ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ)
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ)
Մրցաշրջանի ժամկետ 4 սեպտեմբեր 2016 – 14 նոյեմբեր 2017
Մասնակիցներ 54
Մրցանակային տեղեր
Մրցաշրջանի վիճակագրություն
Լավագույն խաղացող Լեհաստան Ռոբերտ Լևանդովսկի
(16 գոլ)
2014        2022

ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլի եվրոպական հատվածում կորոշվի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 մասնակիցներին, որը տեղի կունենա Ռուսաստանում, այստեղ հանդես են գալիս այն ազգային հավաքականները, որոնք հանդիսանում են ՈՒԵՖԱ անդամ։ Բացի Ռուսաստանից, որը մասնակցելու է առաջնությանը որպես ընդունող երկիր, ՈՒԵՖԱ հատվածից կմասնակցի ևս 13 հավաքական[1]։

Որակավորման ձևաչափը հաստատվել է ՈՒԵՖԱ հատուկ կոմիտեի կողմից 2015 թվականի մարտի 22-23-ը ժամանակահատվածում Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում[2][3]։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակավորման ձևաչափը հետևյալն է[3][4]`

  • Առաջին փուլ (խմբային փուլ). 54 հավաքական բաշխվեցին ինը խմբի վեցական անդամով, որոնք պետք է խաղան միմյանց դեմ տանը-դրսում ձևաչափով։ Խմբերի հաղթողները կորակավորվեն Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ ութ լավագույն երկրորդ տեղ գրաված հավաքականները կմասնակցեն երկրորդ փուլին (փլեյ-օֆֆ)։
  • Երկրորդ փուլ (փլեյ-օֆֆ). ւթ լավագույն երկրորդ տեղ գրաված հավաքականները կմասնակցեն երկրորդ փուլին (փլեյ-օֆֆ) տանը-դրսում ձևաչափով։ Չորս հաղթողները կորակավորվեն Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։

Քանի որ Ջիբրալթարը և Կոսովոն ՖԻՖԱ անդամ են 2016 թվականի մայիսից, ապա նրանք նույնպես կմասնակցեն որակավորման փուլին[5]։ Անվտանգության նկատառումներից ելնելով Կոսովոն տեղափոխվեց Խումբ I, իսկ Ջիբրալթարը Խումբ H, քանի որ ի սկզբանե որոշվել էր, որ Կոսովոն չպետք է խաղա Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի դեմ[6][7]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակավորման խաղերը կսկսվեն 2016 թվականի սեպտեմբերից, կհաջորդեն Եվրո 2016-ին և կավարտվեն 2017 թվականի նոյեմբերին[3][8]։

Փուլ Խաղային օր Ամսաթիվ
Առաջին փուլ
(Խմբային փուլ)
Խաղային օր 1 4–6 սեպտեմբեր 2016
Խաղային օր 2 6–8 հոկտեմբեր 2016
Խաղային օր 3 9–11 հոկտեմբեր 2016
Խաղային օր 4 11–13 նոյեմբեր 2016
Խաղային օր 5 24–26 մարտ 2017
Խաղային օր 6 9–11 հունիս 2017
Խաղային օր 7 31 օգոստոս – 2 սեպտեմբեր 2017
Խաղային օր 8 3–5 սեպտեմբեր 2017
Խաղային օր 9 5–7 հոկտեմբեր 2017
Խաղային օր 10 8–10 հոկտեմբեր 2017
Փուլ Խաղային օր Ամսաթիվ
Երկրորդ փուլ
(Փլեյ-օֆֆ)
Առաջին խաղ 9–11 նոյեմբեր 2017
Երկրորդ խաղ 12–14 նոյեմբեր 2017

Խաղացանկը որոշում է ՈՒԵՖԱ-ն, խաղային օրերը կոչվում են «Ֆուտբոլային շաբաթ», ինչը առաջին անգամ օգտագործվել է Եվրո 2016-ի որակավորման ժամանակ[9].

  • Խաղերը կանցկացվեն հինգշաբթիից երեքշաբթի։
  • Հանդիպումները կսկսվեն Կենտրոնական եվրոպական ժամանակով 18:00 և 20:45 շաբաթ և կիրակի օրերին և 20:45 CET/CEST հինգշաբթի, ուրբաթ, երկուշաբթի և երեքշաբթի օրերին։
  • Երկուխաղյա շաբաթներում հավաքականները կխաղան հինգշաբթի և կիրակի, ուրբաթ և երկուշաբթի կամ շաբաթ և երեքշաբթի։
  • Նույն խմբի խաղերը կխաղարկվեն նույն օրը։

Հանդիպումների ամսաթվերը ՈՒԵՖԱ-ն հրապարակեց վիճակահանությունից մեկ օր հետո` 2015 թվականի հուլիսի 25-ին[8][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Current allocation of FIFA World Cup™ confederation slots maintained». FIFA.com. 2015 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Executive Committee date in Vienna». UEFA.org. 2015 թ․ մարտի 21.
  3. 3,0 3,1 3,2 «New distribution concept for club competitions approved». UEFA.org. 2015 թ․ մարտի 23.
  4. «Draw Procedures – European Zone» (PDF). FIFA.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «FIFA Congress drives football forward, first female secretary general appointed». FIFA.com. 2016 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Kosovo to play in Group I in European Qualifiers». uefa.org. Union of European Football Associations (UEFA). 2016 թ․ հունիսի 9.
  7. «Kosovo and Gibraltar assigned to 2018 FIFA World Cup qualifying groups». FIFA.com. Fédération Internationale de Football Association (FIFA). 2016 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 «FIFA World Cup qualifying draw format». UEFA.com. 2015 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին.
  9. «UEFA announces deals for European qualifiers». UEFA.org. 2013 թ․ ապրիլի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  10. «World Cup European Qualifiers fixtures confirmed». UEFA.com. 2015 թ․ հուլիսի 26.