Սեն Կլու (զբոսայգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալատական զբոսայգի
Սեն Կլու զբոսայգի
ֆր.՝ Parc de Saint-Cloud
Շատո Սեն Կլու զբոսայգու կասկադ, հեղինակ` Անտուան դե Պաուտրե
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա, Իլ դը Ֆրանս, Օ դը Սեն
ՏեղագրությունՍեն Կլու, Մառն լա Կոկետ, Սևր
Նախագծի հեղինակԱնդրե Լենոտր
կասկադը` Անտուան դե Պաուտրե
🌐domaine-saint-cloud.fr
Քարտեզ
Քարտեզ

Սեն Կլու զբոսայգի (ֆր.՝ Parc de Saint-Cloud), ֆրանսիական ամենահանրաճանաչ պարկերից մեկը, պուրակային ճարտարապետության հրաշալի նմուշ, Ֆրանսիայի պատմական իրադարձությունների կիզակետ։ Գտնվում է Օ-դը-Սեն դեպարտամենտում Փարիզից արևմուտք, մայրաքաղաքի անմիջական հարևանությամբ, Սեն Կլու քաղաքի տարածքում։ Կանգուն է 17-րդ դարի վիճակում։

Սեն Կլո զբոսայգին 1923 թվականից սկսած ճանաչվել է որպես Եվրոպայի առավել գեղեցիկ այգիներից մեկը և 2005 թվականին ստացել է «Ուշագրավ այգի» պիտակ[1]։ Տարածքը պատմական հուշարձան է հանդիսանում 1900 թվականից և պետության հոգածության ներքո է գտնվում[2][3]։

Սեն Կլու ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ զբոսայգու տարածքում տեղակայված է եղել Սեն Կլու շատոն (պալատ-ամրոցը), որը կառուցվել է XVI դարում և ի սկզբանե կառուցված է եղել ֆլորենտացի բանկիրների ընտանիքի` Գոնդիների համար։ Սեն Կլուն եղել է Ֆրանսիայի պատմական կարևոր իրադարձությունների ականատեսը։

Կրոնական պատերազմների ժամանակ, 1589 թվականի օգոստոսի 1-ին միաբան Ժակ Կլեմանը սպանել է Փարիզի պաշարման ժամանակ այստեղ բնակվող Հենրի III-ին։ 1658-1701 թվականներին ամրոցը պատկանել է Լյուդովիկոս XIV -ի եղբորը` Ֆիլիպ Օռլեանցուն։ 1784 թվականին ձեռք է բերել Լյուդովիկոս XVI-ը իր տիկնոջ` Անտուանետի համար։ Նրա օրոք ամրոցը խիստ վերակառուցվել է։

Պուրակի ամառային զբոսայգում է տեղի ունեցել բրյումերի 18 պետական հեղաշրջումը` Հանրապետության VIII տարում (1799)։ Հենց Սեն Կլուում է Նապոլեոնը կայսր հռչակվել 1804 թվականին։ Պրուսիայի հետ պատերազմի ժամանակ ամրոցի տարածքում եղել է գերմանական զորքերի շտաբը և ֆրանսիական հրետանու ռմբակոծությունից ամրոցն այրվել է (1870), իսկ ավելի ուշ (1892) ավերակները ջնջվել են երկրի երեսից։

Զբոսայգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Կլու զբոսայգում Մեդիչի մի քանի առյուծներից մեկը[4]

Սեն Կլու զբոսայգին, որի մակերեսը 460 հա է, իրենից ներկայացնում է փարիզեցիների և Իլ դը Ֆրանսի բնակիչների համար հանգստի սիրված վայր։ Զբոսայգու տարածքում իրականացվում են մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում` երաժշտական փառատոն և հին մեքենաների ցուցադրւթյուններ[5]։

1999 թվականին առաջացած փոթորիկից լրջորեն վնասվել են զբոսայգու ծառերը և որպես ազգային հարստություն վերականգնվում է պետական միջոցներով[6]։

Պուրակի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրակը, որին բնորոշ է բարձրությունների մեծ տարբերություններ, բաղկացած է․

Զբոսայգու տարածքում գտնվում են մոտ տասը շատրվաններ։ Զբոսայգու վերին մասում բազրիք կա, որից հիանալի տեսարան է բացվում դեպի Փարիզ։

Զբոսայգու տարածքում տեղակայված է Սեն Կլու ամրոցի փոքրիկ թանգարանը[7], ինչպես նաև Պաստյորի ինստիտուտը։

Սեն Կլու զբոսայգին գրականության և արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Կլու զբոսայգին հիշատակվում է ֆրանսիական գրականության մի շարք ստեղծագործություններում։ Անտուան Ֆրանսուա Պրևոյի «Մեր օրերի հելլենուհու պատմությունը» (Histoire d'une Grecque moderne, 1740) վեպում[8], որի հերոսները ուղևորվում են Սեն Կլու` խնջույքի, ընթերցողն իմանում է, որ XVIII դարում զբոսայիներն ունեցել են «թեթևաբարո» համբավ։ Զբոսայգին գեղարվեստական նկարագրություն է գտել Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» չորրորդ գլխում.

Սեն Կլուի ծաղկանոցներն անուշահոտ բուրում էին, Սենայի շունչը շարժում էր ծառերի սաղարթը, ճյուղերը ճոճվում էին մեղմ զեփյուռից, մեղուներն անխնա թալանում էին հասմիկի թփերը, թիթեռների մի ամբողջ խումբ հավաքվել էին հազարտերևուկի, երեքնուկի և վայրի վարսակի վրա։ Ֆրանսիական թագավորի արգելավայր զբոսայգին գրավել էր անբան թափառաշրջիկների աղմկոտ խումբը. դրանք թռչուններն էին։

Զբոսայգին գրավել է բազմաթիվ հայտնի նկարիչների ուշադրությունը։ Տարբեր ժամանակներում այն պատկերել են Ժ. Օ. Ֆրագոնարդը, Ռ. Դյուֆին, Է. Հոփփերը։ Զբոսայգու մի հատված էլ պատկերված է Անրի Ռուսոյի «Սեն Կլու զբոսայգու արահետ» կտավում (1908

«Ոչինչ չի համեմատվի քեզ հետ» («Nothing compares 2 U») երգով նկարահանվել է համաշխարհային ճանաչման արժանացած տեսհոլովակ։ Այգին, որտեղ զբոսնում է երգչուհի Շինեադ Օ Կոնորը (Sinéad O ' Connor), Սեն Կլու զբոսայգին է (ֆր. Parc de Saint-Cloud)։ Սեն Կլուն գտնվում է Օ-դը-Սեն դեպարտամենտում Փարիզից արևմուտք, մայրաքաղաքի մերձակայքում, Սեն Կլու քաղաքի տարածքում։

1994 թվականի սեպտեմբերի 26-ին, թողարկվել է Սեն Կլու զբոսայգու ջրվեժի պատկերով փոստային նամականիշ[9]։ 2012 թվականի հունիսի 9-ին թողարկվել է մի նամականիշ, որի վրա պատկերված է Սեն Կլու Մեծ կասկադը և ավազանները[1]։

Հեծանվային սպորտի ծննդավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանվային սպորտի ծննդյան պաշտոնական ամսաթիվը համարվում է 1868 թվականի մայիսի 31-ը, երբ Սեն Կլու  զբոսայգու արահետներում 2 կմ-ոց մրցավազք կազմակերպվեց։ Հարյուր քառասուն տարի անց, 2008 թվականի հունիսի 15-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը, Եվրոպայով հրաժեշտի շրջագայության ժամանակ անձնական հեծանիվով անցել է Սեն Կլու պարկով։

Համայնապատկեր Սեն Կլուից դեպի Փարիզի թաղամաս, Բուլոգն Բիլանկուր

Գործնական խորհուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեն Կլու զբոսայգի կարելի է հասնել մետրոյով (9-րդ ուղի, «Pont de Sèvres» կայարան կամ 10-րդ ուղի, կայան «Boulogne - Pont de Saint-Cloud»), մետրոյից հետո ոտքով (Սեն գետի վրայի կամրջով) կամ ավտոբուսով։
  • Զբոսայգու մուտքը հետիոտնի համար անվճար է, ավտոմեքենայով զբոսանքի համար գանձվում է վճար։
  • Աշխատանքային ժամերը տարբեր են` կախված տարվա եղանակից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jardins de France. Domaine National de Saint-Cloud. Feuille de timbres de 2012
  2. «Inventaire général du patrimoine culturel». Ֆրանսիայի մշակույթի նախարարություն.
  3. «Monuments historiques». Ֆրանսիայի մշակույթի նախարարություն.
  4. commons:Category:Medici lions at the Château de Saint-Cloud, GALLERY: CHÂTEAU DE PIERREFONDS(չաշխատող հղում)
  5. DOMAINE NATIONAL DE SAINT-CLOUD.
  6. «Windstorms Lothar and Martin. Les tempêtes Lothar et Martin» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 18-ին.
  7. «GALLERY: CHÂTEAU DE PIERREFONDS. PARIS».(չաշխատող հղում)
  8. Антуан Франсуа Прево. История одной гречанки.
  9. Նամականիշի մասին Phil-Ouest կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Կլու (զբոսայգի)» հոդվածին։