Իկարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իկարոս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
 Icarus Վիքիպահեստում

Իկարոս, հին հունական ավանդազրույց։ Աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսը, իբր, նախանձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Լաբիրինթոս։ Բայց երբ Մինոսի դուստր Արիադային սովորեցրել է հրեշին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում։ Այնտեղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով։ Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացող մոմերը, և նա ընկել է Էգեյան ծով։ Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա։ Կրետեի հին արձանագրություններում Դեդալոսը հիշվում է որպես արհեստները հովանավորող աստվածություն։ Հետագայում երբեմն նույնացվել է Հեփեստոսին։ Հնագույն շատ կոթողնոր վարագրվել են Դեդալոսին։ Իսկ աթենացի արվեստագետ Դեդալյանների տոհմը նրան համարել է իր նախնին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։