Հիասքանչ դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Համաշխարհային ցուցահանդեսը Փարիզում, 1900

Հիասքանչ դարաշրջան (ֆր.՝ Belle Époque), եվրոպական պատմության (առաջին հերթին` ֆրանսիական ու բելգիական)` 19-րդ դարավերջից մինչև 1914 թվականն ընկած ժամանակաշրջանի պայմանական անվանումը: Ֆրանսիայի դեպքում այն համընկնում է Երրորդ հանրապետության առաջին տասնամյակներին, իսկ Մեծ Բրիտանիայի դեպքում` Վիկտորյական դարաշրջանի վերջին և Էդուարդ VII արքայի կառավարման առաջին տարիներին:

Պատմական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաձև գեղեցկուհի (դերասանուհի Գրեյս Պալոտա), 1892
Էյֆելյան աշտարակի կառուցումը, 1888

«Հիասքանչ դարաշրջան» անվանումը ծնվել ու արմատավորվել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո` հակադրվելով նրա վնասաբեր հետևանքներին: Այդ պատճառով բառակապակցությունը բնութագրում է տեխնիկական արագ աճը, տնտեսական հաջողությունները, քաղաքական հարաբերություններում խաղաղությունը, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի մշակութային վերածնունդը ֆրանս-պրուսական պատերազմից հետո` 1870-1880-ական թվականներին` անվերադարձ անցած քառորդ դարի հանդեպ նոստալգիկ վերաբերմունք առաջացնելով:


Սա մեքենաշինության, օդապարիկների, բուլվարների, սրճարանների ու կաբարեների ոսկե դարն է, կինոյի ծննդյան ու մետրոյի զարգացման (մետրոն ի հայտ է եկել 1863 թվականին), բնական գիտությունների ձեռքբերումների, նորագույն տեխնոլոգիաների ու բժշկության զարգացման ժամանակաշրջանը, սոցիոլոգիական, ժողովրդագրական, հնագիտական բացահայտումների, արվեստում ու գրականության մեջ մոդեռնի ու մոդեռնիզմի հաստատման, «կանանց հարցի» ու նրանց ընտրական իրավունքների շուրջ վիճաբանությունների շրջանը:

Հիասքանչ դարաշրջանը գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու` շրջակա բնության նկատմամբ ունեցած պատկերացումների հետագա զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել այդ ժամանակաշրջանում ֆիզիկայի բնագավառում արված բացահայտումները: Այնշտայնի` հարաբերականության տեսությանը նվիրված աշխատանքները մեկընդմիշտ փոխել են մարդու պատկերացումները տարածության ու ժամանակի մասին, առաջին հերթին` աստղագիտական մասշտաբի երևույթների վերաբերյալ: Բացահայտումներ կատարվեցին միկրոսկոպիկ մակարդակում. դրվեց ատոմի` բաղադրյալ կազմության խնդիրը, բացահայտվեցին ռադիոակտիվությունն ու ռենտգենային ճառագայթումը: Դա հանգեցրեց ատոմի ռեզերֆորդյան մոդելի ստեղծմանը, ինչի հիման վրա հետագայում ստեղծվեց Բորի մոդելը: Ֆոտոէֆեկտի ու ջերմային ճառագայթման բացատրությունը քվանտային մասնիկներով սկզբնավորեցին էապես տարբերվող նոր` քվանտային ֆիզիկայի զարգացումը: Ֆիզիկական երևույթների մասին պատկերացումների ընդլայնումը նախկին դրույթներից հրաժարման պահանջարկ առաջացրեց: Այս երևույթը հայտնի է որպես գիտական երրորդ հեղափոխություն:

«Հիասքանչ դարաշրջանի» գեղեցկուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Haas W. Die Belle Epoque. München: Verlag Hueber, 1977
  • Rearick C. Pleasures of the Belle Epoque: Entertainment and Festivity in Turn-of-the-Century France. New Haven: Yale UP, 1986
  • Weber E. France: Fin de Siècle. Cambridge: Belknap Press, 1986
  • Winock M. La belle époque. La France de 1900 à 1914. Paris: Perrin, 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]