Արևմտյան Կենտուկիի համալսարան
Արևմտյան Կենտուկիի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Հիմնադրված է | 1906 |
Ընդհանուր անձնակազմ | 2347 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | American Association of State Colleges and Universities?[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Bowling Green?[1] |
Հասցե | 1906 College Heights Blvd, Bowling Green, KY, 42101-1000[1] |
Կայք | wku.edu(անգլ.) |
![]() ![]() Արևմտյան Կենտուկիի համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Արևմտյան Կենտուկիի համալսարան (անգլ.՝ Western Kentucky University (WKU)), հանրային համալսարան ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքում։ Հիմնադրվել է 1906 թվականին։ Սովորում է 21 048 ուսանող[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան Կենտուկիի համալսարանի պատմությունն սկսվել է 1875 թվականին, երբ հիմնադրվել է Գլազգոյի մանկավարժական մասնավոր ուսումնարանը։ 1885 թվականին այս ուսումնական հաստատությունը տեղափոխվել է Բոուլինգ Գրին քաղաք և ստացել նոր անուն՝ Հարավային մանկավարժական ուսումնարան և բիզնեսի քոլեջ։ 1906 թվականին Կենտուկի նահանգի Օրենսդիր ժողովի որոշմամբ այդ բուհի հիման վրա ստեղծվել է Արևմտյան Կենտուկիի մանկավարժական համալսարանը։ 1922 թվականին բուհում ներմուծվել է 4-ամյա ուսուցման համակարգ։ Հենց այդ ժամանակ համալսարանը փոխել է անունը՝ Արևմտյան Կենտուկիի մանկավարժական ուսումնարան և քոլեջ։ 1927 թվականին համալսարանը միավորվել է հարևան Օգդենի քոլեջի հետ։ 1930 թվականին համալսարանը փոխել է անվանումը՝ Արևմտյան Կենտուկիի մանկավարժական քոլեջ։ 1931 թվականին քոլեջն սկսել է առաջարկել արվեստի մագիստրոսի աստիճան։ 1948 թվականին քոլեջը փոխել է անվանումը՝ Արևմտյան Կենտուկիի քոլեջ։ 1963 թվականին քոլեջը միավորվել է Բոուլինգ Գրինի առևտրական քոլեջի հետ։ 1966 թվականին Արևմտյան Կենտուկիի քոլեջը անվանափոխվել է Արևմտյան Կենտուկիի համալսարան։
Ուսանողական լրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
1924 թվականից համալսարանում կանոնավոր կերպով լույս է տեսել ուսանողական լրագիր՝ «College Heights Herald»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 IPEDS — 1992.
- ↑ https://aascu.org/our-members/
- ↑ «Enrollment»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-07-ին։ Վերցված է 2012-06-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- wku.edu Արևմտյան Կենտուկիի համալսարան. պաշտոնական կայք
- College Heights Herald (WKU Student Newspaper)
- Forensics Team
- Athletics Site
- Coach Bill Powell’s Homepage Archived 2021-01-16 at the Wayback Machine.
- WKU-UFT Speech-Language Pathology Cohort Program Archived 2010-04-19 at the Wayback Machine.
|