Փոլ Սքոֆիլդ
| Ծնվել է | հունվարի 21, 1922[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Hurstpierpoint, Hurstpierpoint and Sayers Common, Mid Sussex, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | մարտի 19, 2008[4][2][3][…] (86 տարեկան) |
| Մահվան վայր | Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան, թատրոնի տնօրեն և ռեժիսոր |
| Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Փոլ Սքոֆիլդ (անգլ.՝ Paul Scofield) (հունվարի 21, 1922[1][2][3][…], Hurstpierpoint, Hurstpierpoint and Sayers Common, Mid Sussex, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 19, 2008[4][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Խաղացանկային (1939, Կրոյդոն) և «Մասք» (1940-1941, Լոնդոն) թատրոններին կից դպրոցներում։ 1942-1944 թվականներին հանդես է եկել Շրջիկ, 1944-1946 թվականներին՝ Բիրմինգհեմի խաղացանկային (այստեղ է սկսվել ռեժիսոր Պ. Բրուկի հետ Սքոֆիլդի ստեղծագործական համագործակցությունը) թատրոններում։
1946-1948 թվականներին աշխատել է Շեքսպիրյան մեմորիալ թատրոնում (Ատրատֆորդ օն Էյվոն), 1949 թվականից խաղացել Լոնդոնի տարբեր թատրոններում։ Սքոֆիլդի լավագույն դերը Համլետն է (Շեքսպիրի «Համլետ»)։ Դերերից են՝ Քահանա («Իշխանություն և փառք», ըստ Գ. Գրինի), Թոմաս Մոր (Բոլտի «Բոլոր ժամանակների մարդը»), Լիր Մակրեթ (Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ»), Տրեալյով, Վոյնխցկի (Չեխովի «ճայը», «Քեռի Վանյա»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»)։
Համլետի (1955 թվականին), Լիրի (1964 թվականին), Մակ Յեթի (1968 թվականին) դերերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ 1954 թվականից նկարահանվում է կինոյում։ Տղամարդու դերի («Բոլոր ժամանակների մարդը» ֆիլմում) լավագույն կատարման համար արժանացել է Մոսկվայի Միջազգային 4 կինոփառատոնի մրցանակի։ Սքոֆիլդի արվեստը հագեցված է հումանիզմի և արդարության գաղափարներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Скофилд Пол // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/7306378.stm
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1967
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Սքոֆիլդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 445)։ |
- Հունվարի 21 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մարտի 19 մահեր
- 2008 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Լեյկոզից մահացածներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Աուդիոգիրք կարդացողներ