Ֆերլան Մենդի
|
Մենդին Լիոնի կազմում 2017 թվականին | |||
| Անձնական տվյալներ | |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 8, 1995[1][2] (31 տարեկան) | ||
| Ծննդավայր | Մյոլան ան Իվելին | ||
| Հասակ | 180 սմ | ||
| Քաշ | 73 կգ | ||
| Դիրք | ձախ պաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 23 | ||
| Պատանեկան կարիերա | |||
| 2002-2004 |
| ||
| 2004-2012 |
| ||
| 2012-2013 |
| ||
| 2013-2015 |
| ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
| 2013-2015 |
| 56 | (1) |
| 2015-2017 |
| 47 | (2) |
| 2017-2019 |
| 57 | (2) |
| 2019-ներկա |
| 0 | (0) |
| Ազգային հավաքական‡ | |||
| 2018-ներկա |
| 4 | (0) |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||
Ֆերլան Մենդի (ֆրանսերեն՝ Ferland Mendy, հունիսի 8, 1995[1][2], Մյոլան ան Իվելին), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենդին Հավրի ակադեմիայի սան է[4]։ 2015 թվականին նա տեղափոխվեց ակումբի առաջին կազմ[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Սոշոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի օգոստոսի 19-ին՝ Տրուայի դեմ խաղում[7]։ Հավրի կազմում Մենդին անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Օլիմպիկ Լիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսին Մենդին 5 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիկ Լիոնի հետ[8]։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո[9]։ Իր դեբյուտը Լիոնի կազմում նշեց 2017 թվականի օգոստոսի 26-ին՝ Նանտի դեմ խաղում[10]։ Առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց սեպտեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի Ատալանտայի դեմ խաղում[11]։ Իր առաջին մրցաշրջանում Մենդին անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Ֆրանսիայի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում[12][13]։
2018 թվականի հուլիսի 4-ին Մենդին երկարաձգեց իր պայմանագիրը Լիոնի հետ մինչև 2023 թվականը[14]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 15-ին՝ Կանի դեմ խաղում[15]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում ֆրանսիացին նշեց սեպտեմբերի 19-ին՝ խմբային փուլի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[16]։ 2019 թվականի հունվարի 5-ին Մենդին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրանսիայի գավաթի Բուրժ Ֆուտի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[17]։ 2018-19 մրցաշրջանում նա կրկին ընդգրկվեց Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականում[18][19]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Մենդին անցկացրեց 79 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ռեալ Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունիսի 12-ին Մենդին 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[20][21][22]։ Իսպանական ակումբը նրա համար վճարեց 48 միլիոն եվրո[23][24][25]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի ազգային հավաքական Ֆերլան Մենդին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի նոյեմբերին՝ Նիդերլանդների և Ուրուգվայի դեմ խաղերի համար՝ փոխարինելով վնասվածք ստացած Բենջամեն Մենդիին[26][27]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ուրուգվայի դեմ խաղում[28][29]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[30]
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Հավր | 2014–15 | Լիգա 2 | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | |
| 2015–16 | 11 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 12 | 0 | ||||
| 2016–17 | 35 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 38 | 2 | ||||
| Ընդհանուր | 47 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 51 | 2 | ||
| Օլիմպիկ Լիոն | 2017–18 | Լիգա 1 | 27 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 35 | 0 |
| 2018–19 | 30 | 2 | 4 | 1 | 8 | 0 | 2 | 0 | 44 | 3 | ||
| Ընդհանուր | 57 | 2 | 4 | 1 | 15 | 0 | 3 | 0 | 79 | 3 | ||
| Ռեալ Մադրիդ | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
| Կարիերայի ընդհանուր | 104 | 4 | 6 | 1 | 15 | 0 | 5 | 0 | 130 | 5 | ||
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[30]
| Ֆրանսիա | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2018 | 1 | 0 |
| 2019 | 3 | 0 |
| Ընդհանուր | 4 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2017–18[12], 2018–19[18]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «France - F. Mendy - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Who is Ferland Mendy and what is he like?». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Who is Ferland Mendy? The €50m-rated 'Mbappe of left-backs' linked to Real Madrid | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «FC Sochaux-Montbéliard - AC Le Havre, Apr 24, 2015 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «AC Le Havre - ES Troyes AC, Aug 19, 2016 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Transfer news: Lyon sign Mendy but lose Ghezzal | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Lyon confirm signing of defender Ferland Mendy ahead of Palace and West Brom». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «FC Nantes - Olympique Lyon, Aug 26, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Olympique Lyon - Atalanta BC, Sep 28, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- 1 2 «Neymar named Ligue 1 Player of the Year as PSG dominate awards». beinsports-ph (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Andrew Smyth (2018 թ․ մայիսի 14). «Neymar named Ligue 1 Player of the Year». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ferland Mendy signs extension with OL through 2023». www.OL.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «SM Caen - Olympique Lyon, Sep 15, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Manchester City - Olympique Lyon, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Manchester City - Olympique Lyon, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- 1 2 «MBAPPÉ WINS AWARDS DOUBLE». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Mbappe wins Ligue 1 Player of the Season award». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Official Announcement: Mendy | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Real Madrid sign Ferland Mendy from Lyon in £47m deal» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Real Madrid sign Ferland Mendy from Lyon». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Ferland Mendy completes move to Real Madrid». www.OL.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Real Madrid sign Ferland Mendy: Lyon defender joins in €48 million deal | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Real Madrid sign Ferland Mendy from Olympique Lyon». AS.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «French team. Benjamin Mendy package, Ferland Mendy called for the first time | tellerreport.com». www.tellerreport.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-11-23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Jones, Matt. «Paul Pogba and Anthony Martial Withdrawn from France Squad Due to Injuries». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «France - Uruguay, Nov 20, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «France 1-0 Uruguay: World champions end 2018 on winning note». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- 1 2 «Ferland Mendy». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մենդիի պաշտոնական Տվիտերի էջը
- Մենդիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մենդին transfermarkt-ում
- Մենդին WhoScored.com կայքում
- Մենդին Լիոնի պաշտոնական կայքում
- Մենդին Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Մենդին Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Մենդին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մենդին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2020-08-21 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերլան Մենդի» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||||
- Հունիսի 8 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Հավրի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներ