Jump to content

Գրիգոր Տուրցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Տուրցի
ֆր.՝ Grégoire de Tours
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 538[1]
ԾննդավայրAuvergne, Ֆրանսիայի թագավորություն[2][3][4][…]
Մահացել էդեկտեմբերի 17, 594[1] (56 տարեկան)
Մահվան վայրՏուր[5][6][7]
ԱզգությունRoman Gaul?
Կրոնքրիստոնեություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԵրկերHistoria Francorum?, Vita Patrum?, Liber in gloria martyrum?, Liber de passione et virtutibus sancti Iuliani martyris?, Libri quattuor de virtutibus sancti Martini episcopi?, Liber de miraculis beati Andreae apostoli? և Letters?
Մասնագիտությունվարքագիր, գրող, պատմաբան և կաթոլիկ քահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
 Gregory of Tours Վիքիպահեստում

Գրիգոր Տուրցի (լատին․՝ Gregorius Turonensis, ֆր.՝ Grégoire de Tours, 538 կամ 539 թ. նոյեմբերի 30, Կլերմոն-Ֆերան, Օվերն — 593 կամ 594 թ. նոյեմբեր), Տուր քաղաքի եպիսկոպոս (573 թ-ից) և ֆրանկների պատմիչ։ Նրա գլխավոր երկը՝ «Ֆրանկների պատմություն» («Historia Genes Francorum») աշխատությունն է (բաղկացած է 10 գրքից և ինքնակենսագրական ակնարկից), գրված է լատներենով։

Հեղինակը շարադրում է հնագույն ժամանակներից առ 591 թ. ընկած պատմական անցքերը։ Երկը կարևորագույն աղբյուր է V-VI դդ. ֆրանկների թագավորության և մասնավորապես Մերովինգյան հարստության արքաների պատմության ուսումնասիրության համար։ Հեղինակն իր երկի 10-րդ գրքում հիշատակում է ոմն հայազգի եպիսկոպոս Սիմոնի մասին, որը 591 թ. Հայաստանից Տուր քաղաք էր եկել՝ փախչելով պարսկական հալածանքներից (X, 24)[8]։ Սա պատմական գրականության մեջ վավերացված Ֆրանսիայի տարածքում հայի գտնվելու առաջին հիշատակումն է։

Նրա «Ֆրանկների պատմություն»-ը (լատիներեն, 10 գրքով), ուր դեպքերի շարադրանքը հասցըված է մինչև 591-ը, VVI դդ․ Ֆրանկների պետության քաղաքական պատմության հիմնական աղբյուրն Է։ «Պատմության» մեջ հարուստ նյութ կա ֆրանկների քաղաքականությունից, տնտեսությունից, մշակութային կյանքի վերաբերյալ։ Գրիգոր Տուրացին եղել է կաթոլիկ եկեղեցու ջատագովը, հեղինակ է եկեղեցական բնույթի աշխատությունների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 223
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Տուրցի» հոդվածին։