Իշխանություն (ֆիլմ, 2018)
Իշխանություն անգլ.՝ Vice | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային դրամա, դրամա, կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | Դիկ Չեյնի |
Թվական | դեկտեմբերի 25, 2018, հունվարի 25, 2019 և փետրվարի 21, 2019[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ադամ ՄաքՔեյ |
Պրոդյուսեր | Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Մեգան Էլիսոն և Ուիլ Ֆերրել |
Սցենարի հեղինակ | Ադամ ՄաքՔեյ |
Դերակատարներ | Քրիստիան Բեյլ, Էմի Ադամս, Ալիսոն Փիլ[2], Սթիվ Քարել[2], Սեմ Ռոքուել[2], Բիլ Փուլման[2], Թալլեր Փերրի[2], Շի Ուինգհեմ[2], Լիլի Ռեյբ[2], Ֆեյ Մասթերսոն[2], Դոն ՄակՄանուս[2], Ջամիլիան Արմենանտե[2], Լիզա Գեյ Համիլթոն[2], Մեթ Նոլան[2], Ռոման Միտիչյան[2] և Ջեսի Փլեմոնս |
Օպերատոր | Գրեգ Ֆրեյզեր |
Երաժշտություն | Նիկոլաս Բրիթել |
Մոնտաժ | Հենք Քորուին |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն |
Կինոընկերություն | Annapurna Pictures և Plan B Entertainment |
Տևողություն | 132 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Իշխանություն» (անգլ.՝ Vice), ամերիկյան կատակերգություն-դրամա՝ նկարահանված 2018 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստն է Ադամ Մաքքեյը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Էմի Ադամսը, Սեմ Ռոքուելը, Սթիվ Կարելը և Քրիստիան Բեյլը, որը մարմնավորել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիին[3]։ Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես Չեյնին հարթելով իր ուղին, դառնում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փոխնախագահը[4][5]։
Ֆիլմը Միացյալ Նահանգներում էկրան է բարձրացել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմն ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր, ներառյալ՝ 8-ը Կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում, 6 մրցանակ Ոսկե գլոբուսում և ևս 6-ը՝ Բրիտանական Ակադեմիայի 72-րդ մրցանակաբաշխությունում։ Իրենց դերակատարման համար Բեյլը, Ադամսն ու Ռոքուելը երեք մրցանակաբաշխություններում էլ ներկայացված են եղել, իսկ Ոսկե Գլոբուսում Բեյլը հաղթող է ճանաչվել «Լավագույն դերասան կատակերգությունում կամ մյուզիքլում» անվանակարգում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ աշխարհում կառավարում են փողն ու կապերը, միայն մարդը կարող է ստանալ անսահման ազդեցություն։ Համոզելու յուրօրինակ ձիրքը, արտասովոր խելքն ու ամենաբարձր ատյանների հասանելիությունը նրան թույլատրեցին դառնալ տիկնիկախաղաց ողջ աշխարհի ուժեղների մեջ։ Մնալով ստվերային խաղացող՝ նա ընդմիշտ փոխեց պատմության ընթացքը[6]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստիան Բեյլ — Դիկ Չեյնի
- Էմի Ադամս — Լին Չեյնի
- Սթիվ Կարել — Դոնալդ Ռամսֆելդ
- Սեմ Ռոքուել — Ջորջ Ուոքեր Բուշ
- Պիլլ Էլիսոն — Մերի Չեյնի
- Ջես Պլեմոնս — Քուրթ, պատմող
- Լիլի Ռեյբ — Էլիզաբեթ Չեյնի
- Թայլեր Փերի — Քոլին Փաուել
- Ջասթին Քըրք — Լուիս Լիբբի[7]
- Լիզա Գեյ Հեմիլթոն — Կոնդոլիզա Ռայս
- Շի Ուինգհեմ — Ուեին Վինսենթ
- Էդդի Մարսան — Փոլ Վուլֆովից
- Ստեֆանիա Օուեն — Ջոան, պատմող (ձայն)
- Ադամ Բերթլի — Ֆրենկ Լունտց
- Քըրք Բովիլ — Հենրի Քիսինջեր
- Ջիլ Արմենանտելիան — Կարեն Հյուզ
- Բիլլ Քեմփ — Ջերալդ Ֆորդ
- Ալեքս Մակնիկոլի — երիտասարդ Դիկ Չեյնի
- Էյդան Գեյլ — երիտասարդ Դիկ Չեյնի
- Քեյնի Սփենի — երիտասարդ Լին Չեյնի
- Քերոլայն Քեննեդի Դարրենս — երիտասարդ Լին Չեյնի
- Վայոլեթ Հիքս — երիտասարդ Լիզ Չեյնի
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարվել է, որ «Paramount Pictures» կինոընկերությունը ձեռք է բերել Դիկ Չեյնիի պատմության էկրանավորման իրավունքը։ Վերջինս եղել է Halliburton ընկերության գործադիր տնօրենը և ըստ համընդհանուր կարծիքի դարձել է ամենաազդեցիկ փոխնախագահը Ամերիկայի պատմության մեջ։ Նաև հայտնի դարձավ, որ կատակերգության սցենարը գրելու է Ադամ Մաքքեյը, հենց նա էլ լինելու է նախագծի ռեժիսորը։ Որպես ֆիլմի պրոդյուսերներ հանդես կգան Բրեդ Փիթը, Դեդե Գարդները, Ջերեմի Քլայները, Ադամ Մաքքեյը և նրա գործընկերներ Ուիլ Ֆերրելն ու Քևին Մեսիքը «Gary Sanchez Productions» պրոդյուսերական ընկերությունից[8]։ 2017 թվականի ապրիլին Դիկ Չեյնիի դերում ընտրվեց Քրիստիան Բեյլը։ Որպեսզի համապատասխանի կերպարին, Բեյլը քաշն ավելացրել է 30 ֆունտով[9][10]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 25-ին Ֆիլմը թողարկվել է Կանադայում և Միացյալ նահանգներում[11][12]։ Նախապես հայտարարվել էր, որ պետք է թողարկվեր 2018 թվականի դեկտեմբերի 14-ն[13]։ Միացյալ Թագավորությունում ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 25-ին, իսկ եվրոպական այլ քաղաքներում և Հոնկոնգում՝ փետրվարին[14]։
Ֆիլմի պաշտոնական թրեյլերը ցուցադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 3-ին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Christian Bale cast as Dick Cheney in biopic». Page Six. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Agar, Chris (2017 թ․ օգոստոսի 18). «Dick Cheney Biopic: George W. Bush Actor & More Revealed». Screen Rant. Montreal, Quebec, Canada: Valnet, Inc. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Patten, Dominic (2017 թ․ օգոստոսի 22). «Bill Pullman joins Jeff Bridges' Dick Cheney movie as a veep himself». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Власть, 2018
- ↑ Petski, Denise (2018 թ․ մարտի 15). «'Kidding': Justin Kirk Set To Recur On Jim Carrey's Showtime Comedy Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Adam McKay To Direct Dick Cheney Movie At Paramount
- ↑ Christian Bale to play Dick Cheney in Adam McKay’s biopic
- ↑ See Christian Bale’s Incredible Dick Cheney Transformation in First Vice Photo
- ↑ D'Alessandro, Anthony (2018 թ․ սեպտեմբերի 28). «Adam McKay's Dick Cheney Project Now Titled 'Vice'; Will Go Wide On Christmas Day». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 12,0 12,1 Sippell, Margeaux (2018 թ․ հոկտեմբերի 3). «Christian Bale Transforms Into Dick Cheney in 'Vice' First Trailer (Watch)». Variety. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2018 թ․ փետրվարի 9). «Annapurna Dates Films By Adam McKay, Babak Anvari & Sundance Acquisition 'Sorry To Bother You'». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Vice Release Info». IMDb. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշխանություն (ֆիլմ, 2018)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մերիլենդում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վայոմինգում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վիրջինիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1963 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1968 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1990-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2010-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1980-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2000-ականներին