Ֆեռնանդո Իեռո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ֆեռնանդո Ռուիս Եռո | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1968 (52 տարեկան) | ||
Ծննդավայր |
Վելես-Մալագա, ![]() | ||
Հասակ | 1.88 սմ | ||
Քաշ | 87 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան (ֆուտբոլ) | ||
Պատանեկան կարիերա | |||
1980-1984 թթ. 1984 թ. 1985-1987 թթ. |
![]() ![]() ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1987–1989 թթ. 1989–2003 2003–2004 2004–2005 |
![]() ![]() ![]() ![]() |
58 (3) 439 (102) 19 (3) 29 (1) | |
Ազգային հավաքական | |||
1989-2002 |
![]() | 89 (29) | |
Մարզչական կարիերա | |||
2018 |
![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆեռնանդո Ռուիս Եռո (իսպ.՝ Fernando Ruiz Hierro, մարտի 23, 1968 (52 տարեկան), Վելես-Մալագա, Իսպանիա) - նախկին իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և Մադրիդի Ռեալի ավագ, պաշտպան և կիսապաշտպան։ Նա Ռեալ Մադրիդի կազմում հինգ անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն և երեք անգամ նվաճել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը: Ռեալ Մադրիդում 14 տարի անցկացնելուց հետո նա տեղափոխվել է Վալյադոլիդիդ և իր կարիերայի ընթացքում անցկացրել է ավելի քան 500 պաշտոնական հանդիպում: Նա նաև հանդես է եկել Կատարում և Անգլիայում:
Եռոն Իսպանիայի հավաքականում անցկացրել է մոտ 90 հանդիպում և մասնակցել չորս Աշխարհի գավաթի և երկու Եվրոպայի առաջնության: Նա մարզչական կարիերան սկսել է 2016 թվականին Օվիեդոյում, իսկ երկու տարի անց գլխավորել է ազգային հավաքականը:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ / Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռոն ծնվել է Մալագա պրովինցիայի Վելես Մալագա քաղաքում: Ֆուտբոլային կարիերայի սկզբին նա հանդես է եկել տեղի Վելես Մալագա ակումբում, որից հետո փորձել է խաղալ հարևան քաղաքի Դեպորտիվո Մալագա ակումբ, սակայն այտեղ նրան ասացին, որ չունի անհրաժեշտ որակները և խորհուրդ տվեցին վերադառնալ տուն: Նա իր նորամուտը նշեց Լա Լիգայում Վալյադոլիդի կազմում, իսկ 1989 թվականին երկու հրաշալի մրցաշրջանից հետո նրան գնեց Ռեալ Մադրիդը:
Ռեալում Եռոն առաջին մրցաշրջանի 37 խաղերում դարձավ յոթ գոլի հեղինակ և ամրագրեց իր դիրքը հիմնական կազմում և շարունակեց իր հաջող խաղը հաջորդ մրցաշրջաններում` դառնալով 44 գոլի հեղինակ որից 21-ը 1991-92 մրցաշրջանում[1][2]: Տարիների ընթացքում նա հաջախ պաշտպանության կենտրոնում զուգակցում էր Մանուել Սանչիսին, ինչը նպաստեց Ռեալ Մադրիդի երեք Չեմպիոնների Լիգայի գավաթները նվաճելուն[3][4][5] և դարձավ թիմի ավագ Սանչիսի կարիերայի ավարտից հետո:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Un gol para un doble liderato» [One goal for a double first place]։ Mundo Deportivo (իսպաներեն)։ մարտի 9, 1992։ Վերցված է մայիսի 20, 2016
- ↑ «Hierro recibió el cariño y reconocimiento de todo el madridismo» [Hierro received the love and acknowledgement of the entire madridismo]։ La Nación (իսպաներեն)։ մայիսի 21, 2005։ Վերցված է մայիսի 18, 2018
- ↑ «Juventus 0–1 Real Madrid»։ UEFA։ մայիսի 20, 1998։ Վերցված է փետրվարի 23, 2015
- ↑ «Real Madrid 3–0 Valencia»։ UEFA։ մայիսի 24, 2000։ Վերցված է փետրվարի 23, 2015
- ↑ «Madrid win ninth European crown»։ UEFA։ մայիսի 15, 2002։ Վերցված է փետրվարի 23, 2015
|
- Ապրող անձինք
- 1968 ծնունդներ
- Մարտի 23 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ