | Մութ աստղը | Dark Star |
1976 | Հարձակում 13-րդ տեղամասի վրա | Assault on Precinct 13 |
1978 | Հելոուին | Halloween |
1978 | Ինչ-որ մեկը հետևում է ինձ | Someone's Watching Me! |
1979 | Էլվիս | Elvis |
1980 | Մառախուղ | The Fog |
1981 | Փախուստ Նյու-Յորքից | Escape from New York |
1982 | Ինչ-որ մի բան | The Thing |
1983 | Քրիստինա | Christine |
1984 | Մարդն աստղից | Starman |
1986 | Մեծ իրարանցում փոքր Չինաստանում | Big Trouble in Little China |
1987 | Խավարի իշխանը | Prince of Darkness |
1988 | Օտարները մեր մեջ | They Live |
1992 | Անտեսանելիի խոստովանությունը | Memoirs of an Invisible Man |
1993 | Պարկեր դիակների համար | Body Bags |
1994 | Անմտության երախի մեջ | In the Mouth of Madness |
1995 | Անիծյալների գյուղը | Village of the Damned |
1996 | Փախուստ Լոս-Անջելեսից | Escape from L.A. |
1998 | Վամպիրները | Vampires |
2001 | Մարսի ուրվականները | Ghosts of Mars |
2005 | Սարսափի վարպետները | Masters of Horror |
2005 | Սիգարետային այրվածք | Cigarette Burns |
2006 | Չարքի երեխան | Pro Life |
2010 | Հիվանդասենյակ | The Ward |
Սցենարիստ
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1970 | Բրոնկո Բիլլիի հարությունը | The Resurrection of Broncho Billy |
1974 | Մութ աստղը | Dark Star |
1976 | Հարձակում 13-րդ տեղամասի վրա | Assault on Precinct 13 |
1978 | Լորա Մարսի աչքերը | Eyes of Laura Mars |
1978 | Զումա լողափը | Zuma Beach |
1978 | Հելոուին | Halloween |
1978 | Ինչ-որ մեկը հետևում է ինձ | Someone's Watching Me! |
1979 | Լավ է ուշ, քան երբեք | Better Late Than Never |
1980 | Մառախուղ | The Fog |
1981 | Փախուստ Նյու-Յորքից | Escape from New York |
1981 | Հելոուին 2 | Halloween II |
1982 | Հելոուին 3. Վհուկների ժամանակը | Halloween III: Season of the Witch |
1986 | Սև լուսնի լուսաբացը | Black Moon Rising |
1987 | Խավարի իշխանը | Prince of Darkness |
1988 | Օտարները մեր մեջ | They Live |
1989 | Հելոուին 5 | Halloween 5 |
1990 | Սատանան | El Diablo |
1995 | Հելոուին 6. Մայքլ Մայերսի անեծքը | Halloween: The Curse of Michael Myers |
1996 | Փախուստ Լոս-Անջելեսից | Escape from L.A. |
1998 | Հելոուին. Քսան տարի անց | Halloween H20: 20 Years Later |
1999 | Գիշատիչները | Silent Predators |
2001 | Մարսի ուրվականները | Ghosts of Mars |
2002 | Հելոուին. Հարություն | Halloween: Resurrection |
2003 | Ջեյսոնը ընդդեմ Կաշվե դեմքի | Jason Vs. Leatherface |
2004 | Մայքլը ընդդեմ Ջեյսոնի | Michael Vs. Jason |
2005 | Հարձակում 13-րդ տեղամասի վրա | Assault on Precinct 13 |
2005 | Մառախուղ | The Fog |
2007 | Հելոուին 2007 | Halloween |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
|
- Հունվարի 16 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ