Անդերսոնը սկսել է ֆուտբոլային կարիերան բրազիլական «Գրեմիո»-ում, որից տեղափոխվել է «Պորտո»։ «Պորտուի» կազմում նա երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է երկրի գավաթը և սուպերգավաթը։
2007-ին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նա հաղթել է Պրեմիեր Լիգայում (2008, 2009), Չեմպիոնների լիգայում (2008) և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։
Բրազիլիայի հավաքականի կազմում նա հաղթել է 2007-ի Ամերիկայի գավաթը և մասնակցել 2008-ի Օլիմպիական խաղերին, որտեղ բրազիլացիները գրավել են երրորդ տեղը։
Անդերսոնը ծնվել է Ալեգրե նավահանգիստում, այն քաղաքում, որն աշխարհին նվիրել է ականավոր բրազիլացի Ռոնալդինյոյին, ու հենց Ռոնալդինյոյի նման էլ Անդերսոնը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Գրեմիո» ակումբում, որը նրան ընդունեց դեռ այն ժամանակ, երբ նա ընդամենը 5 տարեկան էր։ Բրազիլական ակումբի հիմնական կազմում նրա դեբյուտը կայացավ 18 տարեկան հասակում, ու թև Անդերսոնն այնտեղ անցկացրեց ընդամենը 5 խաղ, նա հայտնի դարձավ, քանի որ հենց նրա գոլը թույլ տվեց թիմին անցնել Բրազիլիայի առաջնության բարձրագույն լիգա՝ 2005 թվականի«Նաուտիկոյի» հետ լարված պայքարում։
2005 թվականիապրիլին Անդերսոնը Բրազիլիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն և առաջնության արդյունքներով նրան շնորհվեց առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակը», որը նրանից առաջ ստացել էին «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբռեգասը և «Լիվերպուլի« նախկին հարձակվող Ֆլորենտ Սինամա-Պոնգոլը։
Շուտով Անդերսոնը տեղափոխվեց Եվրոպա և իր առաջին հանդիպումն անցկացրեց «Պորտուի» կազմում 2006 թվականիմարտին։ Անդերսոնի օգնությամբ «Պորտուն» այդ տարի դուբլ արեց և դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, ինչպես նաև շահեց ազգային գավաթը։
2006-2007 մրցաշրջանում Անդերսոնը «Պորտու» ակումբում անցկացրեց 15 խաղ (որոնցից 9-ում դուրս եկավ մեկնարկային կազմում) և խփեց 2 գնդակ։ Նրա առաջընթացին խանգարեց ոտքի կոտրվածքը, բայց նա կարողացավ դաշտ վերադառնալ և օգնեց Պորտուգալիայի չեմպիոններին պահպանել այդ տիտղոսը։
2007 թվականիսեպտեմբերին կայացավ Անդերսոնի դեբյուտը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղում, որտեղ «Պորտուն» ընդունում էր Մոսկվայի «բանակայիններին» (ЦСКА)։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0-0։
2007 թվականիմայիսի 31-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ համաձայնության է եկել «Պորտուի» հետ՝ Անդերսոնի «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու վերաբերյալ, ինչը մանկունիանցիների համար արժեր մոտ 17 միլիոն ֆունտ։
Ահա թե ինչ է ասում Անդերսնի մասին ֆուտբոլային փորձագետներից մեկը. «Նա շատ երիտասարդ է, վարպետական փոխանցումներ է կատարում, շատ խելացի է ու արագ։ Ցավոք, վնասվածքի պատճառով նա միայն մրցաշրջանի կեսն անցկացրեց դաշտում, բայց միևնույն է դարձավ «Պորտուի» առաջատար խաղացողներից մեկը։ Անդերսոնն ունի բոլոր հնարավորությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում ամրապնդվելու համար» «Մանչեսթեր Յունայթեդում» Անդերսոնի դեբյուտը կայացավ 2007 թվականիսեպտեմբերի 1-ին՝ «Սանդերլենդի» հետ խաղում։ Այդ մրցաշրջանում նա 38 հանդիպում անցկացրեց ինչպես մեկնարկում, այդպես էլ փոխարինման դուրս գալով։ Շատ լավ համագործակցում էր դաշտի կենտրոնում Պոլ Սքոուլզի հետ և մի շարք հանդիպումներում գերազանց խաղ ցույց տվեց։ Երիտասարդ բրազիլացին մեծ սառնասրտություն ցուցաբերեց, երբ նրան բաժին հասավ լինելու Մոսկվայում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում 11 մետրանոց խփողներից մեկը։
2008-2009 մրցաշրջանն այդքան վառ չէր, ոնց որ նախորդը, որում իտալական «Tuttosport»–ի կարծիքով «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպանը ճանաչվեց Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող։ Անդերսոնն իր լավագույն հանդիպումները անցկացրել է գավաթներում։ Իր գերազանց խաղով նա գրեթե չի զիջում վետերան Փոլ Սքոուլզին։