Աերոդինամիկ խողովակ
Աերոդինամիկ խողովակ, լաբորատոր սարքավորում, որտեղ ստեղծված օդային հոսքի միջոցով հետազոտվում են կարծր մարմնի (կամ նրա մոդելի) շրջհոսման դեպքում տեղի ունեցող երևույթները։
Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հետազոտությունները լայն կիրառություն են գտել ավիացիոն և հրթիռային տեխնիկայում, էներգետիկական ու տրանսպորտային մեքենաշինության մեջ։ Աերոդինամիկ խողովակը որոշվում է թռչող ապարատների, բարձրաբերձ շենքերի, ծխնելույզների, կամուրջների և ինժեներական այլ խոշոր կառուցվածքների հողմաբեռնվածքը։
Պարզագույն աերոդինամիկ խողովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարզագույն աերոդինամիկ խողովակը բաղկացած է շարժիչի օգնությամբ պտտվող օդափոխիչից և փողրակով վերջացող գլանային խողովակից։ Խողովակի աշխատանքային մասում, որտեղ գտնվում է ուսումնասիրվող մարմինը, ստացվում է որոշակի արագության, ջերմաստիճանի և խտության օդի կայունացած հոսք։
Փորձերը աերոդինամիկ խողովակում հիմնված են շարժման հակադարձելիության սկզբունքի օգտագործման վրա (անշարժ միջավայրում մարմնի շարժումը փոխարինվում է հավասարաչափ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 93)։ ![]() |