Էդրիեն Բարբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդրիեն Բարբո
AdrienneBarbeauJune2011.jpg
Ծնվել էհունիսի 11, 1945(1945-06-11)[1][2][3][4] (74 տարեկան)
ԾննդավայրՍակրամենտո, ԱՄՆ
ԿրթությունFoothill College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, մոդել և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Բիլի Վան Զանդտ
Պարգևներ և մրցանակներԹատերական համաշխարհային մրցանակ
abarbeau.com

Էդրիեն Բարբո (անգլերեն՝ Adrienne Barbeau, ամբողջ անունը` Էդրիեն Ջո Բարբո (Adrienne Jo Barbeau), հունիսի 11, 1945(1945-06-11)[1][2][3][4], Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստատեսային դերասանուհի, գրող: 1980-ական թվականների սկզբին նկարահանվում էր գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմերում, համարվում էր «սեքս-խորհրդանիշ»: Ներկայացվել է «Թոնի» և «Ոսկե գլոբուս» մրցանակներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդրիեն Բարբոն ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում: Հայրը` Ջոզեֆ Բարբոն, ուներ ֆրանս-կանադական, իռլանդական և գերմանական արմատներ, իսկ մայրը` Արմինե Նալբանդյանը, հայուհի էր:

Էդրիենն ավարտել է Կալիֆոռնիայի Սան-Խոսե քաղաքի Del Mar High School միջնակարգ դպրոցը: 1960-ական թվականների վերջերին նա տեղափոխվել է Նյու-Յորք և աշխատանքի անցել որպես պարուհի: Շուտով նա դեր է ստացել Բրոդվեյի «Ջութակահարը տանիքին» մյուզիքլում, որից հետո սկսել է նկարահանվել շուրջ երկու տասնյակ մյուզիքլներում, որոնցից առավել հայտնին «Grease» մյուզիքլն էր, որտեղ նա կատարել էր կանացի գլխավոր դերը և ներկայացվել «Թոնի» մրցանակին:

1972-1978 թվականներին Էդրիեն Բարբոն խաղացել է կատակերգական «Մոդ» սերիալում, որի համար 1977 թվականին ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին: Այդ սերիալի հաջողությունից հետո նրան սկսեցին համարել «սեքս-խորհրդանիշ», իսկ նրա կարիերան կինոյում ` կտրուկ վերելք ապրեց: Էդրիեն Բարբոն նկարահանվել է մի քանի ֆանտաստիկ ֆիլմերում, որոնք բավականին հաջողված էին: Դրանցից կարելի է հիշատակել «Մառախուղ» (1980թ.), «Փախուստ Նյու-Յորքից» (1981թ.), «Սարսափների գեղադիտակ» (1982թ.), «Ճահճային արարած» (1983թ.) և «Երկու չարագույժ աչքեր» (1990թ.) կինոնկարները: Նկարահանվել է նաև մի քանի կատակերգություններում ` «Մրցարշավ «Թնդանոթային միջուկ»» (1981թ.), «Նորից դպրոց» (1986թ.), «Կին-մարդակերները ավոկադոյի մահացու ջունգլիներում» (1989թ.) և այլն:

1990-ական թվականներից Էդրիեն Բարբոն հիմնականում հանդես է գալիս սերիալներում և հեռուստատեսային ֆիլմերում ` «Կործանողը» (1993թ.), «Դատավոր Դրեդը» (1995թ.) և այլն: 2003-2005 թվականներին նա նկարահանվել է HBO ամերիկյան արբանյակային հեռուստատեսային ցանցի նկարահանած «Կառնավալ» սերիալում: 2009 թվականին հայտնվել է «Դեքստեր» և «Կրքի անատոմիան» սերիալներում: 2012 թվականին նա հրավիրվել է «Վրեժ» հեռուստասերիալում Մեդելին Սթոուի հերոսուհու` Վիկտորիա Գրեյսոնի մոր դերը խաղալու:

2006 թվականին լույս է տեսել Էդրիեն Բարբոյի ինքնակենսագրությունը, իսկ երկու տարի անց «Վամպիրը Հոլիվուդում» առաջին վեպը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդրիեն Բարբոն 1979-1984 թվականներին ամուսնացած է եղել ռեժիսոր Ջոն Կարպենտերի հետ: 1984 թվականին ծնվել է նրանց որդին:

1992 թվականին Բարբոն ամուսնացել է 13 տարով իրենից փոքր, սցենարիստ և դերասան Բիլի Վան Զանդտի հետ: 1997 թվականին ծնվել են նրանց երկվորյակ որդիները:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1976 Մեծ Հուդինին The Great Houdini Դեյսի Ուայթ
1978 Ինչ-որ մեկը հետևում է ինձ Someone’s Watching Me! Սոֆի
1980 Մառախուղ The Fog Սթիվի Ուայն
1981 Փախուստ Նյու-Յորքից Escape From New York Մեգի
1981 Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» The Cannonball Run Մարսիա
1982 Ճահճային արարած Swamp Thing Էլիս Կաբլե
1982 Սարսափների գեղադիտակ Creepshow Վիլմա Նորթրուպ
1984 Ժամանակի միջով ճամփորդողը The Next One Անդրեա
1985 Մղձավանջ լոնդոնյան կամրջի վրա Bridge Across Time Լին Չանդլեր
1986 Նորից դպրոց Back to School Վանեսա
1987 Բաց տուն Open House Լիզա Գրանտ
1989 Կին-մարդակերները ավոկադոյի մահացու ջունգլիներում Cannibal Women in the Avocado Jungle of Death դոկ. Կուրտս
1990 Երկու չարագույժ աչքեր Two Evil Eyes Ջեսիկա Վալդեմար
1991 Դավաճանություն Doublecrossed Դեբի Սիլ
1992 Ապացույցների ծանրության ներքո The Burden of Proof Սիլվիա Հերթնել
1993 Հուսահատ հայրիկը Father Hood Սելեստա
1994 Զոհվելու սահմանագծին Silk Degrees Վիոլետ
1994 Առնետային հուղարկավորություններ Բրեմ Սթոքերից Burial of the Rats թագուհի
1999 Հոգեհաց Փրովիդենսում A Wake in Providence Լիդիա
2000 Կանանց վանքը The Convent Քրիստինա
2001 Փաստաբան արձակուրդներին Spring Break Lawyer Ջուդ Սթերն
2002 Տանից լավը չկա No Place Like Home Էվա
2003 Ուրվականների ժայռը Ghost Rock Մաթիա Բեքեր
2004 Խավարի շրջանակում Ring of Darkness Ալեքս
2006 Խաբեություն Deceit Քեթլին Դարրոու
2006 Անվերջ Ծննդյան տոներ Christmas Do-Over Թրուդի
2008 Կապվիր ինձ հետ Reach for Me Վալերիա
2009 Փոխակերպուկ մարտիկները War Wolves Գեյլ Կեշ
2010 Շունը, որ փրկեց Ծննդյան տոները The Dog Who Saved Christmas Vacation Միլդրեդ
2012 «Արգո» գործողությունը Argo Նինա
2012 Ինքնագոհը Complacent Ջուդի Սանդերսոն
2014 Հիշատակի ալբոմ The Memory Book Սառա
2015 Աստվածային երանություն Divine Access Քեթրին
2015 Հրեշների քաղաքը Tales of Halloween -

Հեռուստատեսություն

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1963-2014 Գլխավոր հոսպիտալը General Hospital Սյուզան Ստենվիկ
1972-1978 Մոդ Maude Քերոլ Թրեյնոր
1977-1987 Սիրո մակույկը The Love Boat Քեթի Ռանդալ
1983-1988 Հոթել Hotel Բարբարա Հարինգտոն
1984-1996 Նա գրել է սպանություն Murder, She Wrote Քեթրին
1985-1989 Մթնշաղային գոտի The Twilight Zone միսիս Պետերս
1986-1990 Դասարանի ավագը Head of the Class Գլորիա
1990-1996 Ինչպես կինոյում Dream On Գլորիա
1993-2001 Ախտորոշումը` սպանություն Diagnosis Murder Վիվյեն Սանդերսոն
1994-1995 Ջորջ Կառլինի շոուն The George Carlin Show Բարբարա Ռոսետի
1994-1998 Բաբելոն 5 Babylon 5 Ամանդա Քարտեր
1994-1998 Գիտության հրաշքները Weird Science Լիլի
1994 Մրցարշավորդները Rebel Highway Շեյլա Նորթոն
1996-2001 Խուզարկու Նեշ Բրիջեսը Nash Bridges Էննի Կորել
2003-2005 Կառնավալ Carnivàle Ռութ
2005- Կրքի անատոմիան Grey’s Anatomy Ջուդի
2005- Մտածել ինչպես հանցագործը Criminal Minds Կիսի Հովարդ
2006-2013 Դեքստեր Dexter Սյուզաննա
2007-2008 Նոր Օռլեանի ոստիկանությունը K-Ville -
2011-2015 Վրեժ Revenge Մարիոն Հարփեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.