Ինդիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ինդիանա (նահանգ)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ինդիանա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Ինդիանա
անգլ.՝ Indiana
flag of Indiana Զինանշան
Flag of Indiana.svg
Indiana-StateSeal.svg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մաան է contiguous United States
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վարչկենտրոն Ինդիանապոլիս
Ամենաբարձր կետ Hoosier Hill
ԲԾՄ 210 մետր
Օրենսդրական մարմին Indiana General Assembly
Դատական մարմին Supreme Court of Indiana
Նահանգապետ Միտչել Դենիելս
Միության մուտք դեկտեմբերի 11, 1816
Պաշտոնական լեզուներ անգլերեն
Բնակչություն
6 619 680 մարդ (2015)[1] (15 տեղ)
Տարածք 94 321 կմ² կմ² (38 տեղ)
Indiana in United States.svg
Հիմնադրված է դեկտեմբերի 11, 1816 թ.
Սահմանակցում է Միչիգան, Իլինոյս, Օհայո և Կենտուկի
Ժամային գոտի UTC-6, հյուսիսամերիկյան ժամային գոտի, Central Time Zone և America/New_York
Հապավում IN
ISO 3166-2 կոդ US-IN
Փոստային ինդեքսներ 15701
Մականուն The Hoosier State
Միության մուտք դեկտեմբերի 11, 1816
Կոորդինատներ: 39°56′ հս․ լ. 86°13′ ամ. ե. / 39.933° հս․. լ. 86.217° ավ. ե. / 39.933; 86.217
in.gov

Ինդիանա (անգլերեն՝ Լսել Indiana), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսային մասում։

Ինդիանան ԱՄՆ-ի 19-րդ նահանգն է և ԱՄՆ-ի մաս է կազմում 1816 թվականից։ Այն գտնվում է ԱՄՆ-ի Միջին Արևմուտք շրջանում։ Ունի մոտավորապես 6.3 միլիոն բնակչություն։ Վարչական կենտրոնը Ինդիանապոլիս քաղաքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքում եվրոպական առաջին բնակավայրերը ստեղծել են ֆրանսիացիները 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում։ Նրանք էլ իրենց գաղութացրած հնդկացիաբնակ այդ տարածությունները 1702-ին անվանեցին Indiana, այսինքն՝ «հնդկացիների երկիր»։ 1816-ին այդ տարածքի մի մասում կազմավորվեց մի նահանգ, որը պաշտոնապես կոչվեց Ինդիանա, թեև հնդկացիներն այստեղից դուրս էին քշվել կամ բնաջնջվել, այնպես որ 19-րդ դարի 30-ական թվականներին Ինդիանայում ոչ մի հնդկացի չէր մնացել։[2]

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիանային բնորոշ ինդիանական քաղաք.

Ինդիանա նահանգի տարածքը կազմում է 94 321 կմ² (ԱՄՆ նահանգներում զբաղեցնում է 38-րդ տեղը), որի 98,5 % կազմում է ցամաքը: Հյուսիսից Ինդիանան սահմանակից է Միչիգան նահանգին և մուտք ունի դեպի Միչիգան լիճ, արևելքից սահմանակից է Օհայոյին, հարավից սահմանակից է Կենտուկի նահանգին (Օհայո գետի երկայնքով), արևմուտքից սահմանակից է Իլինոյս նահանգին:

Ինդիանայի տարածքը բաժանված է հյուսիսային լեռնային շրջանի, կենտրոնական հարթավայրերի և Կամբլլանդի լեռնաշղթայի` հարավային լեռնոտ բազալիկների միջև: Հիմնական գետերն են Օհայոն և Ուոբաշը: Կլիման մայրցամաքային է, տաք, խոնավ ամառներով և ցուրտ ձմեռներով:

Դեմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նահանգի բնակչությունը կազմել է 6,376,792 մարդ, որը 4,9%-ով ավելի է 2000 թվականի համեմատ:

Բնակչության ռասայական կազմը`

Բնակչության կրոնական կազմը

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2014 թթ. 30 հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերն են.

  • Ինդիանապոլիս - 848.8
  • Ֆորտ-Ուեյն - 258,5
  • Էվանսվիլ - 120.3
  • Հարավային Բենդ-101.2
  • Քարմել - 85,9
  • Բլումինգթոն - 83,6
  • Ֆիշերս - 81.8
  • Համմոնդ - 79.0
  • Գերի - 78.5
  • Մանսի - 70
  • Լաֆեյթթ - 67,9
  • Թերրե-Հոթ - 61,1
  • Կոկոմո - 56,9
  • Անդերսոն - 55.6
  • Նոբլսվիլլ - 55,1
  • Գրինվուդ - 52,7
  • Էլքհարդ - 51,2
  • Միշակովա - 48,0
  • Լորենս - 46,8
  • Քոլոումբուս - 45,4
  • Փորթիջ - 36,9
  • Ռիչմոնդ - 36,6
  • Նյու-Օլբանի - 36,5
  • Մերրիլվիլլ - 35,6
  • Գոշեն - 32,1
  • Միչիգան - 31,2
  • Գրեյնջեր - 30,5

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին նահանգի ՀՆԱ-ն կազմել է 214 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող եկամուտը` 31,150 դոլար: Ինդիանան նաև հանքարդյունաբերության ոլորտում ընդգրկված է ածխաջրածինների, նավթի, բնական գազի և կրաքարի վերամշակման տասնյակում (գյուղատնտեսությունում հիմնական բերքերն են եգիպտացորենը և սոյան): Ձմերուկը, լոլիկը, անանուխը, խաղողը և ծխախոտը նույնպես աճում են այս նահանգում: Մշակվում է խոզերի և տավարի մսամթերքը, նահանգի ավելի քան 70%-ը գյուղատնտեսական հողեր են:

Ծանր արդյունաբերության հիմնական ոլորտը Կալմիթն է: Հյուսիս-արևմուտքում արտադրվում են պահեստամասեր, ավտոմեքենաներ, ալյումին, քիմիական նյութեր, դեղեր, կահույք, երաժշտական գործիքներ: Ավտոմեքենայի արդյունաբերությունը ներկայացված է Սուբարու Թրիբեսա մակնիշի ավտոմեքենայի և Քումմինս դիզելային շարժիչների արտադրող ընկերությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Population Estimates Program
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 182 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]