Լին Չեյնի
Լին Չեյնի | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կոլորադո քոլեջ, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Կոլորադոյի համալսարան, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան և Natrona County High School? |
Մասնագիտություն՝ | վիպասան, գրող, ոչ գեղարվեստական գրող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 14, 1941[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Կասպեր (Վայոմինգ), Վայոմինգ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Wayne Edwin Vincent?[2] |
Մայր | Edna Lolita Lybyer?[2] |
Ամուսին | Դիկ Չեյնի |
Զավակներ | Մերի Չեյնի և Էլիզաբեթ Չեյնի |
Լին Չեյնի (անգլ.՝ Lynne Ann Cheney, օգոստոսի 14, 1941[1], Կասպեր (Վայոմինգ), Վայոմինգ, ԱՄՆ), ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի կինը և ԱՄՆ-ի երկրորդ լեդին 2001-2009 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լին Վինսենթը ծնվել է Կասպերում, Վայոմինգ։ Նա մորմոնների հետնորդ է, անգլիական, իռլանդական ուելսական արմատներով[3]։ Նրա հայրը՝ Ուեյն Էդվին Վինսենթը, ինժեներ էր, իսկ մայրը՝ Էդնա Լիբերը, շերիֆի օգնականն էր։ Լինը երիցականության հետևորդ էր, իսկ Դիկ Չեյնիի հետ ամուսնանալով, դարձել է մեթոդիստ[4]։
Չեյնին Կոլորադո քոլեջում ստացել է անգլիական գրականության բակալավրի աստիճան, որտեղ եղել «Kappa Alpha Theta» կանանց հասարակության անդամ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1986-1993 թվականներին Չեյնին եղել է Հումանիտար գիտությունների ազգային հիմնադրամի նախագահ։ 1995 թվականին նա հիմնել է Ամերիկյան հոգաբարձուների և շրջանավարտների խորհուրդը՝ բարձրագույն կրթության բարեփոխման կենտրոնը[5]։
Նաև, Չեյնին հանդիսանում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1995-ից մինչև 1998 թվականը Թոնի Շոուի հետ եղել է կիրակնօրյա «Կրոսֆայր» շոուի հաղորդավար[6]։
1994-ից մինչև 2001 թվականը Չեյնին «Lockheed Corporation» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է եղել։ Ամուսնու երդմնակալությունից հետո 120 000 դոլար տարեկան աշխատավարձով դուրս է եկել ընկերությունից[7][8]։
Նա բազմիցս դեմ էր արտահայտվել տարածված երաժշտության մեջ սեռական ուղղվածության համար, աջակցելով նախկինում այս խնդիրը բարձրացրած ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռին և նրա տիկնոջը Թիպեր Գոռին։ Չեյնին նաև կոշտ քննադատության է ենթարկել նման բովանդակությամբ վիդեո խաղերի արտադրողներին[9]։
2007 թվականի հոկտեմբերի 10-ին «The Daily Show» շոուին նա հայտարարել է սահմանադրական փոփոխության մասին, որը արգելում է միասեռ ամուսնությունները[5]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լին Չեյնին 1964 թվականից ամուսնացած է Դիկի հետ։
- Նրանք ունեն երկու աղջիկ՝
- Էլիզաբեթ, ծնվել է 1966 թվականի հուլիսի 28-ին, ավարտել է Չիկագոյի համալսարանը։ Ամուսնացած է ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտի նախկին տնօրեն Ֆիլիպ Փերիի հետ։
- Մերի Չեյնի՝ ծնվել է 1969 թվականի մարտի 14-ին։ Լեսբուհի է, ապրում է Հիթեր Ռոե Ռոնի հետ[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ «Lynne Cheney’s ancestors | Deseret News»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-13-ին։ Վերցված է 2019-01-21
- ↑ Lynn Cheney’s ancestors Archived 2008-09-06 at the Wayback Machine. By Lee Davidson, Deseret Morning News, Jan. 21, 2006
- ↑ 5,0 5,1 Lynne Cheney: Biography from Answers.com
- ↑ CNN: C R O S S F I R E — 15th A N N I V E R S A R Y
- ↑ USA: Inside Lockheed’s $250 Billion Pentagon Connection Archived 2007-03-12 at the Wayback Machine. by Geoffrey Gray, Village Voice, March 19, 2003
- ↑ Vice president-elect’s wife steps down from Lockheed board, Washington Business Journal — January 5, 2001
- ↑ «Lynne Cheney blasts Gore comments on media violence — CNN.com»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-10-ին։ Վերցված է 2019-01-22
- ↑ «NationMaster — Encyclopedia: Lynne Cheney»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-22-ին։ Վերցված է 2019-01-22
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Կոլորադոյի համալսարանի շրջանավարտներ
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ