Ճամպրուկով աղջիկը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճամպրուկով աղջիկը
իտալ.՝ La ragazza con la valigia
Երկիր Իտալիա
Ֆրանսիա[1]
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
Թվականփետրվարի 9, 1961[2], փետրվարի 10, 1961, մայիսի 16, 1961[2], օգոստոսի 25, 1961[2], սեպտեմբերի 11, 1961[2], հոկտեմբերի 24, 1961[2], նոյեմբերի 27, 1961[2], հունվարի 22, 1962[2], մայիսի 11, 1962[2], օգոստոսի 31, 1962[2], մարտի 5, 1964[2], հոկտեմբերի 16, 1964[2], ապրիլ 1970[2] և հուլիսի 9, 1972[2]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՎալերիո Ձուրլինի
ՊրոդյուսերMaurizio Lodi-Fé?
Սցենարի հեղինակԼեոնարդո Բենվենուտի, Պիեռո դե Բեռնարդի, Էնրիկո Մեդիոլի, Ջուզեպե Պատրոնի Գրիֆի և Վալերիո Ձուրլինի
ԴերակատարներԿլաուդիա Կարդինալե, Ժակ Պերեն, Լուչիանա Անջոլիլո, Ռենատո Բալդինի, Ռիկարդո Գարրոնե, Էլզա Ալբանի, Կորադո Պանի, Ջան Մարիա Վոլոնտե, Ռոմոլո Վալլի, Չիչո Բարբի, Էնցո Գարինեի, Անժելա Պորտալուրի և Էդդա Սոլիգո
ՕպերատորTino Santoni?
ԵրաժշտությունՄարիո Նաշիմբենե
ՄոնտաժՄարիո Սերանդրեի
Պատմվածքի վայրԷմիլիա Ռոմանիա
ԿինոընկերությունTitanus
Տևողություն113 րոպե
 La ragazza con la valigia Վիքիպահեստում

«Ճամպրուկով աղջիկը» (իտալ.՝ La ragazza con la valigia), Իտալիա-Ֆրանսիա համատեղ նկարահանված դրամա-մելոդրամա։ Ֆիլմը նկարահանվել է 1961 թվականին։ Ռեժիսորը Վալերիո Ձուրլինին է։ Ժապավենը 1961 թվականին մասնակցել է Կաննի կինոփառատոնին[3], իսկ գլխավոր դերասանուհի Կլաուդիա Կարիդինալեին շնորհվել է «Դավիդ դի Դոնաթելլոյի» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ երգչուհի Աիդա Ձեպոնին մենակ է մնում իր ճամպրուկի հետ անծանոթ քաղաքում այն բանից հետո, երբ իրեն լքում է թեթևսոլիկ Մարչելլո Ֆայնարդին, որը խոստացել էր Աիդային, թե նրա համար կարիերա կստեղծի։

Աիդան ուղևորվում է տուն՝ Մարչելլոյի մոտ, սակայն վերջինս իր տասնվեցամյա եղբորը՝ Լորենցոյին խնդրում է, որ խաբի Աիդային, թե այդտեղ նման մարդ չի ապրում։ Աղջկա հետ զրուցելուց հետո պատանին խղճահարությամբ է լցվում նրա նկատմամբ և սկսում է դրամ հայթայթել վերջինիս համար։ Աստիճանաբար Լորենցոն սիրահարվում է Աիդային...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Կլաուդիա Կարդինալե Աիդա Ձեպոնի
Ժաք Պերեն Լորենցո Ֆայնարդի
Լուչանա Անջոլիլո Լորենցոյի հորաքույրը
Ռենատո Բալդինի Ֆրանչա
Ռիկարդո Գարոնե Ռոմոլո
Էլզա Ալբանի Լուչիա
Կորադո Պանի Մարչելլո Ֆայնարդի
Ջան Մարիա Վոլոնտե Պիերո Բենոտտի
Ռոմոլո Վալլի դոն Պիետրո
Էնցո Գարինեյ Պինո
Չիչո Բարբի Կրոզիա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճամպրուկով աղջիկը» Իտալական 100 պահպանվող ֆիլմերի ցանկում ընդգրկված ժապավեններից է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Unifrance — 1949.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 https://www.imdb.com/title/tt0054225/releaseinfo
  3. «Festival de Cannes: Girl with a Suitcase». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.
  4. Rete degli Spettatori

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճամպրուկով աղջիկը (ֆիլմ)» հոդվածին։