Մարիանո Դիաս
Դիաս Մարիանո իսպ.՝ Mariano Díaz Mejía | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դիաս Մեխիա Մարիանո | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Դոմինիկյան Հանրապետություն | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 1, 1993[1][2][3] (31 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա | |||||||||||||||||
Հասակ | 181 սմ | |||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | |||||||||||||||||
Համար | 24 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
2018-(ներկա)-Ռեալ Մադրիդ
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մարիանո Դիաս Մեխիա (իսպ.՝ Mariano Díaz Mejía, օգոստոսի 1, 1993[1][2][3], Պրեմիա դե Մար, Մարեսմե, Բարսելոնայի պրովինցիա, Կատալոնիա, Իսպանիա), ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս Ռեալ մադրիդի և Դոմինիկյան Հանրապետության ազգային հավաքականի կազմում[4]։
2011-ին «Բադալոնայի» կազմում իր դեբյուտը կատարելուց անմիջապես հետո Մարիանոն միացավ «Ռեալին», որտեղ խաղաց C- թիմում, այնուհետև պահեստային կազմում։ 2015-16 թվականների մրցաշրջանում դարձավ Սեգունդա Դիվիզիոն Բ-ի լավագույն ռմբարկուն։ Այնուհետև նա սկսեց խաղալ առաջին թիմի հետ , այն կազմի ,որը 2016–17 թվականներին հաղթեց Լա Լիգան, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան և Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը ։ Այնուհետև նա տեղափոխվեց «Օլիմպիկ Լիոն»՝ Լիգա 1, բայց մեկ տարի անց վերադարձավ Մադրիդ։
Մարիանոն ծնվել է Իսպանիայում,հայրը իսպանացի է, մայրը՝ Դոմինիկյան հանրապետությունից։ 2013 թ.-ին Դոմինիկյան հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցել է ընկերական հանդիպման և գոլ խփել։ Այնուհետև դուրս է եկել հավաքականից Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական մտնելու հույսով[5]
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիանոն, ծնվել է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքի Պրեմիա դե Մար քաղաքում, իր երիտասարդական կարիերան սկսել է տեղի Էսպանյոլում ։ 2009-ին նա միացավ Բադալոնայինին և իր դեբյուտը կատարեց 2011-ի օգոստոսի 21-ին,CD Teruel- ի դեմ Segunda División B մրցաշրջանի խաղում՝ փոխարինելով Iñaki Goikoetxea- ին ՝վերջին 21 րոպեներին,երբ պարտվում էին 1-0 հաշվով , նա այդպես փոխարինման մտնելով ևս երկու հանդիպում է անցկացրել :Ամսի 31-ին RB Linense- ի դեմ արքայական գավաթի խաղում նա առաջին անգամ ներառվեց մեկնարկային կազմում ։Խաղն ավարտվեց 3-1 հաշվով հօգուդ RB Linense- ի։ Մարիանոն խփեց իր թիմի միակ գոլը[6]։
Ռեալ Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճ ժամանակ անց Մարիանոն պայմանագիր ստորագրեց «Ռեալի» հետ ՝ վերադառնալով երիտասարդական ֆուտբոլ[7]։2012-ի օգոստոսին նա բարձրացավ մադրիդյան ակումբի C- թիմ:Այնտեղ իր երկրորդ մրցաշրջանում նա դարձավ որակյալ խաղացող ՝ 26 խաղում խփելով 15 գոլ, այդ թվում ՝ հեթ-տրիկ, 2013 թվականի դեկտեմբերի 22-ին ՝ Sestao River Club-ի նկատմամբ 5–2 տնային հաղթանակում[8]։ Նույն թվականի Հունվարի 18-ին Segunda División- ի առաջնության ժամանակ Մարիանոն արեց իր պրոֆեսիոնալ նորամուտը «Էստադիո Ալֆրեդո Դի Ստեֆանո»-ում ՝ հայտնվելով պահեստայինների կազմում Խիխոնի Սպորտինգից 1–2 հաշվով պարտության կրած խաղում։ Նա խաղադաշտ մտավ վերջին հինգ րոպեների ընթացքում ՝ Ռաուլ դե Տոմասի փոխարեն[9]։
2014–16: Կաստիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014–1515 թվականներին «Կաստիլիա»-յի հետ Մարիանոն մասնակցեց տասը հանդիպման(վեցի ժամանակ փոխարինման դուրս գալով) և հինգ անգամ դարձավ գոլի հեղինակ։ Մարտի 29-ին Լաս Պալմաս Բ-ի դեմ խաղում,որտեղ թիմը 5-1 հաշվով տնային հաղթանակ տարավ, նա կրկին փոխարինեց Դե Թոմասին և երկու անգամ գոլ խփեց[10],իսկ մեկ շաբաթ անց UB Conquense-ի դեմ խաղում 7 րոպեում երկու գոլ խփեց[11]։2015 թ.-ի հոկտեմբերի 24-ին Մարիանոն խփեց իր թիմի բոլոր գոլերը 3։ 1 հաշվով տնային հաղթանակ տանելով UD Socuéllamos- ի նկատմամբ և դա կրկնեց նոյեմբերի 8-ին ՝ 3-2 հաշվով տարած հաղթանակով CF Fuenlabrada- ի դեմ խաղում[12]։ Նույն տարվա ապրիլի 17-ին «Գերնիկա» ակումբի նկատմամբ սեփական հարկի տակ տարած հաղթանակի ժամանակ , որը բարձրացրեց Կաստիլյային առաջին հորիզոնական,նա խփեց մրցաշրջանի իր երրորդ հեթ տրիկը՝ խփելով խաղի բոլոր գոլերը ՝ երկուսը 11 մետրանոցից[13]։Նա մրցաշրջանի 25-րդ գոլը խփեց վերջին տուրում «La Roda CF»- ի դեմ տարած 6-1 հաշվով հաղթանակի ժամանակ՝ դառնալով մրցաշրջանի լավագույն ռմբարկու[14]։
2016–17թթ. Մուտք առաջին կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիանոն տեղափոխվեց առաջին կազմ 2016-ի օգոստոսի 20-ին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշմամբ ՝ հարձակվող Կարիմ Բենզեմայի ստացած վնասվածքից հետո։Մեկ շաբաթ անց«Սելտա Վիգոյի» դեմ խաղում նա 77-րդ րոպեին փոխարինել է Ալվարո Մորատային, իսկ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով[15][16][17][18]։ Հոկտեմբերի 26-ին Արքայական գավաթի Cultural Deportiva Leonesa-ի դեմ խաղում, կրկին փոխարինման մտնելով,Ռեալի կազմում խփեց իր առաջին գոլը՝ վճռելով խաղի ելքը․7-1 հաշվով հաղթանակ[19]։ Երկրորդ խաղում նա ձևակերպեց հեթ-տրիկ ՝ հաղթելով խաղը ընդհանուր 13-2 հաշվով։ Իսկ խաղի 23-րդ վայրկյանի նրա գոլը գավաթի պատմության մեջ Ռեալի խփած ամենաարագ գոլն էր[20]։
Դեկտեմբերի 10-ին Մարիանոն խփեց իր առաջին գլխով գոլը ՝ հավասարեցնելով հաշիվը «Դեպորտիվո Լա Կորունիա»-ի նկատմամբ 2-3 հաշվով տարած հաղթական խաղում[21]։ 2016թ դեկտեմբերի վերջին Ճապոնիայում , որտեղ Ռեալը նվաճեց 2016թ-ի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության գավաթը,
Մարիանոն հայտավորված էր թիմի կազմում, բայց ոչ մի խաղի ժամանակ դուրս չեկավ փոխարինման[22][23]։
2016-17թթ Լա Լիգայի մրցաշարում , որտեղ հաղթեց Ռեալը , Մարիանոն անցկացրեց ութ հանդիպում[24][25]։ 2016-17թթ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում , որն ավարտվեց Ռեալի հաղթանակով,Մարիանոն պահեստայինների կազմում էր[26]։
Լիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 30-ին տեղափոխվել է «Լիոն» 8 միլիոն եվրոյի դիմաց[27]։ Նա իր դեբյուտն անցկացրեց 2017-18թթ Լիգա 1-ի մրցաշրջանի առաջին խաղում՝ օգոստոսի 5-ին ՝ «Ստրասբուրգի» դեմ խաղում, երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը ՝ տոնելով 4-0 տնային հաղթանակ[28]։ Նա լիգայի մրցաշրջանում ընդհանուր 18 գոլ է խփել ՝ Մեմֆիս Դեպայի և Նաբիլ Ֆեկիրի հետ միասին կազմելով արդյունավետ հարձակողական եռյակ (համապատասխանաբար 19 և 18 գոլ)[29]։
Վերադարձ Ռեալ Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 29-ին «Ռեալը» հայտարարեց, որ Մարիանոյի հետ ստորագրել են հնգամյա պայմանագիր։ Քանի որ «Ռեալ»-ին էր պատկանում խաղացողի խաղային իրավունքների 35% -ը,տրանսֆերի վճարը իջեցվեց մինչև 23 միլիոն եվրո[30][31]։ Նրան տրվեց 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում հագել էր Կրիշտիանու Ռոնալդուն[32][33]։ «Մադրիդում» իր երկրորդ տեղափոխությունից հետո Մարիանոն ակումբի կազմում իր նորամուտը նշեց 2018-ի սեպտեմբերի 19-ին ՝ «Ռոմայի» դեմ ՈւԵՖԱ-ի 2018–19-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում ,փոխարինման դուրս գալով 73-րդ րոպեին և գրավելով մրցակցի դարպասը տուգանային հրապարակից դուրս կատարած պտտեցված հարվածով,միևնույն ժամանակ խփելով վերջին գոլը 3-0 հաշվով ավարտված խաղում[34]։ 2020 թվականի մարտի 1-ին , Լա լիգայի մրցաշրջանի իր առաջին խաղում, փոխարինման դուրս գալուց ընդամենը մեկ րոպե անց՝ 90-րդ րոպեին, կրկնապատկեց հաշիվը «Բարսելոնայի» դեմ 2-0 հաշվով հաղթանակ տարած խաղում[35]։ 2019-20թթ մրցաշրջանի ընթացքում ,որի ժամանակ «Ռեալը» նվաճեց Լա Լիգան,Մարիանոն հինգ հանդիպում անցկացրեց[36]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիանոն մոր կողմից Դոմինիկյան հանրապետությունից է։Մայրը բնիկ Սան Խուան դե լա Մագուանայից է[37]։ Նա իր միջազգային դեբյուտը կատարեց 2013 թվականի մարտի 24-ին ՝ հարևան Հայիթիի դեմ ընկերական խաղում և խփեց վերջին գոլը 3-1 հաշվով տարած հաղթական խաղում[38]։ Այնուհետև նա հեռացավ ազգային հավաքականից ՝ «Ռեալում» իր կարիերայի վրա կենտրոնանալու և խուսափելու Դոմինիկյան հանրապետության հետ կապկապ լինելուց ՝ հաշվի առնելով Իսպանիայի ազգային հավաքական տեղափոխվելու նրա հույսը[5][39]։ 2017թ-ի դեկտեմբերին Իսպանիայի հավաքականի այդ ժամանակվա մարզիչ Յուլեն Լոպետեգին հայտարարել էր, որ ինքը հետաքրքրված է Մարիանոյին ազգային հավաքական կանչելու հարցում[40]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հուլիսի 28-ին Մարիանոն հաստատեց, որ COVID-19-ի իր հանձնած թեստի պատասխանը դրական է[41]։Թիմի բժշկական անձնակազմը նախորդ օրը թեստեր էր վերցրել բոլոր ֆուտբոլիստներից, և Մարիանոյի դեպքում այն դրական պատասխան է ունեցել, ուստի ֆուտբոլիստը ստիպված է եղել ինքնամեկուսանալ[42]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2020թ․-ի հուլիսի 2-ի դրությամբ[43]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ1 | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բադալոնա | 2011–12 | 3 | 0 | 1 | 1 | — | — | 4 | 1 | ||
Ռեալ Մադրիդ C | 2012–13 | 20 | 3 | — | — | — | 20 | 3 | |||
2013–14 | 26 | 15 | — | — | — | 26 | 15 | ||||
Ընդհանուր | 46 | 18 | — | — | — | 46 | 18 | ||||
Ռեալ Մադրիդ B | 2013–14 | 1 | 0 | — | — | — | 1 | 0 | |||
2014–15 | 10 | 5 | — | — | — | 10 | 5 | ||||
2015–16 | 33 | 27 | — | — | — | 33 | 27 | ||||
Ընդհանուր | 44 | 32 | — | — | — | 44 | 32 | ||||
Ռեալ Մադրիդ | 2016–17 | 8 | 1 | 5 | 4 | — | 1 | 0 | 14 | 5 | |
Լիոն | 2017–18 | 34 | 18 | 2 | 1 | 0 | 0 | 9 | 2 | 45 | 21 |
2018–19 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ընդհանուր | 37 | 18 | 2 | 1 | 0 | 0 | 9 | 2 | 48 | 21 | |
Ռեալ Մադրիդ | 2018–19 | 13 | 3 | 1 | 0 | — | 5 | 1 | 19 | 4 | |
2019–20 | 5 | 1 | 2 | 0 | — | 0 | 0 | 7 | 1 | ||
Ընդհանուր | 26 | 5 | 8 | 4 | — | 6 | 1 | 40 | 10 | ||
Ընդհանուր կարիերայում | 156 | 73 | 11 | 6 | 0 | 0 | 15 | 3 | 182 | 82 |
1 Ներառյալ Իսպանիայի սուպերգավաթը
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Ամսաթիվ | Խաղադաշտ | Հակառակորդ | Խաղի հաշիվը խփած գոլից հետո | Վերջնական հաշիվը | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 24 մարտ 2013 | Էստադիո Պանամերիականո, Սան Կրիստոբալ Դոմենիկյան հանրապետություն | Հայիթի | Ընկերական |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեալ Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգա. 2016-2017, 2019–20[44]
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. 2016-2017
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ. 2016
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնություն. 2016
- Իսպանիայի սուպերգավաթ։ 2019–20[45]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեգունդա Բ-ի լավագույն ռմբարկու - 2015-2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Dominican Republic - M. Díaz - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 Andreu, Héctor (2016 թ․ օգոստոսի 24). «Mariano puede jugar con España» [Mariano can play with Spain] (Spanish). Fichajes.net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «El Badalona se convierte en la tercera víctima de la todopoderosa Balona» [Badalona become the third victim of the almighty Balona] (Spanish). La Línea Digital. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Martín, Iván (2015 թ․ հոկտեմբերի 27). «Mariano, el hombre gol de Zidane» [Mariano, Zidane's goal man] (Spanish). Marca. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Vázquez, Javi (2013 թ․ դեկտեմբերի 22). «Goleada ante el Sestao River para terminar el año» [Thrashing of Sestao River to finish the year] (Spanish). Real Madrid. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Los rojiblancos meten máxima presión al Deportivo (Rojiblancos puts maximum pressure on Deportivo); Marca, 18 January 2014 (es)
- ↑ Jiménez, Bárbara (2015 թ․ մարտի 29). «5–1: Castilla claim big win at the Di Stéfano». Real Madrid. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Un doblete de Mariano lanza al Castilla frente al colista» [Mariano's brace is the springboard for Castilla against the bottom team] (Spanish). Diario AS. 2015 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Martín, Iván (2013 թ․ նոյեմբերի 8). «El Castilla baila al ritmo de Mariano» [Castilla dance to Mariano's rhythm] (Spanish). Marca. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Forjanes, Carlos (2016 թ․ ապրիլի 18). «Mariano hat-trick fires Real Madrid Castilla top». Diario AS. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Vargas, Diego (2016 թ․ մայիսի 15). «Goleada de campeonato del Castilla a La Roda» [Castilla's championship thrashing of La Roda] (Spanish). Defensa Central. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «День за днём. Семь молодых игроков Зинедина Зидана». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Real Madrid 2–1 Celta Vigo». bbc.co. 2016 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Mariano se queda en la primera plantilla del Madrid» [Mariano stays in Real Madrid's first team] (իսպաներեն). Marca. 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Real Madrid 2–1 Celta Vigo». bbc.co. 2016 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Asensio, Morata star as Real Madrid score seven in Copa del Rey rout». ESPN. 2016 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Mariano scores Real Madrid's fastest ever Copa del Rey goal». Diario AS. 2016 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Mariano Díaz marcó un gol en la victoria del Real Madrid sobre Deportivo» [Mariano Díaz scored a goal in Real Madrid's victory over Deportivo] (Spanish). Diario Libre. 2016 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Real overcome America to reach final». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Madrid see off spirited Kashima in electric extra time final». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
- ↑ «El Real Madrid, campeón de LaLiga Santander 2016/17». laliga.es. 2017 թ․ մայիսի 21.
- ↑ «Real Madrid win La Liga title with victory at Malaga». bbc.com. 2017 թ․ մայիսի 21.
- ↑ «Majestic Real Madrid win Champions League in Cardiff». uefa.com. 2017 թ․ հունիսի 3.
- ↑ «Lyon sign Real Madrid striker Mariano Diaz - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «OL-STRASBOURG: WITH FEKIR AND MARIANO STEPPING UP, OL ARE ALREADY ON THE ATTACK! (4–0)». Olympique Lyonnais. 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Ligue 1 : le classement des buteurs de la saison 2017-2018» [Ligue 1: top scorers of the 2017-2018 season] (French). Europe 1. 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Official Announcement: Mariano». Real Madrid. 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «OL agree transfer of Mariano Diaz to Real Madrid». Olympique Lyonnais. 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Team, The42. «Real Madrid's new signing handed number 7 shirt after €33m move from Lyon». The42 (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Real Madrid give Ronaldo's No. 7 shirt to Mariano». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «MATCH SUMMARY: Real Madrid 3-0 Roma». UEFA. 2018 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Mariano Doubles Real Madrid's Lead Over Barca in El Clasico». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Real Madrid win the longest LaLiga Santander season». marca.com. 2020 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Mariano Díaz: el dominicano promovido al Real Madrid» [Mariano Díaz: the Dominican promoted to Real Madrid] (Spanish). Metro RD. 2016 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mariano, from Madrid to the Caribbean». Marca. 2013 թ․ մարտի 27. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Mariano Díaz puede jugar con la Selección española» [Mariano Díaz can play with the Spanish national team] (Spanish). 2016 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gabilondo, Aritz (2017 թ․ դեկտեմբերի 31). «Lopetegui: "A Mariano ya fuimos a verle; le seguimos de cerca"» [Lopetegui "We already went to see Mariano; we are following him closely] (Spanish). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mariano medical report». realmadrid.com. 2020 թ․ հուլիսի 28. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «ՄԱՐԻԱՆՈ ԴԻԱՍԸ ԽՈՍԵԼ Է ԻՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ».
- ↑ "Mariano Diaz Mejia – Football Stats". Soccerway. Retrieved 1 December 2016
- ↑ «Real Madrid win 2019/20 LaLiga Santander». LaLiga. 2020 թ․ հուլիսի 16. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Real Madrid win the Supercopa from the spot». marca.com. 2020 թ․ հունվարի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիանոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մարիանոն transfermarkt-ում
- Մարիանոն soccerbase.com-ում
- Մարիանոն WhoScored.com կայքում
- Մարիանոն Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Մարիանոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիանո Դիաս» հոդվածին։ |
|
|
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Դոմինիկյան Հանրապետության հավաքականի ֆուտբոլիստներ
- Դոմինիկյան Հանրապետության ֆուտբոլիստներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ