Օուշենի տասնմեկ ընկերները (ֆիլմ, 1960)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Օուշենի տասնմեկ ընկերները
անգլ.՝ Ocean's 11
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին և կինոկատակերգություն[1][2]
ԹեմաՄոլեխաղ
Թվականօգոստոսի 10, 1960[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼյուիս Մայլսթոուն[4][1][2][…]
ՊրոդյուսերԼյուիս Մայլսթոուն
Սցենարի հեղինակHarry Brown?, Չարլզ Լեդերեր և Բիլլի Ուայլդեր[5]
ԴերակատարներՖրենկ Սինատրա[4][6][7][…], Դին Մարտին[4][6][7], Սեմի Դևիս կրտսեր, Փիթեր Լոֆորդ[6][7], Joey Bishop?[6], Էդջի Դիքինսոն[6], Սեսար Ռոմերո[6], Ակիմ Թամիրով[6], Richard Conte?[6], Շիռլի Մակլեյն[6], Հենրի Սիլվա[6], Richard Boone?[6], Իլկա Չեյզ[6], Buddy Lester?[6], Ջորջ Ռաֆտ[6], Charles Meredith?[6], Don "Red" Barry?, Hoot Gibson?[6], Jean Willes?[6], Patrice Wymore?[6], Red Skelton?[6], Richard Benedict?[6], Ռոբերտ Ֆոուլկ[6], Ջորջ Է. Սթոուն[5], Joan Staley?[5], Norman Fell?[5], Ռոբերտ Բայս[5], Gregory Gaye?[5], Մարջորի Բեննեթ[5], William H. O'Brien?[5], Max Wagner?[5], Harry Wilson?[5] և Joe Gray?[5]
ՕպերատորՈւիլյամ Դենիելս (օպերատոր)
ԵրաժշտությունՆելսոն Ռիդլ
ՄոնտաժPhilip W. Anderson?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԼաս Վեգաս Վելլի, Չիկագո և Ռիվիերա հյուրանոց և կազինո
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն122 րոպե
Commons-logo.svg Ocean's 11 Վիքիպահեստում

«Օուշենի տասնմեկ ընկերները» (անգլ.՝ Ocean’s Eleven), 1960 թվականին արտադրված կինոնկար։ Այն հորինվել է որպես «Առնետների խումբ» ֆիլմի յուրօրինակ բենեֆիս։ Ֆիլմի ռեժիսորը հոլիվուդյան վետերան Լյուիս Մայլսթոունն էր։ Ժանրային առումով կինոնկարը իր մեջ ներառում է երաժշտական կատակերգությանը և քրեական ֆիլմին բնորոշ գծեր։

Ֆիլմի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկ դեսանտ վետերաններ (Օուշենը և տասն ընկերները)՝ Դենի Օուշենի և Ջիմի Ֆոսթերի գլխավորությամբ, որոշում են մեկ գիշերում թալանել Լաս Վեգասի հինգ խաղատներ՝ «Սահարա» (անգլ.՝ Sahara), «Ռիվերա» (անգլ.՝ Riviera), «Դեսերթ Ին» (անգլ.՝ Desert Inn), «Սենդս» (անգլ.՝ Sands) և «Ֆլամինգո» (անգլ.՝ The Flamingo

Խումբը ռազմական գործողություն կազմելու ճշգրտությամբ ամանորյա կողոպուտի ծրագիր է մշակում։ Ջոշ Հովարդը վարում է աղբատարը, Սեմ Հարմոնը ելույթ է ունենում հյուրանոցներից մեկի բեմին, էլեկտրահաղորդման գծերին պայթուցիկ է տեղադրվում, յուրաքաչյուր խաղատան պահեստային էլեկտրահամակարգերը գաղտնի ծառայում են գողերի պահանջներին։

Ուղիղ կեսգիշերին, երբ Լաս Վեգասի յուրաքանչյուր խաղատանը հնչում է «Auld Lang Syne» երգը, էլեկտրահաղորդման գծերը պայթում են, և Լաս Վեգասը պատվում է խավարով։ Պահեստային էլեկտրահամակարգերը վթարային սնուցումը և ազդանշանները միացնելու փոխարեն բացում են դրամարկղերը։ Խաղատանը գտնվող Օուշենի ընկերները դրամարկղերից հավաքում են փողերը։ Նրանք գողոնը թաքցնում են հյուրանոցի աղբամաններում, վերադառնում են խաղատուն և խառնվում ամբոխին։ Երբ լույսը կրկին միանում է, գողերը հանգիստ լքում են խաղատունը։ Ջոշի վարած աղբատարը հավաքում է աղբամանները գումարի հետ միասին և առանց որևէ խոչընդոտի անցնում ոստիկանության կողքով։

Սակայն Օուշենի ընկերներից մեկը՝ էլեկտրիկ Թոնի Բերգդորֆը, սրտի կաթված է ստանում և մահանում Լաս Վեգասի կենտրոնում։

Նախկին ավազակ Դյուկ Սանթոսը խաղատների տերերին առաջարկում է վարձատրության դիմաց վերադարձնել փողերը։ Նա իմանում է, որ Օուշենը քաղաքում է և կապի մեջ է Ֆոսթերի հետ, որը Դյուկի ընկերուհու տղան է։ Սանթոսը ամենը հասկանում է, երբ Բերգֆորդի մարմինը նոր էր տեղափոխվել դիահերձարան։

Սանթոսը ընդդիմանում է գողերին՝ պահանջելով նրանց գողոնի կեսը։ Հուսահատ գողերը գումարը թաքցնում են դագաղում Բերգֆորդի մարմնի հետ միասին՝ վերցնելով միայն տասը հազար դոլար այրու համար։ Խումբը ծրագրում է, Սանթոսին ոչինչ չտալով, վերադարձնել մնացած գումարը, երբ դագաղը կտեղափոխվեր Սան Ֆրանցիսկո։

Սակայն, այրուն համոզում են թաղման արարողությունը կազմակերպել Լաս Վեգասում, որտեղ մարմինը դիակիզվում է, փողերն էլ այրվում են։ Թաղման արարողությունից հետո ընկերների ուղիները բաժանվում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրենկ Սինատրա — Դենի Օուշեն[8]
  • Դին Մարտին — Սեմ Հարմոն (Օուշենի ընկերը)[8]
  • Սեմի Դևիս Կրտսեր — Ջոշ Հովարդ (Օուշենի ընկերը)[9]
  • Պիտեր Լոուֆորդ — Ջիմի Ֆոսթեր (Օուշենի ընկերը)[9]
  • Էնջի Դիքինսոն — Բեատրիս Օուշեն[10]
  • Ռիչարդ Կոնտե — Էնթնի «Թոնի» Բերգդորֆ (Օուշենի ընկերը)[10]
  • Սեսար Ռոմերո — Դյուկ Սանթոս[10]
  • Պատրիս Վայմոր (անգլ.՝ Patrice Wymore) — Ադել Էքստրյոմ
  • Ջոի Բիշոփ (անգլ.՝ Joey Bishop) — «Փափուկ» Օ Քոնորս (Օուշենի ընկերը)[9]
  • Ակիմ Թամիրով — Սպիրոս Ացեբոս[10]
  • Հենրի Սիլվա (անգլ.՝ Henry Silva) — Ռոջեր Կորնիլ (Օուշենի ընկերը)[9]
  • Իլկա Չեյզ (անգլ.՝ Ilka Chase) — Տիկին Ռեստես
  • Բադի Լեստեր (անգլ.՝ Buddy Lester) — Վինս Մասպեր (Օուշենի ընկերը)
  • Ռիչարդ Բենեդիկտ (անգլ.՝ Richard Benedict) — «Խուճուճ» Ստեֆենս (Օուշենի ընկերը)
  • Ջին Ուիլզ (անգլ.՝ Jean Willes) — Տիկին Գրեյսի Բերգդորֆ
  • Նորման Ֆել (անգլ.՝ Norman Fell) — Փիթեր Ռեյմեր (Օուշենի ընկերը)
  • Կլեմ Հարվի (անգլ.՝ Clem Harvey) — Պուիս Ջեքսոն (Օուշենի ընկերը)
  • Հենկ Հենրի (անգլ.՝ Hank Henry) — Պարոն Կելլի (դագաղագործ)
  • Լյու Գալո (անգլ.՝ Lew Gallo) — խանդող երիտասարդ
  • Ռոբերտ Ֆոուլկ (անգլ.՝ Robert Foulk) — Շերիֆ Վիմեր
  • Ռեդ Սկելտոն (անգլ.՝ Red Skelton) — Ռեդ Սկելտոն (կամեո, խաղացող)
  • Ջորջ Ռաֆտ (անգլ.՝ George Raft) — Ջեք Սթրեյջեր[11][12]
  • Շիռլի Մակլեյն[8] — տիտրերում նշված չէ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌեժիսորԼյուիս Մայլսթոուն[8]
  • Սցենար — Ջորջ Քլեյթոն Ջոնսոն, Ջեք Գոլդեն Ռասել, Հարի Բրաուն, Չարլզ Լեդերեր, Բիլլի Ուայլդեր
  • Երաժշտություն — Նելսոն Ռիդլ, Ջիմի Վան Հեյսեն, Սեմի Կան, Ուոլտեր Կենտ, Մենի Կուրտց, Ռոբերտ Բերնս, Լեո Կորդեյ, Էլ Հոֆման[13]
  • Մոնտաժ — Ֆիլիպ Ուիլյամ Անդերսոն[13]
  • Բեմադրող նկարիչ — Նիկոլայ Ռեմիզով[13]
  • Դեկորացիա — Հովարդ Բրիստոլ[13]
  • Զգեստներ — Հովարդ Շոուպ[8]
  • Գրիմ — Հորդոն Բաու, Ռոբերտ Շիֆեր[13]
  • Ձայն — Մ․ Ա․ Մերիկ[13]
  • Տեսողական էֆեկտներ — Ֆրենկլին Սոլդո

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարի պրեմիերան կայացել է 1960 թվականի օգոստոսի 10-ին[9]։

Ռեմեյք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին թողարկվել է կինոնկարի ռեմեյքը՝ «Օուշենի տասնմեկ ընկերները», որի ռեժիսորն էր Սթիվեն Սոդերբերգը։ Դենի Օուշենի դերը մարմնավորում է Ջորջ Քլունին։ Ֆիլմը ունի շարունակություն՝ «Օուշենի տասներկու ընկերները» (2004) և «Օուշենի տասներեք ընկերները» (20072018 թվականին թողարկվել է Սոդերբերգի ֆիլմի սփին օֆը՝ «Օուշենի ութ ընկերուհիները», որը նկարահանել է Գերի Ռոսը[14]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0054135/
  2. 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film683533.html
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/oceans-11
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 http://www.imdb.com/title/tt0054135/fullcredits
  7. 7,0 7,1 7,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=70321.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «6 модных уроков от 11 друзей Оушена GQ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին։ Վերցված է 2021-09-17 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 SETH ABRAMOVITCH (2018-05-31)։ «Hollywood Flashback: How Sinatra and the Men of ‘Ocean’s 11’ Made Vegas “Pop” in 1960» (անգլերեն)։ THR։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին։ Վերցված է 2021-09-17 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ britannica անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. Stone Wallace George Raft - The Man Who Would Be Bogart (глава 10). — BearManor Media, 2015.
  12. «George Raft»։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին։ Վերցված է 2021-09-17 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «OCEAN'S ELEVEN»։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին։ Վերցված է 2021-09-17 
  14. JOHN ORQUIOLA (2020-08-12)։ «All 5 Ocean's Movies Ranked From Worst To Best» (անգլերեն)։ Screen Rant։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին։ Վերցված է 2021-09-17