Իսկո
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ֆրանսիսկո Ռոման Ալարկոն Սուարես | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 21, 1992 (30 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Անդալուսիա, ![]() | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 176 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | ||||||||||||||||||||||||||
Համար | 22 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆրանսիսկո Ռոման Ալարկոն Սուարես, (իսպ.՝ Francisco Román Alarcón Suárez), հայտնի է Իսկո (իսպ.՝ Isco անունով; ապրիլի 21, 1992, Անդալուսիա), իսպանացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից։
Թիմային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսկոն հանդիսանում է «Վալենսիա» ակումբի կանտերանո (սան)։ Նա իր նորամուտը առաջին ակումբում նշել է Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Լոգրոնյես» ակումբի դեմ։ Այդ խաղը ավարտվեց 4-1 հօգուտ «Վալենսիայի», իսկ Ֆրանսիսկոն դարձավ դուբլի հեղինակ[1]։ Իր նորամուտը Լա Լիգայում նա նշել է 14 նոյեմբերի 2010 թվականին «Խետաֆե» ակումբի դեմ։ Խաղն ավարտվեց «Վալենսիա»-ի հաղթանակով 2-0 հաշվով։ Իսկոն խաղադաշտ էր մտել՝ փոխարինելով Արից Ադուրիսին[2]։ Կիսապաշտպանը առաջին թիմում երկար հանդես չի եկել, նա հիմնականում խաղացել է «Վալենսիա»-ի երկրորդ թիմում։ 2010/2011 մրցաշրջանում նա դարձել է 15 գոլի հեղինակ՝ օգնելով թիմին դուրս գալ երրորդ դիվիզիոն։ Նա «Վալենսիա»-ի երիտասարդական թիմում խաղացել է 2006-2009 թվականներին, այնուհետև տեղափոխվել «Վալենսիա Բ»՝ անցկացնելով 52 խաղ, դարձել է 16 գոլի հեղինակ, այստեղ նույնպես նա անցկացրել է 3 տարի՝ 2009-2011։ 2010/11 մրցաշրջանում խաղացել է «Վալենսիա»-ի առաջին թիմում՝ մասնակցելով 4 խաղի։
Մալագա[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունիսի կեսերին՝ 6 միլիոն եվրոյի դիմաց նա տեղափոխվում է «Մալագա»[3]։ 2011 թվականի սեպտեմբերի 22-ին Իսկոն իր նորամուտը նշեց նոր թիմում՝ խաղալով «Բարսելոնա» ակումբի դեմ։ Նույն թվականի նոյեմբերի 21-ին նա խփեց իր անդրանիկ գոլը՝ օգնելով թիմին հաղթանակի հասնել 3-1 հաշվով «Ռասինգ»-ի դեմ[4]։
2012 թվականի սեպտեմբերի 18-ին «Մալագա»-ն Չեմպիոնների Լիգայի շրջանակնեում մրցում էր պետերբուրգյան «Զենիթ»-ի դեմ, այս հանդիպումը Իսկոյի համար առաջինն էր ՉԼ-ում, այս խաղում նա դարձավ 2 գոլի հեղինակ՝ դառնալով խաղի լավագույն խաղացող[5]։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած հանդիպման ընթացքում ընդդեմ «Բետիսի» Իսկոն դարձավ գոլի հեղինակ և օգնեց իր թիմին խոշոր հաշվով հաղթանակ տանել 4-0 հաշվով։ Հոկտեմբերի 20-ին «Վալյադոլիդ»-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դառնալով նա օգնեց իր թիմին բարդ խաղում հասնել հաջողության 2-1 հաշվով։
Հոկտեմբերի կեսերին տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ երիտասարդ իսպանացի կիսապաշտպանին նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթի»-ին, «Յուվենտուս»-ը և կատալոնական «Բարսելոնա»-ն։ Հոկտեմբերի 27-ին հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ իսպանացին մոտ է իր պայմանագրի երկարաձգմանը «Մալագայի» հետ։ Նոր պայմանագրի հիման վրա կիսապաշտպանը պետք է ստանար տարեկան 1,5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ պայմանագիրը պետք է գործեր մինչ 2018 թվականը։ 2012 թվականի նոյեմբերի 6-ին կայացավ հանդիպում «Միլան»-ի հետ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում, որտեղ Էլիզեուն գրավելով մրցակցի դարպասը Իսկոյի փոխանցումից հետո դուրս բերեց «Մալագային» 1/8 եզրափակիչ («Մալագայի» պատմության մեջ առաջին անգամ)։ Նոյեմբերի 13-ին Իսկոն արժանանում է «Տարվա հայտնություն-2012» մրցանակին, որը հանձնում է Իսպանիայի պրոֆեսսիոնալ ֆուտբոլային լիգան։ Իր նախկին թիմի դեմ հանդիպման ժամանակ, որը կայացավ նոյեմբերի 24-ին՝ նա դարձավ գոլի հեղինակ խաղի վերջին րոպեներին և ապահովեց իր թիմի վստահ հաղթանակը «Վալենսիայի» դեմ 4-0 հաշվով։
Իսկ 2012 թվականին Իսկոն արժանացավ «Golden Boy» մրցանակին, որը հանձնվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Դեկտեմբերի 22-ին դառնալով գոլի հեղինակ ապահովեց իր թիմի հաղթանակը մադրիդյան «Ռեալ»-ի դեմ, որը «Անչոուսների համար դարձավ առաջինը վերջի 29 տարվա մեջ տնային հանդիպումներում[6][7]։
2013 թվականի մարտի 13-ին՝ պորտուգալական «Պորտու»-ի դեմ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ իր ակումբին պատմության մեջ դուրս բերեց 1/4 եզրափակիչ[8][9]։ «Մալագա»-ի ղեկավարությունը որոշում կայացրեց հավերժ պահպանել «22» համարի մարզաշապիկը՝ ի պատիվ Ֆրանսիսկոյի։
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիսկո Ալարկոնը համալրում է մադրիդյան ակումբի շարքերը[10]։ Իսկոն կնքեց 5 տարվա պայմանագիր Արքայական ակումբի հետ, իսկ տրանսֆերի գինը կազմեց 30 միլիոն եվրո[11]։ Հուլիսի 3-ին Իսկոն ներկայացվեց, որպես «Ռեալ Մադրիդ» ակումբի խաղացող։ Նրան «Սանտիագո Բերնաբեու» էր եկել դիմավորելու շուրջ 8 հազար երկրպագու։ Օգոստոսի 18-ին կայացած իր դեբյուտային խաղի ժամանակ նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչն էլ օգնեց թիմին տանել իր առաջին հաղթանակը Լա Լիգայի խաղարկության շրջանակներում 2-1 հաշվով[12]։ Սեպտեմբերի 1-ին Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպման ժամանակ նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին տանել ևս մեկ կարևոր հաղթանակ[13]։ Սեպտեմբերի 17 թուրքական «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպման ժամանակ նա դարձավ «Ռեալ Մադրիդ»-ի առաջին գոլի հեղինակի 2013/14 մրցաշրջանում ՉԼ-ի շրջանակներում, իսկ խաղն ավարտվեց խոշոր 6-1 հաշվով՝ հօգուտ մադրիդիստների։
2014 թվականին Իսկոն օգնեց թիմին հաղթել Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև Իսպանիայի գավաթում և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում։ Դեկտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ[14]։ 2016 թվականին մադրիդյան ակումբի կազմում Իսկոն դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2017 թվականի մայիսի 10-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղում նա դարձավ գոլի հեղինակ[15]։ Այդ տարի Իսկոն առաջին անգամ դարձավ արքայական ակումբի կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն։
2017 թվականի ամառը Իսկոն հեղինակեց հաղթական գոլը անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» դեմ կայացած ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում և օգնեց իր թիմին նվաճելու հերթական տիտղոսը[16]։
2017 թվականի սեպտեմբերի 15-ին երկարաձգել է իր գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ մինչև 2022 թվականը[17]։
2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում անցկացրեց 200-րդ հանդիպումը Մադրիդի Ռեալի մարզաշապիկով[18]։
Երիտասարդական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական կարիերա Իպանիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսկոն մասնակցել է 2009 թվականի երիտասարդական աշխարհի առաջնությանը մինչև 17 տարեկան։ Իսպանիայի երիտասարդական հավաքականը գրավեց երրորդ հորիզոնականը, իսկ Իսկոն օգնեց իր թիմին խփած 3 գոլով։ 2012 թվականի օլիմպիական հավաքականի կազմում Իսկոն մեկնեց Օլիմպիական խաղեր, որոնք կայացել են Լոնդոնում[19], արդյունքում Իսպանիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբից և լքեց առաջնությունը։
Եվրոպայի երիտասարդական առաջնություն 2013[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սկզբին Իսկոն հայտնվեց Իսպանիայի հավաքականի հայտացուցակում, որը մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը մինչև 21 տարեկան։ Հունիսի 12-ին խմբային փուլի Հոլանդիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ նա դարձավ գոլի հեղինակ։ 3 օր անց նա կրկին աչքի ընկավ խփած գնդակով՝ այս անգամ կիսաեզրափակչի շրջանակներում՝ գրավելով Նորվեգիայի դարպասը։ Եզրափակիչ հանդիպումը կայացավ Իտալիայի ընտրանու դեմ, որում Իսկոն հաջող իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Արդյունքում Իսպանիայի հավաքականը իր հետ տուն տարավ ոսկե մեդալները[20][21]։
Իսպանիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի փետրվարի 6-ին ընկերական հանդիպման ժամանակ ընդդեմ Ուրուգվայի հավաքականի[22] Իսկոն նշեց իր նորամուտը ազգային հավաքականում՝ 2-րդ խաղակեսում փոխարինելով Անդրես Ինիեստային։ Սակայն նա չհրավիրվեց ազգային հավաքական՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը, որում Իսպանիայի ընտրանին ձեռնունայն վերադարձավ՝ դուրս չգալով նույնիսկ խմբից։
2014 թվականի նոյեմբերի 15-ին Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլում Բելառուսի հավաքականի դեմ խաղում Իսկոն հեղինակեց իր առաջին գոլը հավաքականի կազմում[23]։ 2018 թվականի մարտի 27-ին Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղում Իսկոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ[24]։
Գոլեր հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 15 նոյեմբերի 2014 | Ուելվա Իսպանիա | ![]() |
1:0 | 3:0 | |
2 | 15 Նոյեմբերի 2016 | Ուեմբլի, Լոնդոն, Անգլիա | ![]() |
2:2 | 2:2 | Ընկերական հանդիպում |
3 | 24 Մարտի 2017 | Էլ Միլինոն, Խիխոն, Իսպանիա | ![]() |
4:1 | 4:1 | Մունդիալ 2018 որակավորման փուլ |
4 | 2 Սեպտեմբերի 2017 | Սանտյագո Բեռնաբեու, Մադրիդ, Իսպանիա | ![]() |
1:0 | 3:0 | Մունդիալ 2018 որակավորման փուլ |
5 | 2:0 | |||||
6 | 5 սեպտեմբերի 2017 | Ռաինպարկ, Վադուց, Լիխտենշտայն | ![]() |
0:4 | 0:8 | Մունդիալ 2018 որակավորման փուլ |
7 | 6 Հոկտեմբեր 2017 | Խոսե Ռիկո Պերես, Ալիկանտե, Իսպանիա | ![]() |
2:0 | 3:0 | Մունդիալ 2018 որակավորման փուլ |
8 | 27 մարտ 2018 | Վանդա Մետրոպոլիտանո, Մադրիդ, Իսպանիա | ![]() |
2:0 | 6:1 | Ընկերական հանդիպում |
9 | 3:1 | |||||
10 | 6:1 | |||||
11 | 25 հունիս 2018 | Կալինինգրադ, Կալինինգրադ , Ռուսաստան | ![]() |
1:1 | 2:2 | Մունդիալ 2018 խմբային փուլ |
12 | 11 սեպտեմբերի 2018 | Էստադիո Մանուել Մարտինես Վալերիո, Էլչե, Իսպանիա | ![]() |
6:0 | 6:0 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19 |
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հանդիպում | Գոլեր | Հանդիպում | Գոլեր | Հանդիպում | Գոլեր | Հանդիպում | Գոլեր | Հանդիպում | Գոլեր | ||
Վալենսիա Մեստալիա | 2009–10 | 26 | 1 | — | — | — | 26 | 1 | |||
010–11 | 26 | 15 | — | — | 2 | 0 | 28 | 15 | |||
Total | 52 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 54 | 16 | |
Վալենսիա | 2010–11 | 4 | 0 | 1 | 2 | 2 | 0 | — | 7 | 2 | |
Մալագա | 2011–12 | 32 | 5 | 3 | 0 | — | — | 35 | 5 | ||
2012–13 | 37 | 9 | 0 | 0 | 10 | 3 | — | 47 | 12 | ||
Ընդհանուր | 69 | 14 | 3 | 0 | 10 | 3 | — | 82 | 17 | ||
Ռեալ Մադրիդ | 2013–14 | 32 | 8 | 9 | 0 | 12 | 3 | — | 53 | 11 | |
2014–15 | 34 | 4 | 4 | 1 | 11 | 0 | 4 | 1 | 53 | 6 | |
2015–16 | 31 | 3 | 1 | 2 | 11 | 0 | — | 43 | 5 | ||
2016–17 | 30 | 10 | 4 | 0 | 6 | 1 | 2 | 0 | 42 | 11 | |
2017–18 | 30 | 7 | 4 | 1 | 11 | 0 | 4 | 1 | 49 | 9 | |
2018–19 | 27 | 3 | 4 | 2 | 4 | 1 | 2 | 0 | 37 | 6 | |
2019–20 | 17 | 1 | 1 | 0 | 4 | 1 | 2 | 1 | 24 | 3 | |
Ընդհանուր | 201 | 36 | 27 | 6 | 59 | 6 | 14 | 3 | 301 | 51 | |
Կարիերայի ընդհոնուր | 326 | 66 | 31 | 8 | 71 | 9 | 16 | 3 | 444 | 86 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Spain | ||||
---|---|---|---|---|
Տարի | Հանդիպում | Գոլեր | ||
2013 | 2 | 0 | ||
2014 | 4 | 1 | ||
2015 | 6 | 0 | ||
2016 | 5 | 1 | ||
2017 | 8 | 5 | ||
2018 | 11 | 5 | ||
2019 | 2 | 0 | ||
Ընդհանում | 38 | 12 |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լա Լիգա 2016/17
- Իսպանիայի սուպերգավաթ (2) 2017, 2019-2020[25]
- Իսպանիայի Գավաթ 2013/14[26]
- Չեմպիոնների Լիգա (4) 2013/14, 2015/16, 2016/17, 2017/18
- ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթ (3) 2014[27] , 2016, 2017
- Աշխարհի ակումբային առաջնություն (4) 2014, 2016, 2017, 2018
Ընդհանուր 15
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի հավաքական(մինչև 17 տարեկան)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի Առաջնություն- 3-րդ հորիզոնական 2009[28]
Իսպանիայի հավաքական(մինչև 21 տարեկան)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի Առաջնություն- 1-ին հորիզոնական 2013
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իսկոն առանձնացել է դուբլով: Valencianistas.ru
- ↑ Valencia get back to winning ways Archived 2012-10-24 at the Wayback Machine.; ESPN Soccernet, 14 November 2010
- ↑ Isco firma cinco temporadas por el Málaga (Isco signs for five seasons with Málaga); Marca, 11 July 2011 (Իսպաներեն)
- ↑ Malaga up to fifth Archived 2012-07-15 at Archive.is; ESPN Soccernet, 21 November 2011
- ↑ Magical Málaga make it a debut to remember; UEFA.com, 18 September 2012
- ↑ «Isco, ganador del prestigioso Golden Boy» [Isco, winner of prestigious Golden Boy award] (Spanish)։ Málaga's official website։ դեկտեմբերի 22, 2012։ Վերցված է ապրիլի 4, 2013
- ↑ Ed Dove (մարտի 28, 2013)։ «Isco: Most Improved Players»։ Bleacher Report։ Վերցված է ապրիլի 7, 2013
- ↑ «Santa Cruz sends Málaga into last eight»։ UEFA.com։ մարտի 13, 2013։ Վերցված է մարտի 14, 2013
- ↑ «Málaga cruise into Champions League quarter-finals after Porto are sunk»։ The Guardian։ մարտի 13, 2013։ Վերցված է մարտի 13, 2013
- ↑ «Transfer news: Real Madrid say they have won battle to sign Isco»։ Sky Sports։ հունիսի 27, 2013։ Վերցված է հունիսի 27, 2013
- ↑ «Isco: Real Madrid agree deal for Manchester City target»։ bbc.co.uk։ հունիսի 27, 2013։ Վերցված է հունիսի 27, 2013
- ↑ «Real Madrid give Carlo Ancelotti winning start after Isco's dream debut»։ The Guardian։ օգոստոսի 18, 2013։ Վերցված է օգոստոսի 19, 2013
- ↑ «Progresa adecuadamente» [Steady progress] (Spanish)։ Marca։ սեպտեմբերի 1, 2013։ Վերցված է սեպտեմբերի 1, 2013
- ↑ «Крус Асуль VS. Реал Мадрид 0:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-12-16
- ↑ «Атлетико Мадрид VS. Реал Мадрид 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-05-10
- ↑ «Реал Мадрид VS. Манчестер Юнайтед 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-08-08
- ↑ Isco has signed his contract extension with Real Madrid | Real Madrid CF
- ↑ Isco makes 200th Real Madrid appearance | Real Madrid CF
- ↑ «Euro 2012 trio Mata, Alba & Martinez in Spain Olympic squad»։ BBC Sport։ հուլիսի 5, 2012։ Վերցված է նոյեմբերի 4, 2014
- ↑ «Morata wins Golden Boot in Spanish clean sweep»։ UEFA.com։ հունիսի 18, 2013։ Վերցված է հունիսի 19, 2013
- ↑ «Thiago leads all-star squad dominated by Spain»։ UEFA.com։ հունիսի 21, 2013։ Վերցված է հունիսի 21, 2013
- ↑ Campeón hasta en los simulacros (Champion even in drills); Marca, 6 February 2013 (Իսպաներեն)
- ↑ «Испания VS. Белоруссия 3:0» (int)։ soccerway.com։ 2014-11-15
- ↑ «Испания VS. Аргентина 6:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-03-27
- ↑ «Real Madrid win the Supercopa from the spot»։ marca.com։ հունվարի 12, 2020։ Վերցված է հունվարի 12, 2020
- ↑ Jenson Pete (ապրիլի 16, 2014)։ «Barcelona 1-2 Real Madrid: Gareth Bale scores stunning late winner to clinch Copa del Rey and win first trophy in Spain»։ Mail Online։ Վերցված է օգոստոսի 20, 2014
- ↑ Winter Henry (օգոստոսի 12, 2014)։ «Real Madrid 2 Sevilla 0: Cristiano Ronaldo at the double as European Cup winners claim Uefa Super Cup in Cardiff»։ The Telegraph։ Վերցված է օգոստոսի 20, 2014
- ↑ «FIFA U17 World Cup - Columbia 0 - 1 Spain»։ FIFA.com։ Վերցված է օգոստոսի 20, 2014
- ↑ Melling Cam (հուլիսի 27, 2013)։ «Real Madrid: What Will Isco Bring To The Table?»։ SoccerSouls։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-17-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2014
- ↑ «Isco wins the 2012 Golden Boy award»։ insidespanishfootball.com։ դեկտեմբերի 22, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին։ Վերցված է սեպտեմբերի 13, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Իսկո Վիքիպահեստում |
---|
- Իսկոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Իսկոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Իսկոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Իսկոն transfermarkt-ում
- Իսկոն soccerbase.com-ում
- Իսկոն WhoScored.com կայքում
- Իսկոն Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Իսկոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Իսկոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2018-03-20 at the Wayback Machine.
|
|
|
|
- Ապրող անձինք
- 1992 ծնունդներ
- Ապրիլի 21 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Golden Boy մրցանակակիրներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի օլիմպիական մարզիկներ