Ադամ ՄաքՔեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ ՄաքՔեյ
անգլ.՝ Adam McKay
Ծնվել էապրիլի 17, 1968(1968-04-17)[1][2][3] (56 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
ԿրթությունՓենսիլվանիա նահանգի համալսարան, Թեմփլի համալսարան և Great Valley High School?
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ
Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար
IMDbID ID 0570912

Ադամ ՄաքՔեյ (անգլ.՝ Adam McKayապրիլի 17, 1968(1968-04-17)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ ՄաքՔեյը ծնվել է 1968 թվականի ապրիլի 17-ին, Ֆիլադելֆիա քաղաքում, Պենսիլվանիա նահանգում։ Ավարտել է Great Valley միջնակարգ դպրոցը` Մալվերնում, այնուհետև սովորել է Պենսիլվանիայի համալսարանում և Թեմփլ համալսարանում։ Upright Citizens Brigadeկատակերգական թատերախմբի հիմնադիրներից մեկն է։ Improv Olympic Theater-ի շրջանավարտների շարքին է դասվում, ինչպիսիք են` Վինս Վոն, Մայք Մայերսը, Քրիս Ֆարլին, Թինա Ֆեյը, Էմի Պոլերը։

2000 թվականին մի քանի կարճամետրաժ ֆիլմեր է ստեղծել «Saturday Night Live» հեռուստաշոուի համար։ 2004 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «[[Հաղորդավարը. Լեգենդ Ռոն Բուրգունդի մասին», որի սցենարը Մաքեյը գրել է Ուիլ Ֆերելի հետ։ Ինչպես նաև հայտնի է` «Խորթ եղբայրներ» (2008), «Խորը պահեստային ոստիկանները» (2010), «Ամուրիները» (2012), «Հաղորդավարը 2. Կրկին ողջույն» (2013), «Մրջյուն-մարդ» (2015)։ 2015 թվականին թողարկվել է «Իջեցման խաղ» ֆիլմը,որի սցենարիսներից մեկը Ադամ ՄաքՔեյն էր։ Ֆիլմը սցենարը հիմնված է Մայքլ Լյուիսի «Իջեցման մեծ խաղ։ Ֆինանսական դժբախտության գաղտնի զսպանակներ» գրքի վրա։ 2016 թվականին Ադամը առաջադրվել է «Օսկար» մրցանակի` Լավագույն հարմարեցված սցենար և «Ոսկե գլոբուս»-ի` լավագույն սցենար կատեգորիաներում։ Արդյունքում արժանացել է «Օսկարի»։

2018 թվականին նկարահանված «Իշխանություն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը մարմնավորում են Ադամ ՄաքՔեյը և Քրիստիան Բեյլը, Ոսկե գլոբուս մրցանակաբաշխությանը արժանացել է 6 անվանակարգերի[5]։ Ինչպես նաև այդ ֆիլմի համար Ադամ ՄաքՔեյը առաջադրվել է «Օսկարի»` ռեժիսորի լավագույն աշխատանք և լավագույն օրիգինալ սցենար կատեգորիաներում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ ՄաքՔեյը ամուսնացել է 1999 թվականին Շիրե Պիվենի հետ։ Նրանք երկու դուստր ունեն` Լիլի Ռոուզը և Պերլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #137003110 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Golden Globes Nominations: The Complete List
  6. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ ՄաքՔեյ» հոդվածին։