Յուլեն Լոպետեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յուլեն Լոպետեգի
Julen Lopetegui2014.jpg
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1966(1966-08-28) (52 տարեկան)
Ծննդավայր Asteasu, Tolosaldea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 185 սանտիմետր
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1991 Իսպանիա Ռեալ Մադրիդ 1 (-3)
1985-1988  Իսպանիա Կաստիլիա 61 (-102)
1988-1989  Իսպանիա Լաս Պալմաս 31 (-42)
1991-1994 Իսպանիա Լոգրոնյես 107 (-116)
1994-1997 Իսպանիա Բարսելոնա 5 (-9)
1997-2002 Իսպանիա Ռայո Վալեկանո 112 (-126)
Ազգային հավաքական
1985 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 1 (-?)
1994 Իսպանիա Իսպանիա 1 (0)
Մարզչական կարիերա
2003 Իսպանիա Ռայո Վալեկանո
2008-2009 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլյա
2010-2014 Իսպանիա Իսպանիա (մինչև 19)
2010-2014 Իսպանիա Իսպանիա (մինչև 20)
2012-2014 Իսպանիա Իսպանիա (մինչև 21)
2014-2016 Պորտուգալիա Պորտու
2016-2018 Իսպանիա Իսպանիա
2018-մ.հ. Իսպանիա Ռեալ Մադրիդ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խուլեն Լոպետեգի Արգոտե (բասկ.՝ Julen Lopetegui Argote, օգոստոսի 28, 1966(1966-08-28), Asteasu, Tolosaldea, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլենն իր կարիերան սկսել է «Ռեալ Սոսիեդադ» ակումբում, իսկ 1985 թվականին համալրել է «Կաստիլիայի» շարքերը։ Այդ թիմի կազմում դարպասապահը պարբերաբար դաշտ է դուրս եկել և եղել նշանակալի խաղացողներից մեկը։ 1988 թվականին Յուլենը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր թիմ՝ «Ռեալ Մադրիդ», սակայն անմիջապես վարձավճարով տեղափոխվել է «Լաս Պալմաս», որի կազմում անցկացրել է երեսունմեկ խաղ մրցաշրջանում։ Վերադառնալուց հետո Լոպետեգին երեք տարի եղել է «Ռեալի» պահեստային դարպասապահ՝ մնալով Ֆրանսիսկո Բույոյի ստվերում և անցկացրել է միայն մեկ խաղ։ 1991 թվականին Յուլենը տեղափոխվել է «Լոգրոնես», որի կազմում փայլուն կերպով անցկացրել է երեք մրցաշրջան։ Ապա դարպասապահը համալրել է «Բարսելոնայի» շարքերը։ Նրան վերցրել են Անդոնի Սուբիսարետային փոխարինելու համար, սակայն արդյունքում նա պարտվել է Կարլես Բուսկետսի և 1996 թվականին թիմ եկած Վիտոր Բաիյայի հետ մրցակցությունում և դարձել թիմի երրորդ դարպասապահը՝ երեք տարվա ընթացքում մասնակցելով ընդամենը երեք խաղի։ Հեռանալով «Բարսելոնայից»՝ Յուլենը խաղացել է «Ռայո Վալեկանո» ակումբում, որ հանդես էր գալիս Սեգունդայում։ Դարպասապահը մեծ ներդրում է ունեցել թիմի՝ բարձրագույն լիգա անցնելու գործում։ Թիմում նա անցկացրել է 112 և 2002 թվականին որոշել ավարտել կարիերան։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլեն Լոպետեգին 1985 թվականին դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Իսպանիայի երիտասարդական (մինչև 20) հավաքականի կազմում, սակայն այդ մրցաշարում չի մասնակցել ոչ մի խաղի։ Նույն թվականին նա մասնակցել է մեկ հանդիպման Իսպանիայի երիտասարդական (մինչև 21) հավաքականի կազմում։ «Լոգրոնեսում» ցուցադրած վառ խաղի շնորհիվ Յուլենը հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի կազմում անցկացրել է ընդամենը մեկ խաղ․ դա եղել է Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը, որն անցկացվել է 1994 թվականի մարտի 23-ին և ավարտվել իսպանացիների պարտությամբ 0-2 հաշվով[2]։ Այնուամենայնիվ, Լոպետեգին ընդգրկվել է Իսպանիայի հավաքականի կազմում՝ մասնակցելու 1994 թվականի աշխարհի առաջնությանը։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003/04 մրցաշրջանի ընթացքում Յուլենը եղել է «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ, սակայն անբավարար արդյունքների պատճառով հետացվել է պաշտոնից[3]։ Դրանից հետո նա աշխատել է որպես մեկնաբան իսպանական մարզական ալիքներում մինչև 2008 թվականը։ 2008/09 մրցաշրջանում Յուլենն առանց առանձնակի հաջողության գլխավորել է «Կաստիլիան»[4]։

2010 թվականին Յուլենը նշանակվել է Իսպանիայի մինչև 19 և մինչև 20 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչ։ Մինչև 20 տարեկանների հավաքականի հետ նա հաջողությունների չի հասել, սակայն մինչև 19 տարեկանների հավաքականի հետ հաղթել է 2011 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններում։ 2012 թվականին Լոպետեգին նշանակվել է Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, որի հետ 2013 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում[5]։

2014 թվականի հունիսի 12-ին Լոպետեգին վերադարձել է ակումբային մարզչական աշխատանքին՝ գլխավորելով «Պորտուն»[6], սակայն հաջողությունների հասնել չի կարողացել և 2016 թվականի հունվարին հեռացվել է պաշտոնից։

Եվրո-2016-ից հետո Լոպետեգին գլխավորել է Իսպանիայի հավաքականը՝ փոխարինելով Վիսենտե դել Բոսկեին[7]։ Լոպետեգեի գլխավորությամբ իսպանացիներն զբաղեցրել են առաջին տեղը խմբում՝ առաջ անցնելով Իտալիայի հավաքականից։

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ
Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ
Խ Հ Ո Պ Հ %
Պորտու Պորտուգալիա 12 հունիսի, 2014 4 հունվարի, 2016 71 49 16 6 69,01
Իսպանիայի հավաքական Իսպանիա 21 հուլիսի, 2016 16 12 4 0 75,00
Ընդհանուր 87 61 20 6 70,11

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Մադրիդ

  • Իսպանիայի չեմպիոն – 1989/90
  • Իսպանիայի սուպերգավաթակիր – 1989, 1990

Բարսելոնա

  • Իսպանիայի գավաթակիր – 1996/97
  • Իսպանիայի սուպերգավաթակիր – 1994, 1996
  • Գավաթակիրների գավաթի դափնեկիր – 1996/97

Որպես գլխավոր մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հավաթական

  • Եվրոպայի առաջնույան (մինչև 19 տարեկաններ) հաղթող – 2011, 2012
  • Եվրոպայի առաջնույան (մինչև 21 տարեկաններ) հաղթող – 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «OFICIAL | Julen Lopetegui, nuevo seleccionador absoluto español»։ www.sefutbol.com։ Վերցված է 2016-08-28 
  2. «LOPETEGUI»։ www.sefutbol.com։ Վերցված է 2016-08-28 
  3. «Julen Lopetegui - Entrenador de la Selección Española de fútbol» (es-ES)։ Julen Lopetegui։ Վերցված է 2016-08-28 
  4. «Julen Lopetegui - Entrenador de la Selección Española de fútbol» (es-ES)։ Julen Lopetegui։ Վերցված է 2016-08-28 
  5. «Julen Lopetegui - Entrenador de la Selección Española de fútbol» (es-ES)։ Julen Lopetegui։ Վերցված է 2016-08-28 
  6. «Julen Lopetegui - Entrenador de la Selección Española de fútbol» (es-ES)։ Julen Lopetegui։ Վերցված է 2016-08-28 
  7. «Julen Lopetegui, nuevo seleccionador de España»։ Վերցված է 2016-08-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]