Փոլ Գեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոլ Գեթի
անգլ.՝ Jean Paul Getty
J Paul Getty crop.jpg
Ծնվել էդեկտեմբերի 15, 1892(1892-12-15)[1][2][3][4][5]
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[6]
Մահացել էհունիսի 6, 1976(1976-06-06)[1][2][3][4][5] (83 տարեկանում)
Մահվան վայրԳիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[7]
ԿրթությունՄագդալեն քոլիջ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, ինքնակենսագիր և ձեռնարկատեր
ԱմուսինAnn Rork Light?
Ծնողներհայր՝ George Getty?
ԵրեխաներGordon Getty? և John Paul Getty Jr.?
J. Paul Getty Վիքիպահեստում

Փոլ Գեթի (անգլ.՝ Jean Paul Getty, դեկտեմբերի 15, 1892(1892-12-15)[1][2][3][4][5], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[6] - հունիսի 6, 1976(1976-06-06)[1][2][3][4][5], Գիլֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի արդյունաբերող, դոլարային առաջին միլիարդատերերից մեկը, Փոլ Գեթիի թանգարանի հիմնադիրը: Գեթիի կայսրության մեջ մտել են Getty Oil Company նավթային ընկերությունը և 200 այլ ձեռնարկություններ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Գեթին ծնվել է Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում իռլանդացի նավթային մագնատ Ջորջ Ֆրանկլին Գեթիի և շոտլանդացի արտագաղթյալների դուստր Սառա Կետրին Մաքֆերսոնի ընտանիքում, ովքեր տարիքով արդեն մեծ էին և երկու տարի առաջ կորցրել էին միակ դստերը` Գերթրուդին: Որոշ ժամանակ նա երկրագնդի ամենահարուստ մարդն է եղել: 1913 թվականին ավարտելով Օքսֆորդի համալսարանը` Փոլը նավթի առևտուր է սկսում Թալսայում (Օկլահոմա նահանգ) և 1916 թվականին արդեն ինքնուրույն վաստակում է իր առաջին միլիոնը: Նույն թվականին նրա ընկերությունը տեղափոխվում է Կալիֆոռնիա:

1950-ական թվականներին Փոլ Գեթին գնում է նավթային մի քանի ընկերություններ, որոնք դառնում են նրա ֆինանսական կայսրության հենքը: 1949 թվականին նավթային կոնցեսիա է գնում Սաուդյան Արաբիայում, որը 1950-ական թվականներին միլիարդների եկամուտ է բերում: 1957 թվականին Փոլ Գեթին երկրագնդի ամենահարուստ մարդ է հռչակվում: Այս տիտղոսը նա պահպանում է մինչև իր մահը: 1968 թվականին Փոլ Գեթին դարձել է միլիարդատեր:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գեթին տեղափոխվում է Անգլիա` Սաթոն Փլեյս: Նրա տունը շրջապատված էր ամրոցային բարձր պատով և պահպանվում էր անվտանգության ծառայության ամբողջ բանակով ու հատուկ մարդկանց պաշտպանելու համար վարժեցված քսան շներով:

Թոռան առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին կատարվում է մի դեպք, որ կարող էր ողբերգական վախճան ունենալ. առևանգվում է Փոլ Գեթիի թոռը` Փոլ Գեթի III-ը, ով հաստատվել էր Հռոմում` այնտեղ բոհեմական կյանք վարելով: Հինգ ամիսների ընթացքում Փոլ Գեթին հրաժարվում էր վճարել 17 միլիոն դոլար փրկագինը` պատճառաբանելով հետևյալ կերպ. «Ես ունեմ 14 թոռ. եթե այսօր վճարեմ նույնիսկ մեկ պեննի, ապա կունենամ առևանգված 14 թոռ»[8]: Որպեսզի նրան ստիպեն վճարել փրկագինը, առևանգիչները ուղարկում են թոռան կտրած ականջը, ինչից հետո միայն Գեթին 3 միլիոն դոլար է հատկացնում, որից 800 հազարը որդուն տալիս է տարեկան 4 %-ով: Երբ թոռը զանգահարում է պապին, որ շնորհակալություն հայտնի, Գեթին հրաժարվում է հեռախոսին մոտենալուց:

Փոլ Գեթի III-ը այնպես է ցնցվում կատարվածից, որ դրանից հետո ձեռք է բերում հակվածություն թմրադեղերի նկատմամբ, ինչի պատճառով վաղ տարիքում կորցնում է տեսողությունն ու լսողությունը: Երկար տարիներ գամված լինելով անվասայլակին` նա իր մահկանացուն կնքել է 2011 թվականի փետրվարի 5-ին 54 տարեկան հասակում[9]: Նրա որդի Բալթազար Գեթին հայտնի է նրանով, որ Դեյվիդ Լինչի «Ոչ մի տեղ չտանող խճուղին» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Գեթին ասում էր, որ կնոջ հետ երկարատև հարաբերություն կարելի է ունենալ միայն այն ժամանակ, երբ սնանկ ես: Նա ամուսնացել է հինգ անգամ:

  1. Ժանեթ Դյումոն (ամուսնացել են 1923— ամուսնալուծվել են 1925), ունեցել են մեկ որդի` Ջորջ Ֆրանկլի Գեթի II (1924—1973)
  2. Ալեն Աշբի (1926—1928)
  3. Ադոլֆինա Հելմլե (1928—1932), ունեցել են մեկ որդի` Ժան-Ռոնալդ Գեթի (ծնվել է 1929)
  4. Էնի Ռոկ (1932—1936), ունեցել են երկու որդի` Ջոն Փոլ Գեթի (1932—2003) և Գորդոն Գեթի (ծնվել է 1934)
  5. Լուիզա Դադլի (1939—1958), ունեցել են մեկ որդի` Թիմաթի Գեթի (մահացել է 12 տարեկան հասակում):

Ջոն Փոլ Գեթիի որդին` Մարկ Գեթին, հիմնել է Getty Images ընկերությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 The Peerage — ed. size: 717826
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 6,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118538993 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. LIBRIS — 2012.
  8. Jane Fryer (2011-02-07)։ «Proof that money can't buy happiness: John Paul Getty III destroyed by his family's billions» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2015-06-18։ «I have 14 other grandchildren, and if I pay one penny now, then I will have 14 kidnapped grandchildren.» 
  9. «John Paul Getty III» (անգլերեն)։ The Daily Telegraph։ 2011-02-07։ Վերցված է 2015-06-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]