Քլոդվիգ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քլոդվիգ I
Jean de Tillet - Clovis Ier roy crestien - Recueil des rois de France.jpg
Ծնվել է՝մոտ. 466[1][2][3][…]
Ծննդավայրանհայտ
Մահացել է՝նոյեմբերի 27, 511[4]
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5][6]
Abbey of St Genevieve[7]
ՏոհմՄերովինգներ[4]
միապետ
ՀայրChilderic I?[4]
ՄայրBasina of Thuringia?[4]
ԵրեխաներTheuderic I?[8], Ingomer?[9], Խլոդոմիր[10], Childebert I?[11], Chlothar I?[12][13] և Clotilde?[14]
Հավատքքրիստոնեություն

Քլոդվիգ I (Chlodwig, Chlodowig, ֆր.՝ Clovis I) (466-511), ֆրանկների թագավոր (481 թվականից), Մերովինգների դինաստիայից։ 486 թվականին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։Հաղթանակ տանելով Սուասոնի ճակատամարտում`ֆրանկները,ի թիվս այլ ավարի,վերցրին զարմանալի գեղեցկության մի մեծ գավաթ։Քլոդվիգը խնդրեց այդ գավաթը տալ իրեն` իր մասնաբաժնից դուրս։Զինվորները պատասխանեցին. «Արա' ինչ ուզում ես,քանզի ոչ ոք չի կարող հակառակվել քո իշխանությանը»:Բայց մի զինվոր բարձրացրեց մարտական կացինը և կոտրեց գավաթը` ասելով.«Դու ոչինչ չես ստանա,բացի քո հասանելիքից»։Բոլորը զարմաց էլ էին այդ արարքից,բայց արքան թաքցրեց իր վիրավորանքը։

Մեկ տարի անց նա հրամայեց իր զորքին հավաքվել զորատեսի։Անցնելով շարքերի առջևով` նա մոտեցավ այդ նույն զինվորին և ասաց նրան.«Ոչ ոք այդպես չի պահում իր զենքը»,—և խլելով նրանից կացինը` նետեց գետին։Իսկ երբ զինվորը կռացավ,որ վերցնի կացինը,արքան կտրեց նրա գլուխը։«Այսպես,—ասաց նա,—դու վիրավորեցիր գավաթի հետ Սուասոնում»։

Քլոդվիգը դրանով իր անձի հանդեպ մեծ սարսափ առաջացրեց զինվորների շրջանում։

Քլոդվիգը նվաճեցեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։

Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։

Քլոդվիգն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլոդվիգի մկրտության արարողությունը բազմիցս ոգեշնչել է ինչպես միջնադարի, այնպես էլ ավելի ուշ շրջանի նկարիչներին և քանդակագործներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Athenaeum
  2. Autoritats UB
  3. Documenta Catholica Omnia
  4. 4,0 4,1 4,2 4,3 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 53—56. — ISBN 978-2-9501509-3-6
  5. http://fabpedigree.com/s076/f000133.htm
  6. http://www.flickriver.com/photos/lionfranc37/3765103545/
  7. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 55—56. — ISBN 978-2-9501509-3-6
  8. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 59—61. — ISBN 978-2-9501509-3-6
  9. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 57. — ISBN 978-2-9501509-3-6
  10. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 66. — ISBN 978-2-9501509-3-6
  11. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 67—69. — ISBN 978-2-9501509-3-6
  12. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 69—73. — ISBN 978-2-9501509-3-6
  13. Lundy D. R. The Peerage
  14. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 59. — ISBN 978-2-9501509-3-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 54 CC-BY-SA-icon-80x15.png