Ֆարամոնդ
Ֆարամոնդ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 365 |
Վախճանի օր | 430 |
Դինաստիա | Մերովինգներ |
Հայր | Մարկոմիր |
Զավակներ | Chlodio? |
Ֆարամոնդ կամ Ֆարամոդ, Ֆարամոն, Ֆարամունդ, Մերովինգների առասպելական նախահայրը[1]: Ըստ «Ֆրանկների պատմության գրքի» (Liber Historiae Francorum) նա եղել է Մարկոմիրի տղան և Քլոդիոնի հայրը[2]: Այդ պատճառով նա երկար ժամանակ համարվել է Մերովինգների հարստության առաջին թագավորը: Սակայն հետագայում նրա գոյությունն առասպելական է ճանաչվել: Դա բացատրվում է նրանով, որ «Ֆրանկների պատմության գրքի» հեղինակը վերապատմել է Գրիգոր Տուրցիի առաջին վեց գրքերը՝ ավելացնելով 21 նոր փաստ, այդ թվում և` Ֆարամոնդի անունը: Բայց նա չգիտեր 5-րդ դարի պատմություն, քանի որ օգտագործում միայն Գրիգոր Տուրցիի ժամանակագրությունը որպես աղբյուր[3]: Այսպիսով կասկածելի է, որ նա կարող էր այս ժամանակագրից մեկուկես դար անց բացահայտել Մերովինգների դինաստիայի անհայտ նախնուն այն դեպքում, երբ Գրիգոր Տուրցիին դա չի հաջողվել:
Սակայն Ֆարամոնդ (Faramond) անունով պատմական կերպարը գոյություն է ունեցել: Նա ծնվել է մոտավորապես 550 թվականին, Փարիզից ոչ շատ հեռու և եղել է փարիզյան քահանա[3]: Նաև նա եղել է եպիսկոպոս Ռագնեմոնդ (Ragnemond) Փարիզեցու եղբայրը (ով եպիսկոպոս է եղել 576-ից 591 թվականներին): Եպիսկոպոս Ռագնեմոնդը ցանկանում էր, որպեսզի նրա եղբայրը փոխարիներ նրան: Սակայն 591 թվականին, եպիսկոպոսի մահից հետո, Ֆարամոնդը Եվսեվի անունով սիրիացի հարուստ մի վաճառականի թույլ է տալիս գրավել եպիսկոպոսական աթոռը: Ֆարամոնդը մահացել է մոտավորապես 600-610 թվականներին[1]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 592 թվականին Գրիգոր Տուրցին իր «Ֆրանկների պատմություն» (Historia Francorum) գրքում առաջին անգամ հիշատակում է Ֆարամոնդին: Ահա այդ հատվածը.
«Վախճանվել է նաև Փարիզ քաղաքի եպիսկոպոս Ռագնեմոնդը: Եվ երբ նրա եղբայրը, երեց Ֆարամոնդը, աշխատում էր ստանալ եպիսկոպոսական աստիճան, ինչ-որ հարուստ սիրիացի վաճառական, ընծայելով շատ նվերներ, նստեց այդ տեղը և ստացավ եպիսկոպոսական աստիճան»: (Գիրք 10, հատոր 26):
Իրադարձությունները ավարտվում են 591 թվականին[4]:
- 727 թվականին Ֆարամոնդը հիշեցվում է «Ֆրանկների պատմություն» գրքում: Այդ ստեղծագործության հեղինակն է մի կուսակրոն Սեն Դենի ամիրայությունից: Նա այդ գիրքը գրել է մայորդոմ Կառլոս Մարտելի ազդեցության տակ, որի պատճառով էլ նա փորձում էր խախտել Մերովինգների հարստության համբավը:
- 1461 թվականին Ֆարամոնդը հիշատակվում է «Մեծ ֆրանսիական ժամանակագրություններ» (Les Grandes Chroniques de France) գրքում: Այդ գրքի հեղինակը եկել այն եզրակացության, որ ֆրանսիացի թագավորների նախնիները եղել են տրոյանները: Նա գրել է, որ Ֆարամոնդը ֆրանկների առաջին թագավորն է, և եղել է կայսր Պրիամի և նրա կնոջ` Գեկուբայի որդին: Սակայն դա առասպելի վերապատմում է, այլ ոչ թե իսկական աղբյուրներից վերցված տեղեկություններ:
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1661 թվականին ֆրանսիացի վիպագիր Գոտյե Կալպրենեդը նրան նվիրել է իր «Ֆարամոնդ» վեպը:
- 1809 թվականին գրող Ֆրանսուա Րենե դե Շատոբրիանը հիշեցնում է Ֆարամոնդին իր «Տառապյալներ» դյուցազներգությունում:
- 1999 թվականին գրող Յուրի Ալեքսանդրովիչ Նիկիտինը «Ֆարամոնդ» վեպում դեպքեր է օգտագործել Մերովինգերի կյանքից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Liber Historiæ Francorum 4-5, MGH Scriptores rerum Merovingicarum II, ed. B. Krusch, Hanover, 1888, pp. 245-246
- ↑ Wood, Ian. The Merovingian Kingdoms, 450-751. 1. Essex, England: Longman Group Limited, 1994. p.37
- ↑ 3,0 3,1 Gibbon, Edward. The History of the Decline and Fall of the Roman Empire. ed. Rev. H. H. Milman. Boston: Phillips, Samson, and Company, 1852. Vol. 3, p.314 Ftn.169. 6 vols.
- ↑ McKitterick, Rosamond. History and Memory in the Carolingian World. 1st Ed. Cambridge: Cambridge University Press, 2004.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Григорий Турский: История франков
- Книга истории франков