Պեդրի
Պեդրի իսպ.՝ Pedro González López | |||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 2002[1] (23 տարեկան) | ||||||||||||||||||||
| Ծննդավայր | Տեգեստե, Սանտա Կրուս դե Տեներիֆեյում, Կանարյան կղզիներ, Իսպանիա | ||||||||||||||||||||
| Հասակ | 174[2] | ||||||||||||||||||||
| Քաշ | 60[2] | ||||||||||||||||||||
| Դիրք | Հարձակվողական կիսապաշտպան | ||||||||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||||||||
| Համար | 8 | ||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |||||||||||||||||||
| 2019—2020 |
| 36 | (4) | ||||||||||||||||||
| 2020— |
| 39 | (3) | ||||||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||||||||
Պեդրո Գոնսալես Լոպես (իսպ.՝ Pedro González López, նոյեմբերի 25, 2002[1], Տեգեստե, Տեներիֆե, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա[3]), հայտնի է որպես Պեդրի[4] (իսպ.՝ Pedri), իսպանացի ֆուտբոլիստ, խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, հանդես է գալիս Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի կազմում։ Եվրո 2020-ի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև ճանաչվել է նույն առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Տոկիո 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 18 տարեկան հասակում ընդգրկվել է Ոսկե գնդակի 2021 թվականի մրցանակաբաշխության 30 հավակնորդների ցանկում։ Համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը։2024 Ուեֆա Եվրոպայի չեմպիոն է դարձել
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբ և առաջին պրոֆեսիոնալ պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեդրին ծնունդով Տեգեստեից է, Կանարյան կղզիներից[5]։ Հանդես է եկել «Տեգեստեյի» և «Խուվենտուդ Լագունայի» երիտասարդական ակումբների կազմում, իսկ 2018 թվականին դարձավ «Լաս-Պալմասի» ակադամիայի սան[6][7]։ 2019 թվականի հուլիսին 16-ամյա Պեդրին կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Լաս-Պալմասի» հետ[8]։
«Լաս-Պալմաս»
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 18-ին Պեդրին իր դեբյուտը նշեց «Լաս-Պալմասի» կազմում Սեգունդայի շրջանակներում «Ուեսկայի» դեմ հանդիպման ժամանակ[9][10]։ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Սպոևտինգի դեմ հանդիպման ժամանակ 16 տաերկան հասակում խփեց իր անդրանիկ գնդակը[11], դառնալով «Լաս-Պալմասի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը[12][13]։
«Բարսելոնա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի 2-ին «Բարսելոնան» հայտարարեց «Լաս-Պալմասից» 5 մլն․ եվրոյի դիմաց Պեդրիին ձեռք բերելու մասին։ Ֆուտբոլիստը ակումբի հետ կնքեց երկամյա պայմանագիր[14]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իսպանական Պրիմերայի շրջանակներում կայացած Վիլյառեալի դեմ հանդիպման ժամանակ Պեդրին՝ Ֆիլիպե Կոուտինյոյի փոխարեն խաղադաշտ դուրս գալով իր դեբյուտը նշեց «Բարսելոնայի» կազմում[15]։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Ֆերենցվարոշի» դեմ խաղում Պեդրին խփեց իր դեբյուտային գոլը «Բարսելոնայի» կազմում[16]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել Իսպանիայի Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարիայինների հավաքականների կազմում։
2021 թվականի մարտի 15-ին առաջին անգամ հրավիրվեց գլխավոր հավաքական (վերջինիս գլխավոր մարզիչ՝ Լուիս Էնրիկեյի հրավերով) 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հունաստանի, Վրաստանի և Կոսովոյի հավաքականների դեմ կայանալիք հանդիպումների համար։ Մասնակցեց բոլոր երեք հանդիպումներին, դեբյուտը նշեց 2021 թվականի մարտի 25-ին կայացած Հունաստանի հավաքականի դեմ հանիպմանը, Դանի Օլմոյի փոխարեն խաղադաշտ դուրս գալով[17]։ 2021 թվականի մարտի 28-ին Վրաստանի դեմ խաղում ընդգրկվել էր մեկնարկային կազմում[18]։
Եվրո 2020-ի ժամանակ դարձավ մեկնարկային կազմի խաղացող և իր հավաքականի հետ հասավ մինչև կիսաեզրափակիչ[19]։ Պեդրին ցույց տվեց հիանալի խաղ և ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող, որից հետո նրան սկսեցին համեմատել «Բարսելոնայի» լեգենդ Անդրես Ինիեստայի հետ[20]։
Եվրո 2020-ից հետո Պեդրիին հրավիրեցին Իսպանիայի հավաքականի օլիմպիական կազմ։ Իր հավաքականի հետ հասավ մինչև եզրափակիչ, որի ժամանակ զիջեցին Բրազիլիային։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ[21] | Այլ[22] | Ընդամենը | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Լաս Պալմաս | 2019/20 | 36 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 4 |
| Ընդամենը | 36 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 4 | |
| Բարսելոնա | 2020/21 | 37 | 3 | 6 | 0 | 7 | 1 | 2 | 0 | 51 | 4 |
| 2021/22 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
| Ընդամենը | 38 | 3 | 6 | 0 | 7 | 1 | 2 | 0 | 53 | 4 | |
| Կարիերայի ընթացքում | 74 | 7 | 7 | 0 | 7 | 1 | 2 | 0 | 90 | 8 | |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բարսելոնա»
- Իսպանիայի գավաթակիր։ 2020/21
Անհատական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրո 2020-ի լավագույն երիտասարարդ խաղացող[23]
- Ընդգրկվել է Եվրո 2020-ի խորհրդանշական հավաքականում[24]
- Golden Boy-ի մրցանակակիր․ 2021
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.udlaspalmas.es/noticias/noticia/pedro-gonzalez-pedri-se-incorpora-manana-a-la-pretemporada-del-primer-equipo
- 1 2 «Pedri» (անգլերեն). FC Barcelona.
- ↑ https://www.fcbarcelona.es/es/futbol/primer-equipo/jugadores/70486/pedro-gonzalez
- ↑ «Pedri pronunciation: How to pronounce Pedri in Spanish» (իսպաներեն). Forvo.com.
- ↑ «Pedro González "Pedri" se incorpora mañana a la pretemporada del primer equipo» (իսպաներեն). UD Las Palmas. 2019 թ․ հուլիսի 10.
- ↑ «'Pedri', el tinerfeño que Pepe Mel quiere para la UD Las Palmas» (իսպաներեն). El Diario. 2019 թ․ հուլիսի 6.
- ↑ «El Tenerife desestimó a Pedri porque era pequeñito y flaco» (իսպաներեն). Tinta Amarilla. 2019 թ․ սեպտեմբերի 4.
- ↑ «El juvenil Pedri firma contrato profesional con la UD Las Palmas» (իսպաներեն). UD Las Palmas. 2019 թ․ հուլիսի 15.
- ↑ «Las Palmas vs. Huesca» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 18.
- ↑ «El Huesca se lleva el triunfo gracias a un gol de Álex Gallar en la segunda parte» (իսպաներեն). Marca. 2019 թ․ օգոստոսի 18.
- ↑ «Las Palmas vs. Sporting Gijón» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 19.
- ↑ «Pedri es una estrella: golazo y primera victoria de Las Palmas» (իսպաներեն). Diario AS. 2019 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ «10 things about Pedri» (անգլերեն). FCBarcelona.com. 2020 թ․ հուլիսի 29.
- ↑ «Barça i Las Palmas arriben a un acord per al traspàs de Pedri» (կատալաներեն). FCBarcelona.com. 2019 թ․ սեպտեմբերի 2.
- ↑ «Barcelona vs. Villarreal» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ «Barcelona vs. Ferencvaros» (անգլերեն). Soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «Spain vs. Greece» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ մարտի 25.
- ↑ «Georgia vs. Spain» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ մարտի 28.
- ↑ «Италия — Испания, полуфинал Евро-2020, тактический разбор матча». Спорт Экспресс. 2021 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021-07-07-ին. Վերցված է 2021-12-04-ին.
- ↑ «Тренер Испании оценил игру Педри на Евро фразой «не поддается логике»». sportrbc.ru. 2021 թ․ հուլիսի 7.
- ↑ Лига чемпионов УЕФА.
- ↑ Суперкубок Испании.
- ↑ Педри признан Лучшим молодым игроком ЕВРО-2020
- ↑ «Названа символическая сборная Евро-2020». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի պրոֆիլը«Բարսելոնայի» պաշտոնական կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրի» հոդվածին։ |
| ||||||||||||||
| ||||||
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Golden Boy մրցանակակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լաս Պալմասի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Իսպանացի օլիմպիական մեդալակիրներ
- Իսպանացի օլիմպիական մարզիկներ
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ