Խլոդոմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խլոդոմիր
Division of Gaul - 511.jpg
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր մոտ. 495[1]
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր հունիսի 21, 524[1]
Վախճանի վայր Vézeronce-Curtin[1]
Դինաստիա Մերովինգներ[1]
Հայր Քլոդվիգ I
Մայր Clotilde?[1]
Ամուսին Guntheuc?[1]
Զավակներ Thibald?[1], Gonthaire?[1] և Clodoald?[1]

Խլոդոմիր կամ Խլոդոմեր (մոտ. 495[1], անհայտ - հունիսի 21, 524[1], Vézeronce-Curtin[1]) — ֆրանկների թագավորը 511 - 524 թվականներին Մերովինգների տոհմից: Կառավարել է Օռլեանական թագավորությունում: Խլոդվիգ I-ի և Կլոտիլդա Բուրգունսկայայի երկրորդ տղան (առաջին տղան՝ Ինգոմերը մահացել է մանուկ հասակում):

«Խլոդոմիր» անունը կազմված է երկու մասերից՝ hlod (այսինքն «հռչակավոր», «բացառիկ», «անվանի») և mir, mer (որը թարգմանվում է «մեծ») արմատներից: Այդպիսով «Խլոդոմիր» անունը ֆրանկերենից թագրմանված նշանակում է «Մեծ հռչակավար»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլոդոմիրի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլոդվիգ I թագավորի մահից հետո՝ 511 թվականին Խլոդոմիրը և նրա երեք եղբայր Տեոդորիխ I -ը, Խիլդեբերտ I-ը և Խլոտարը իրենց միջև բաժանեցին Ֆրանկների թագավորությունը: Այդ տարածքների մեծ մասը բաժին ընկավ Տեոդարիխին, իսկ պետության հաջորդ մասը գրեթե հավասար բաժանվեց Կլոտիլդա Բուրգունսկայայի տղաների միջև: Խլոդոմիրը տարածք ստացավ Լուարա լողավազանի մոտ՝ այսպես ասված Օռլեանական թագավորությունը, որի մեջ էին մտնում Տրուա, Սանս, Մելյոն, Օռլեան, Շարտր, Անժե և Նանտ տարածքները, իսկ հարավից այդ տարածքին էին միանում Տուրը, Բուրժը, Պուատիեն և Լիմոժը: Խլոդոմիրի մայրաքաղաքը Օռլեան քաղաքն էր:

Պատերազմբ բուրգունդների դեմ: Խլոդոմիրի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

[Խլոդվիգ I պետության բաժանումը իր որդիների միջև 511 թվականին: Խլոդոմիր I-ի տարածքները նշված են կարմիր գույնով:

523 թվականին Կլոտիլդա Բուրգունդսկայան դիմեց Խլոդոմիրին և նրա ուրիշ որդիներին բուրգունդներից վրեժ լուծելու խնդրանքով, որովհետև բուրգունդների թագավոր Գունդոբադը Կոտիլդայի ծնողներին սպանելու հրաման է տվել[2]:

Խլոդոմիրը, Խիլդեբերտ I-ը և Խլոտար I-ը պայմանագիր կնքեցին Օստգոտանների հետ, որոնց թագավոր Տեոդորիխ Մեծը նույնպես ուզում էր բուրգունդներից վրեժ լուծել: Գործը նրանում է, որ Տեոդորիխ Օստրոգատիի աղջկա մահից հետո, բուրգունդների թագավոր Սիգիզմունդը, ով ամուսնացած էր նրա վրա, իր նոր կնոջ դրդումից նա սպանեց իր նախկին ամուսնության տղային, որը նաև համարվում է Տեոդորիխի թոռնիկը[3][4]: Բուրգունդների և Օստգոտանների հարաբերությունները այնքան էլ լավ չէին, իսկ այդ իրադարձություններից հետո հասան վերջնակետին: Օատոգատները պատրաստությամբ օգնում էին ֆրանկներին և միասին պատերազմում էին բուրգունդների թագավորների Սիգիզմունդի և Գոդոմարի դեմ, որոնք Գունդոբադի տղաներն էին՝ սեղմելով նրանց երկու ռազմաճակատների միջև:

Խլոդոմիրը հսկողություն էր իրականացնում Բուրգունդների թագավոր Սիգիզմունդի գլխատմանը: Մեծ ֆրանսիական ժամանակագրություն: Վալանսյեն: Մունիցիպալային գրադարան: XIV դար:

Մինչև Սիզգիզմունդը համառորեն փորձում էր ետ մղել ֆրանկների հարձակումը, օստգոսկների զորքը Տուլուինի գլխավորությամբ անցել էր Դյուրանս գետը և շարժվելով դեպի հյուսիս, գրավել էր բուրգունյան քաղաքների շարք: Այսպիսով նրանք գրավեցին Դյուրանս և Դրոմ գետերի միջև տարածքը, ինչպես նաև մինչև Իզեր: Ֆրանկները նույնպես հարձակվելով հյուսիսից, մենամարտում ջախջախեցին բուրգունյան զորքերը: Գոդոմարը փախչեց, իսկ Սիգիզմունդը փորձեց ծածկվել Ակավն վանքում, բայց նրան գտան ձերբակալեցին կնոջ և տղաների հետ միասին, և ուղարկեցին Օռլեան քաղաքի մոտակայք:

Դրանից հետո երբ ֆրանկական թագավորները հեռացան, Սիգիզմունդի եղբայր Գոդոմար II-ը հավաքեց բուրգունդներին և ազատագրեց թագավորությունը: Այդ ժամանակ Խլոդոմիրը, փորձելով դուրս գալ Գոդոմարի դեմ, 524 թվականի մայիսի 1-ին սպանեց Սիգիզմունդին կնոջ և երեխաների հետ միասին, հաշվի չառնելով հայտնի վանքահայր Ավիտին, իսկ նրանց դիակները գցեց ջրհորը Կոլոմնիից մոտակայքում, որը գտնվում էր Օռլեան քաղաքի մոտակայքում:

Հետո նա օգնության կանչեց Տեոդորիխ I թագավորի եղբորը, ով ամուսնացած էր սպանված Սիգիզմունդի աղջկա հետ, և նա չմտածելով, որ դրանով վիրավորում է իր աների անունը, ընդունեց առաջարկը: Միասին նրանք շարժվեցին դեպի Բուրգունդիա և Վիրոնցիա տարածում (հիմա Վեզերոնս Կորտեն), որը Վիեն քաղաքի մոտակայքում էր, և 524 թվականի հունիսի 21-ին ճակատամարտ սկսեցին բուրգունդների հետ: Ֆրանկները տապալելով բուրգունդների գիծը, սկսել հետևել նահաջող հակառակորդներին: Սակայն Խլոդոմիրը, հետաքրքրվելով հետապնդումով, շրջափակվեց և գլխատվեց: Ֆրանկների թագավորներից մեկի մահից հետո բուրգունդները կարողացան հաղթանակ տանել այդ պատերազմում[5]:

Կանայք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Settipani C. La Préhistoire des Capétiens: Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 66. — ISBN 978-2-9501509-3-6
  2. Григорий Турский: История франков(ռուս.)
  3. Григорий Турский: История франков(ռուս.)
  4. Марий Аваншский: Хроника(ռուս.)
  5. Лебек С. Происхождение франков. V—IX века. — М.: Скарабей, 1993. — С. 70. — ISBN 5-86507-022-3(ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]