Օհայո (գետ)
Օհայո (անգլ.՝ Ohio River) — գետ ԱՄՆ արևելքում , Միսիսիպի գետի ձախ և ամենաքաղցրահամ վտակն է։ Հոսում է Փենսիլվանիա, Օհայո, Արևմտյան Վիրջինիա, Կենտուկի, Ինդիանա և Իլինոյս նահանգներով։
Հիդրոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնուցումը խառն է։ Ավազանի մակերեսը 528,1 հազ. կմ² է։ Բարձր ջրհեղեղները տարվա ցուրտ եղանակին, ցածր ամառ-աշնանային միջուկը' նվազագույն մակարդակը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ ջրի միջին սպառումը Մետրոպոլիս քաղաքի մոտ 7973 մ³/վրկ է, տարեկան արտահոսքը մոտ 250 կմ³. Ջրի առավելագույն վերելքները Պիտսբուրգի մոտ (10‒12 մ), у Ցինցինատի (17‒20 մ), գետաբերանում (14‒16 մ). Պարբերաբար ուժեղ ջրհեղեղներ են նկատվում; 1887, 1913, 1927, 1937 թվականներին նրանք ունեին կատաստրոֆիկ բնույթ։ Օհայոյի ջրերը աղտոտված են արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներով։
Հոսանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը ձևավորվում է Փիթսբուրգի մոտակայքում, Ալլեգեյնի և Մոնոնգախիլա գետերի միաձուլման արդյունքում, որոնք սկիզբ են առնում в Ապալաչներ լեռներում։ Գետի երկարությունը 1579 կմ է։ Ընդհանուր երկարությունը Ալլեգեյնիի հետ 2102 կմ Է։ Մինչև Լուիսվիլ Օհայոն հոսում է Ապալաչի պլատոյով, ապա Կենտրոնական հարթավայրերով։
Քաղաքներ գետի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օհայո գետի վրա շատ կան խոշոր քաղաքներ, որոնցից խոշորագույնն են։ Փիթսբուրգը, Խանթինգտոն(Արևմտյան Վիրջինիա, Պորտսմուտ, Ցինցինատի, Կովինգտոն, Լուիսվիլ, Ուիլինգ, Էվանսվիլլ և Մետրոպոլլիս։
Վտակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակունքից դեպի գետաբերանը ուղղությամբ խոշոր վտակները՝ Ալեգեյնի, Մոնոնգահիլա, Բիվեր, Ուիլինգ-Կրիկ, Լիթլ-Մասկինգում, Դաք-Կրիկ, Մասկինգում, Լիթլ-Կանովա, Հոկինգ, Կանովա, Գայանդոտ, Բիգ-Սենդի, Լիթլ-Սենդի, Սայոտո, Լիթլ-Սայոտո, Լիթլ-Մայամի Լիկինգ, Մայամի-Ռիվեր, Կենտուկի, Գրին -Ռիվեր, Ուոտբաշ, Կամբերլանդ, Թենեսի։
Նավարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը արգելափակված է և նվարկելի ամբողջ երկայնով (երաշխիքային խորությունը նավարկության համար 2,7 մ է)։ Նավագնացության խորքերում ապահովելու համար գետի վրա կառուցվել է կասկադ հիդրոհանգույց (տես. Օհայո գետի ջրարգելակների եւ Ամբարտակների ցանկը[en]). Ջրային ուղիների ընդհանուր երկարությունը Օհայո ավազանում մոտ 4000 կմ Է։ Լուիսվիլ քաղաքի շրջանում ջրանցքներ են կառուցվել։ Գետի ավազանում խոշոր ՀԷԿ-եր են, որոնց մեծ մասը գտնվում է Թենեսի գետի վրա ։
Կամուրջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկաթուղային կամուրջ Բիգ-Ֆոր[en] 770 մերկարությամբ, միացնում է Կենտուկի նահանգի Լուիսվիլ և Ինդիանա նահանգի Ջեֆերսոնվիլ[en] քաղաքները։ Բացվել է 1895 թվականին և օգտագործվել է ընդհուպ մինչև 1969 թվականը։ Անմիջապես փոկվելուց հետո երկու ծայրային անցումները`յուրաքանչյուր ծայրից մեկական, ապամոնտաժվել և վաճառվել են որպես մետաղական ջարդոն։ 2014 թվականին կամուրջը վերաբացվել է, այժմ միայն հետիոտների եւ հեծանվորդների երթևեկության համար է[2]. Շենքի անավարտ լինելու պատճառով 1969-ից մինչեւ 2014 թվականը կրել է մականունը «կամուրջ դեպի ոչ մի տեղ».
- 1928 թվականին գետի վրա կառուցվել է կամուրջը, որը միացնում է Փոյնթ Փլեզանթը և Հալլիպոլիսը (Օհայո)։
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օհայոյի պատվին անվանվել է աստերոիդ 439 Օհայո, բացված 1898 թվականին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Օհայոյի կախովի կամուրջը
-
Օհայոն թռչնի թռիչքի մակարդակից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 The National Map
- ↑ «Finally: Big Four Bridge opens to fanfare in Jeffersonville». www.newsandtribune.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օհայո (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||