Փոլ Վուլֆովից
Փոլ Վուլֆովից | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Չիկագոյի համալսարան, Կոռնելի համալսարան և Ithaca High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ, տնտեսագետ և բանկիր |
Դավանանք | հուդայականություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 22, 1943[1][2][3] (79 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Jacob Wolfowitz? |
Ամուսին | Clare Selgin Wolfowitz? |
Փոլ Վուլֆովից (անգլ.՝ Paul Wolfowitz, դեկտեմբերի 22, 1943[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։
ԱՄՆ քաղաքական գործիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վուլֆովիցի հայրը՝ Ջեյկոբը, ծագումով Լեհաստանից հրեա է[4], տեղափոխվել է ԱՄՆ Առաջին համաշխարհային պատերազմից հետո և դարձել նշանավոր մաթեմատիկոս-վիճակագիր։
Փոլն Սառը պատերազմից հետո դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության շատ ազդեցիկ մշակող։ Նրա ինտելեկտուալ ուսուցիչները փիլիսոփա Լեո Շտրաուսն ու բարոյախոս Ալան Բլումն էին։ Փոլը գրել է միջուկային տեխնոլոգիաների մասին ատենախոսություն՝ Մերձավոր Արևելքում ականավոր միջուկային ստրատեգ Ալբերտ Ուոխոլստետերի օգնությամբ, գործնական փորձը քաղել է սենատորներ Ջորջ Շուլցից, Հենրի Ջեքսոնից, Դիկ Չեյնիից և Դոնալդ Ռամսֆելդից։ Ստեղծել է իր հովանավորյալ համակարգը նրանցից, որոնց հետ սովորել է Կոռնելի համալսարանում և դասավանդել Եյլի համալսարանում։ Աշխատել է ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի քաղաքագիտական կենտրոնում։
2003 թվականին ԱՄՆ Անվտանգության քաղաքականության կենտրոնի անդամ էր և ԱՄՆ Անվտանգության քաղաքականության կենտրոնի «Կրակի պահապան» մրցանակի դափնեկիր։
ԱՄՆ պետդեպարտամենտ և պաշտպանության նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեմոկրատ սենատոր Ջեքսոնի մոտ աշխատելուց հետո քսանհինգ տարի աշխատել է ԱՄՆ Պետական դեպարտամենտում և Պենտագոնում։ Ռիչարդ Նիքսոնի օրոք Կենտրոնական հետախուզական վարչության այն ժամանակվա տնօրեն Ջորջ Բուշի հանձնարարությամբ աշխատել է «Բի թիմում», որը պատրաստել է ԿՀԳ-ից անկախ զեկույցներ Խորհրդային սպառնալիքի գնահատման վերաբերյալ։
Նախագահ Ջիմի Քարթերի օրոք, գտնվելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տարածաշրջանային ծրագրերի գծով օգնականի պաշտոնում, առաջին անգամ հարց է բարձրացրել Պարսից ծոցի տարածաշրջանում ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որպեսզի զորքերը տեղափոխվեն Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի նավթահանքերի վրա խորհրդային զորքերի և, հնարավոր է՝ Իրաքի վրա հարձակման դեպքում։
1986-1989 թվականներին Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպան էր։
ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ[խմբագրել | խմբագրել կոդը]
2001-2005 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ 1989-1993 թվականներին՝ Բուշի օրոք, որպես պաշտպանության նախարարի տեղակալ Դիկ Չեյնին սկանդալային «Պաշտպանական շինարարության ուղեցույց» է պատրաստել, որտեղ առաջին անգամ խոսել է միաբևեռ աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի սկզբունքների մասին։ 2002 թվականին հենց այդ փաստաթուղթն էր ընկած ազգային անվտանգության ռազմավարության հիմքում։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նպաստել է Պենտագոնում հատուկ պլանների վարչության ստեղծմանը, որը գոյություն է ունեցել 2002 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի հոկտեմբեր։
Համաշխարհային բանկի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի հունվարին առաջադրվել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում և նույն թվականի հունիսին զբաղեցրել այն։ Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի հունիսից մինչև 2007 թվականի հունիսի 30-ը։
Կարծիքներ Վուլֆովիչի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի Քիսինջերը նշել է․ «Յուրաքանչյուր ոք, որը ճանաչում է Վուլֆովիչին Ինդոնեզիայում որպես դեսպան, ինչպես նաև Ասիայի գծով պետքարտուղարի օգնական, կհաստատի, որ նա այդ երկրներում մեծ աջակցություն է ցուցաբերել ժողովրդավարությանն ու սոցիալական առաջընթացին»[5]։
Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվականի հունվարի 30-ին Թուրքիայի Ադրիանապոլիս քաղաքի մզկիթ այցելելիս Վուլֆովիչն ստիպված էր կոշիկները հանել (մզկիթում պետք է առանց կոշիկի լինել)։ Ընդ որում, պարզվել է, որ նա ունեցել է ծակ գուլպաներ[6][7]։ Այս միջադեպի արդյունքում ստեղծվել է Փոլ Վուլֆովիչի նոր գուլպաների համար միջոցների հավաքման միջազգային հիմնադրամ՝ «1,000,000 socks for Paul Wolfowitz» Archived 2022-04-14 at the Wayback Machine.[8]։
- 2007 թվականի ապրիլին Համաշխարհային բանկի ծառայողների ասոցիացիան հայտարարել է, որ Վուլֆովիչը «խաթարել է» աշխատակիցների վստահությունը և պետք է լքի իր պաշտոնը[9]։ Վուլֆովիչին մեղադրել են ֆավորիտիզմի մեջ՝ նրանց առաջխաղացման պատճառով, ի վնաս մյուսների, իր սիրուհու և Շահ Ռեզայի կենակցուհու։ Սկանդալի հետևանքով Փոլ Վուլֆովիչը հեռացել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնից, և 2007 թվականի հունիսի 30-ից մինչև 2012 թվականի հունիսի 30-ը նրա տեղը զբաղեցրել է Ռոբերտ Զելիկը, որին այնուհետև այդ պաշտոնում փոխարինել է Ջիմ Յոն Կիմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Натан Гутман։ «ЕВРЕИ — В БЕЛОМ ДОМЕ»։ Jerusalem Post
- ↑ «США правят миром, господин Киссинджер?»։ ИноСМИ.ру։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-13-ին
- ↑ «Дырки в носках главы Всемирного банка»։ Би-би-си
- ↑ «Дырявые носки Пола Вулфовица не удивили сотрудников Всемирного банка»։ NEWSru.com
- ↑ ««1,000,000 socks for Paul Wolfowitz» («1000000 носков для Пола Вулфовица»)»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-14-ին։ Վերցված է 2021-04-10
- ↑ «Адюльтер по-банковски»։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-15-ին
|