Սեն Կլու (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Saint-Cloud[1] ֆր.՝ La Montagne-Chérie[2] ֆր.՝ Pont-la-Montagne[2] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 7,56 կմ² | ||
ԲԾՄ | 136 մետր | ||
Բնակչություն | ▼30 012 մարդ (հունվարի 1, 2019)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 92210[4] | ||
Պաշտոնական կայք | saintcloud.fr(ֆր.) | ||
| |||
Սեն Կլու (ֆր.՝ Saint-Cloud, [Sɛ̃ klu] սուրբ Քլոդովալդի անունից` Clodoald կամ Cloud)[5], Փարիզի արևմտյան արվարձան, գտնվում է Սենա գետի ափին, քաղաքի կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Ըստ 2005 թվականի տվյալների` բնակչությունը կազմում է 29 200 մարդ։ Օ-դը-Սեն դեպարտամենտի, Նյոյի սյուր Սեն, Մարն-լա-Կոկետ կամ Վոքրեսոն համայնքների նման Սեն Կլուն Ֆրանսիայի ամենահարուստ քաղաքներից է. 10-ից 50 հազար հարկային տնտեսություններ ունեցող համայնքներ ունեցող տնային տնտեսությունների միջին եկամուտով զբաղեցնում է 2-րդ տեղը[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեն Կլու (Saint-Cloud) անունը ստացել է ի պատիվ Քլոդվիգ I-ի թոռան` սուրբ Քլոդովալդի (Saint-Cloud կամ Saint-Clodoald), ով կառուցել է Սեն Կլու վանքը[7]։ Նրա մահից հետո բնակավայրը, որտեղ գտնվում է նրա դամբարանը, կոչվել է նրա անունով (St-Cloud)[8]:
1572 թվականից մինչև Ֆրանսիական հեղափոխությունը Սեն Կլուն եղել է Օռլեանի տան գլխավոր նստավայրը։ Պալատը նաեւ Նապոլեոն Բոնապարտի ղեկավարած հեղաշրջման վայրն է եղել, որը 1799 թվականին տապալեց Ֆրանսիական դիրեկտորիան։ Բնակավայրը Պրուսիայի կողմից Փարիզի պաշարման ժամանակ կրակի է մատնվել (1870)։ Նրանից պահպանվել է միայն մի քանի օժանդակ շինություններ և ընդարձակ պուրակը։ Այգում պահպանվել են Սեն Կլու պալատի ավերակները։
1693 թվականից մինչև 1766 թվականը Սեն Կլուում գործել է Ֆրանսիայի ճենապակու լավագույն գործարաններից մեկը[9], իսկ 1966-1989 թվականներին այստեղ տեղակայված է եղել Ինտերպոլի գլխամասային գրասենյակը, մինչև Լիոն տեղափոխելը։
1901 թվականից քաղաքում անցկացվում են հայտնի ձիարշավներ։
Գլխավոր տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական տեսարժան վայրերն են.
- Սեն Կլու պալատը
- Պավիլոն դե Բրեթեիլը (Pavillon de Breteuil)։
1901 թվականին Էդմոնդ Բլանը անգլիական ցեղական ձիերի համար կառուցել է Սեն Կլու ձիարշավարանը[10]։ Այն հյուրընկալել է մի շարք կարեւոր մրցավազքեր, այդ թվում`ամենամյա Գրան Պրի դե Սեն Կլու[11]։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեն Կլուն սպասարկվում է Տրանզիլեն միջքաղաքային երկաթուղային երկու ծառայություններով` Տրանզիլեն լա Դեֆենս և Տրանզիլեն Փարիզ - Սեն Լազար մերձքաղաքային երկաթուղային գծերով. Սեն Կլու և Վալ դը Օր երկաթուղային կայարաններ։
Սենայի երկայնքով անցնող Իլ դե Ֆրանս տրամվայների համակարգի Իլ դե Ֆրանս Т2 տրամվայի գծի մի քանի կանգառներ անցնում են Սեն Կլու քաղաքով։
Քաղաքը սպասարկում է «Պոնտ դը Սեն Կլու» մետրոյի կայարանը (ուղի 10)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեն Կլուում Բոնապարտը հեղաշրջման ժամանակ (1795-1799), «Հինգ հարյուրի խորհուրդ», նկարիչ` Ֆրանսուա Բուշո, 1840
Սեն Կլու ավերակներ Պրուսիայի կողմից Փարիզի պաշարման ժամանակ կրակի է մատնվեուց հետո (1871)
ՍԵն Կլուում արտադրված փափուկ ճենապակյա ջրաման (1725) արծաթե կոթով (1726-1732)
Սեն Կլու քաղաքի ներկայիս տեսքը Սենի կողմից
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հենրի III ֆրանսիացի (1551-1589) - Ֆրանսիայի թագավոր, սպանվել է Սեն Կլուում
- Ֆիլիպ I Օռլեանցի (1640-1701) - ապրել է Սեն Կլու պալատում 1658 թվականից մինչև մահ` 1701 թվական, Օռլեանի տան առաջին անդամ
- Հենրիետա Ստյուարտ (1644–1670) - ապրել և մահացել է Սեն Կլու պալատում
- Ֆիլիպ II Օռլեանցի (1674- 1723) - ծնվել և թաղված է Սեն Կլուում, Օռլեանի դուքս, Ֆրանսիայի ռեգենտ
- Նապոլեոն Բոնապարտ (1769–1821) - ապրել է Սեն Կլու պալատում
- Անտուան Սենարդ (1800-1885) - Ազգային ժողովի անդամ, 1871 թվականից մինչեւ 1874 թվականը Սեն Կլուի քաղաքապետ
- Էմիլ Վերհառն (1855-1916) - ֆլանդրիացի բանաստեղծ
- Անդրե Շևրիլոն (1864-1957) - ֆրանսիացի բանաստեղծ
- Ֆլորան Շմիթ (1870-1958) - ֆրանսիացի կոմպոզիտոր
- Մորիս Ռավել (1875-1937) - ֆրանսիացի կոմպոզիտոր
- Մարսել Դասսո (1892-1986) - ֆրանսիացի բիզնեսմեն և քաղաքական գործիչ
- Լինո Վենտուրա (1919-1987) - իտալացի դերասան, ապրել և մահացել է Սեն Կլուում
- Ժան-Պիեռ Ֆուրկադ (1929 -) - Ֆրանսիայի նախարար, Սեն Կլուի քաղաքապետ 1971-1992 թվականների
- Ժերար Հոլց (1946 -) - Ֆրանսիական սպորտային լրագրող
- Միշել Պլատինի (1955 -) - Ֆրանսիացի ֆուտբոլիստ
- Ժան-Մարի Լե Պեն ( 1928 -) ֆրանսիական քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի դեպուտատ, Սեն Կլուի Մոնտրետոուտ դոմեյնի սեփականատեր[14]
Մանսար, Լյուդովիկոս XIV-ի պալատական ճարտարապետ
Ֆիլիպ I Օռլեանցի, Օռլեանի դուքս, դինաստիային հիմնադիր
Ֆիլիպ II Օռլեանցի, Ֆրանսիայի ռեգենտ
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ 2,0 2,1 http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=31011
- ↑ Populations légales 2019 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ St. Patrick Catholic Church. Saint of the Day. Cloud (Clodoald, Clodulphus) of Nogent, Abbot (RM). Archived 2019-12-31 at the Wayback Machine. Saint of the Day, Սուրբ Պատրիկ կաթոլիկ եկեղեցի, Սրբերի տոներ. սեպտեմբերի 7 սուրբ Քլոդովալդի օր
- ↑ «Les 10 communes les plus riches de France»։ Linternaute.com
- ↑ ГРИГОРИЙ ТУРСКИЙ ИСТОРИЯ ФРАНКОВ. ВО ИМЯ ХРИСТОВО НАЧИНАЕТСЯ ТРЕТЬЯ КНИГА. 18-68 М. Наука. 1987
- ↑ Chlodowald von Frankenprinz. Միջնադարյան ծագումնաբանություն Գերմանական կայսրությունից մինչև Շտաուֆերների դինաստիայի վերջը (գերմ.)
- ↑ J. Paul Getty Museum. "Saint-Cloud Porcelain Manufactory".
- ↑ «LE PROJET DE L'ETAT SUR L'HIPPODROME DE SAINT-CLOUD»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-21-ին
- ↑ «THE GRAND PRIX DE SAINT-CLOUD»։ The French Black Type
- ↑ Result for “b1194272”
- ↑ Wellcome Library, London
- ↑ «Marine Le Pen, une riche propriétaire (comme son père)»։ Le Nouvel Observateur. January 27, 2016.
- ↑ «British towns twinned with French towns»։ [via WaybackMachine.com]։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին
- ↑ «British Towns Twinned with French Towns»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «St Cloud, a town of northern France»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ 1911 Սեն Կլուն Բրիտանիկա հանրագիտարանում (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեն Կլու (քաղաք) կատեգորիայում։ |
|