Jump to content

Կլաուդիա Կարդինալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիա Կարդինալե
իտալ.՝ Claudia Cardinale
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1938(1938-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրԽալք էլ Ուեդ, Թունիս, Թունիս
Մահացել էսեպտեմբերի 23, 2025(2025-09-23)[4][5][6] (87 տարեկան)
Մահվան վայրNemours, arrondissement of Fontainebleau, Սեն-է-Մարն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[7][5][6]
Քաղաքացիություն Իտալիա և  Ֆրանսիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունCSC?
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինՖրանկո Քրիստալդի
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Արժանիքի ազգային շքանշան Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Արվեստի և գրականության շքանշան Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[8] «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա[9] «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր[10] Order of Merit of Portugal Քրիստափոր Կոլումբոսի օրդեն

Շտայգերի մրցանակ

«Դավիդ դի Դոնատելլո» մրցանակ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար

Golden Orange Best Actress Award?

Ոսկե արջ

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար

Ֆլայանո մրցանակ

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

«Արծաթե ժապավեն» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Ոսկե արջ

Ոսկե արծիվ

Grolla d'oro for Best Leading Actress?

[11]

Grolla d'oro for Lifetime Achievement?

[11]
Order of National Merit և

Honorary Lumière Award?

Երեխաներ1 տղա, 1 աղջիկ
 Claudia Cardinale Վիքիպահեստում

Կլաուդիա Կարդինալե (ամբողջական անունը՝ Կլոդ Ժոսեֆին Ռոզ Կարդինալե (Claude Joséphine Rose Cardinale), ապրիլի 15, 1938(1938-04-15)[1][2][3][…], Խալք էլ Ուեդ, Թունիս, Թունիս - սեպտեմբերի 23, 2025(2025-09-23)[4][5][6], Nemours, arrondissement of Fontainebleau, Սեն-է-Մարն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[7][5][6]), իտալաթունիսցի դերասանուհի, որը հանդես է եկել 60-ականների և 70-ականների եվրոպական մի շարք նշանավոր ֆիլմերում։ Կարդինալեի մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունը կա՛մ իտալական են, կա՛մ էլ ֆրանսիական։ 1960-ականների սեքս խորհրդանիշն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդինալեն ծնվել է Թունիսի համանուն մայրաքաղաքի իտալական թաղամասում՝ La Goulette։ 1957 թվականին ճանաչվել է «Թունիսի ամենագեղեցիկ իտալուհի» և հրավեր ստացել մասնակցելու Վենետիկյան կինոփառատոնում։ Նկարահանվել է նշանավոր իտալացի ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի և Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերում։ Դերասանական կրթությունը ստացել է Հռոմի դրամատիկական դպրոցում, զուգահեռաբար հաճախել է պարի, գեղասահքի, իտալերենի դասերին, քանի որ նա ավելի լավ էր խոսում օտար լեզուներով, քան մայրենի լեզվով։ Իտալական մամուլի կողմից «Հրաշագեղ փիսիկ» անվանված Կարդինալեն նկարահանվել է աշխարհի տարբեր կինոընկերությունների անվանի բազմաթիվ կինոնկարներում, այդ թվում՝ Ալբերտո Կավալկանտիի «Վենետիկյան ամուսնություններ» (1958), Պիետրո Ջերմիի «Սպանություն իտալական ձևով» (1959), Մարիո Մոնիչելիի «Աղավնին» (1959) և «Միլանի գաղթականները» (1979), Լուիջի Ձամպայի «Դատավորը» (1959) և «Թռչող աղվեսը» (1972), Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ և կես» (1962), Ֆիլիպ դը Բրուկայի «Կարտուշ» (1962), Լուիջի Կոմենչինիի «Բուբեի հարսնացուն» (1963), Լուկինո Վիսկոնտիի «Հովազը» (1963) և «Սանդրա» (1965), Ռիչարդ Բրուկսի «Պրոֆեսիոնալները» (1966), Ֆրանկո Ձեֆիրելիի «Հիսուս Նազովրեցին» (1977) և այլն։ Կարդինալեն նշանակալի հաջողությունների է հասել նաև երգարվեստի բնագավառում և մեկ անգամ չէ, որ թողարկվել են նրա ձայնապնակները։

Ամուսնացած եղել է երկու անգամ. առաջին ամուսնությունը եղել է իտալացի պրոդյուսեր Ֆրանկո Կրիստալդիի հետ՝ 1966-1975 թվականներ (ամուսնալուծություն)։ 1975 թվականից առ այսօր ապրում է իտալացի կինոռեժիսոր Պասկուալի Սկուտիերիի հետ։

Ունի 2 զավակ. առաջնեկը՝ Պատրիցիոն, եղել է Կլաուդիայի՝ 17 տարեկան հասակում ոմն ֆրանսիացու կողմից բռնաբարության ենթարկվելու արդյունք, քանզի նա որոշել էր չընդհատել հղիությունը, իսկ երկրորդ զավակն է Կլաուդիան, որի կենսաբանական հայրն է Սկուտիերեն։

Մասնակցել է մի շարք հասարակական գործունեությունների։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Կարդինալե» հոդվածին։