Լինո Վենտուրա
Լինո Վենտուրա ֆր.՝ Lino Ventura | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1987[1][2][5][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Սեն Կլու, Օ դը Սեն, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Cimetière du Val-Saint-Germain[6] |
Քաղաքացիություն | Իտալիա, Իտալիայի թագավորություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան, ըմբիշ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան |
Երեխա(ներ) | Clelia Ventura? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լինո Վենտուրա (ֆր.՝ Lino Ventura, հուլիսի 14, 1919[1][2][3][…], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4] - հոկտեմբերի 22, 1987[1][2][5][…], Սեն Կլու, Օ դը Սեն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, ծագումով իտալացի։
Ստացել է հայտնություն, նկարվելով ֆրանսիական ֆիլմերում։ Ավելի հայտնի ֆիլմերն են՝ «Արկած որոնողը», «Տաղտկալի մարդը» և «Թշվառները»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինո Վենտուրան ծնվել է Իտալիայի հյուսիսում՝ Պարմա քաղաքում Ջովաննի Վենտուրայի և Լուիզա Բորինիի ընտանիքում։ 8 տարեկանում թողեց դպրոցի ուսումը և փոխեց բազում մասնագիտություններ։
1942 թվականին նա ամուսնացավ իր մանկության ընկերուհու հետ՝ Օդետտե Լեկոնտի հետ, զույգը ունեցավ 4 երեխա․ Միլեն (1946), Լոուրենս (1950), Լինդա (1958) և Կլելիյա (1961)։
Այդ նույն ժամանակահատվածում զբաղվում էր պրոֆեսիոնալ բոքսով և ըմբշամարտով։ 1950 թվականին Լինոն միջին քաշային կարգում հունահռոմեական ըմբշամարտի մրցումով դարձավ Եվրոպայի չեմպիոն, սակայն ստացավ աջ ոտքի ծանր վնասվածք Անրի Կոգանի (ով նույնպես եղել է դերասան) դեմ պայքարի ժամանակ, նա ստիպված եղավ ավարտել սպորտային կարիերան։
1953 թվականին մտավ կինոաշխարհ՝ նկարվելով Ժակ Բեկկերայի գանգստերական «Ձեռք մի տուր որսին» ֆիլմում։ Այս պահից սկսվեց Լինոյի դերասանական կարիերան։ Մեծ մասամբ նա նկարվում էր գանգստերական ֆիլմերում, հաճախ իր ընկեր Ժան Գաբենի հետ։ Ժան Գաբենի հետ նկարահանվել են ոչ այնքան հայտնի ֆիլմերում, օրինակ՝ Թայգեր Բրաունի «Երեք գրոշանոց օպերա» (1963) և Վիտո Ջենովեզեյի «Վալաչի թղթերը» (1972) ֆիլմում։ Չնայած նրա իտալական ծագմանը, «Պալերմոյի հարյուր օրերը» (իտալ.՝ Cento Giorni a Palermo) ֆիլմը դարձավ միակը, որտեղ Վենտուրան իր դերակատարումը ունեցավ մայրենի լեզվով։
Չնայած նրան, որ կյանքի մեծ մասը ապրեց Ֆրանսիայում և իտալերեն խոսեց ֆրանսիական շեշտադրությամբ, Ֆրանսիայի քաղաքացիություն այդպես էլ չստացավ։
1966 թվականի Լինոն ունեցավ իր ներդրումը «Ձնծաղիկ» հաշմանդամների օգնության համար (անգլ.՝ Snowdrop)։
Դերասանը մահացավ 68 տարեկանում՝ 1987 թվականին սրտի կաթվածից։
Փարիզում նրա պատվին են անվանել Մարտիր և Ավենյու Տրյուդեն փողոցների հատման վայրի տարածքը[7]։
Ընտրյալ Ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 - Touchez pas au grisbi - Անջելո
- 1954 - Razzia sur la chnouf - «Կատալոնացի»
- 1956 - La Loi des rues - Մարիո
- 1956 - Crime et Châtiment - Պանդոկպանը
- 1957 - Ascenseur pour l'échafaud - Կոմիսսար Շերիե
- 1957 - Montparnasse 19 - Մորել
- 1958 - Le Gorille vous salue - Գորիլլա
- 1959 - 125, rue Montmartre - Պասկալ
- 1959 - Un témoin dans la ville - Անսելին
- 1959 - Le Chemin des écoliers - Տերսելեն
- 1960 - Classe tous risques - Աբել Դավոս, ավազակ
- 1960 - Un taxi pour Tobrouk - Դյումա Տեո
- 1961 - Il giudizio universale - Ջովաննայի հայրը
- 1964 -Les Barbouzes - Ֆրանսիս
- 1962 - Le Diable et les Dix Commandements - Գարինի
- 1963 - Les Tontons flingueurs - Ֆեռնան
- 1964 - Cent mille dollars au soleil - Էրվե Մարեկ
- 1966 - Le Deuxième Souffle - Գյուստավ Մենդա, ավազակ
- 1967 - Les Aventuriers - Ռոլան
- 1969 - Le Clan des Siciliens - դիվիզիայի հրամանատար Ալեն Լե Գոֆֆ
- 1969 - L’Armée des ombres - Ֆիլիպ Ժերբե
- 1970 - Dernier domicile connu - Մարկո Լեոնետտի
- 1971 - Fantasia chez les ploucs - Սագամոր Նուման
- 1971 - Հռոմի ծառուղի - Վոն Զելինգա
- 1972 - Le Dossier Valachi - Վիտո Ջեզոննեվե
- 1972 - L’aventure c’est l’aventure - Լինո Մասսարո
- 1973 - La Bonne Année - Սիմոն
- 1973 - L’Emmerdeur - Միլան
- 1974 - La Gifle - Ժան
- 1975 - Adieu poulet - հրամանատար Վերժա
- 1976 - Cadaveri eccellenti - Ռոգաս
- 1978 - The Medusa Touch - քննիչ Բրյունել
- 1978 - L’Homme en colère - Ռոմեն Դյուպրե
- 1978 - Un papillon sur l'épaule - Ռոլան
- 1980 - Sunday Lovers - Քերոլ
- 1981 - Garde à vue - քննիչ Անտուան Գալյան
- 1981 - Espion, lève-toi - Սեբաստեն Գրենե
- 1982 - Les Misérables - Ժան Վալժան
- 1984 - La 7ème cible - Բաստեն Գրիմադլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://actu.fr/insolite/toussaint-quelles-sont-les-celebrites-enterrees-en-essonne_46091418.html
- ↑ Լինո Վենտուրայի կենսագրությունը IMDb֊ում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լինո Վենտուրա ֊ Կենսագրությունը և ֆիլմագրությունը Oldcinema կայքում Արխիվացված 2009-02-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինո Վենտուրա» հոդվածին։ |
|
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 22 մահեր
- 1987 մահեր
- Ֆրանսիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ֆրանսիացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Իտալացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկներ
- Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ
- Սրտի կաթվածից մահացածներ