Էլիզաբեթ Չեյնի
Էլիզաբեթ Չեյնի անգլ.՝ Elizabeth Cheney | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] և Wyoming Republican Party? |
---|---|
Կրթություն՝ | Կոլորադո քոլեջ (1988)[2], University of Chicago Law School? (1996)[2] և McLean High School? (1984)[2] |
Գիտական աստիճան՝ | Իրավագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ, executive, հեռուստամեկնաբան, քաղաքական գործիչ և իրավաբան |
Դավանանք | Միացյալ մեթոդիստական եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 28, 1966[3] (56 տարեկան) |
Ծննդավայր | Մեդիսոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Elizabeth Lynne Cheney |
Հայր | Դիկ Չեյնի |
Մայր | Լին Չեյնի |
Ամուսին | Philip Perry?[4] |
Կայք՝ | cheneyforwyoming.com |
Պարգևներ | |
Էլիզաբեթ «Լիզ» Լին Չեյնի Փերի (անգլ.՝ Elizabeth Lynne Cheney Perry, հուլիսի 28, 1966[3], Մեդիսոն, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան և քաղաքական գործիչ, 2017 թվականի հունվարի 3-ից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Չեյնին ծնվել է 1966 թվականի հուլիսի 28-ին Մեդիսոնում (Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ)՝ քաղաքական գործիչներ Ռիչարդ Չեյնիի և Լին Չեյնիի ընտանիքում (ի ծնե՝ Վինսենթ), որոնք ամուսնացած են 1964 թվականի օգոստոսի 29-ից։ Էլիզաբեթն ունի կրտսեր քույր՝ ԼԳԲՏ ակտիվիստ Մերի Չեյնի։
Էլիզաբեթն ավարտել է «Կոլորադոյի քոլեջը», «Չիկագոյի համալսարանը» «Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցը» և «Oriental Institute»-ը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան իրավաբանական ֆակուլտետ ընդունվելը Էլիզաբեթը հինգ տարի աշխատել է ԱՄՆ Պետական դեպարտամենտում և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունում 1989 թվականի և 1993 թվականի միջև ընկած ժամանակահատվածում։ 1993 թվականից հետո Չեյնին աշխատանքի է անցել «Armitage Associates LLP» ում, որը հիմնադրվել է Ռիչարդ Էրմիտեյջի կողմից։
Իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո Էլիզաբեթը մասնավոր հատվածում զբաղվել է իրավաբանական գործունեությամբ և՛ որպես միջազգային փաստաբան, և՛ միջազգային ֆինանսական կորպորացիայի խորհրդատու։
2016 թվականին Վայոմինգ նահանգից ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ՝ համաքելով ընտրողների ձայների 62%-ը։ 1979 թվականից մինչև 1989 թվականն այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հայրը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթն ամուսնացած է փաստաբան Ֆիլիպ Փերիի հետ։ Ամուսիններն ունեն հինգ երեխա՝ երեք աղջիկ և երկու տղա՝ Քեյթ Փերի (ծնվ. 1994), Էլիզաբեթ Փերի (ծնվ. 1997), Գրեյս Փերի (ծնվ. 2000), Ֆիլիպ Ռիչարդ Փերի (ծնվ. 2004) և Ռիչարդ Փերի (ծնվ. 2006)[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 congress.gov — 2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=C001109
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ Liz Cheney to end Wyoming Senate bid, citing family health issues / S. Buzbee — Washington: Fred Ryan, 2014. — ISSN 0190-8286; 2641-9599
- ↑ «Elizabeth Cheney welcomes fifth child»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-04-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Congresswoman Liz Cheney Archived 2020-04-26 at the Wayback Machine.
- Biography at the Biographical Directory of the United States Congress
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հուլիսի 28 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի փաստաբաններ