Չափ ու կշռի միջազգային բյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չափ ու կշռի միջազգային բյուրո
Metric seal.svg
Տեսակ standards organization
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Հիմնադրված 1875
Գլխադասային գրասենյակ Սեն Կլու
Կայք bipm.org/en/home/
bipm.org/fr/home/

Չափ ու կշռի միջազգային բյուրո, (ֆր.՝ Bureau International des Poids et Mesures, BIPM), անընդհատ գործող միջազգային կազմակերպություն, ղեկավար կայանը տեղակայված է Սևր քաղաքում (Փարիզի արվարձաներից, Ֆրանսիա

Հիմնադրվել է 1875 թվականին, Մետրական կոնվենցիայի ստորագրման հետ միաժամանակ։ Բյուրոյի հինական խնդիրը կայանում է այս կոնվենցիայի բոլոր երկրներում միավորների միջազգային համակարգի (մի համակարգի) ստեղծումը[1]։ Չափ ու կշռի միջազգային բյուրոն աշխատում է Չափ ու կշռի Միջազգային կոմիտեի հսկողության տակ։

Չափ ու կշռի միջազգային բյուրոյում պահվում են հիմնական միավորների միջազգային ստուգաչափերը և իրականացվում են միջազգային չափագիտության աշխատանքներ, կապված ազգային ստուգաչափերի միմյանց և միջազգայինի ստուգաչափերի հետ համեմատման, ինչպես նաև միջազգային ստուգաչափերի մշակման և պահպանման հետ։

Չափ ու կշռի միջազգային բյուրոյում անցկացվում են նաև չափագիտության ոլորտի հետազոտություններ, ուղղված չափումների ճշտության մեծացմանը։

2018 թվականի դրությամբ 60 երկիր արդեն հանդիսանում են անդամ և ևս 42 երկիր և կազմակերպություն հանդիսանում են Չափ ու կշռի միջազգային բյուրոյի զուգորդված ամդամ[2]։

Բյուրոն ֆինանսավորվում է Մետրական կոնվենցիայի մասնակից երկրների կողմից։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծված օրվանից մինչ օրս բյուրոն ղեկավարել են[3][4]։.

Անուն Երկիր Ղեկավարման տարեթիվ
Ջիլբերտ Գովի Իտալիա 1875–1877
Ջ․Պերնե Շվեյցարիա 1877–1879
Օլե Ջակոբ Բրոկ Նորվեգիա 1879–1889
Ջ․ Ռենե Բենուա Ֆրանսիա 1889–1915
Շարլ Էդուար գիյոմ Շվեյցարիա 1915–1936
Ալբեր Պերար Ֆրանսիա 1936–1951
Շարլ Վոլե Շվեյցարիա 1951–1961
Ժան Տերրիեն Ֆրանսիա 1962–1977
Պիեր Ջակոմո Ֆրանսիա 1978–1988
Թերրի Ջ․Քուինն Միացյալ թագավորություն 1988–2003
Էնդրյու Ջ․Վալլարդ Միացյալ թագավորություն 2004–2010
Միշել Քյուն Գերմանիա 2011–2012
Մարտին Ջ․Տ․Միլթոն Միացյալ թագավորություն 2013–ից մինչ օրս

2013 թվականի հունվարի 1-ից մինչ օրս Չափ ու կշռի միջազգային բյուրոյի տնօրենն է դոկտոր Մարտին Միլլոն (Martin J.T. Milton )[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The role and objectives of the BIPM(անգլ.) на сайте МБМВ
  2. Member States(անգլ.) на сайте МБМВ
  3. «Directors of the BIPM since 1875»։ Bureau International des Poids et Mesures։ 2018։ Վերցված է 9 November 2018 
  4. «NPL Fellow, Dr Martin Milton, is new Director at foundation of world's measurement system»։ QMT News (Quality Manufacturing Today)։ August 2012։ Վերցված է 30 September 2012 
  5. Change of Director (1 January 2013) Արխիվացված է Հունվար 22, 2013 Wayback Machine-ի միջոցով: на сайте МБМВ
  6. Dr Martin Milton(անգլ.) на сайте МБМВ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]