Քաղաքացիական օդային նավատորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Emirates A380 2.JPG

Քաղաքացիական օդային նավատորմ, ներառում է քաղաքացիական ավիացիայի, օդագնացության բոլոր տեսակները և թռչող այլ ապարատներ։ Ծառայում է որպես օդային տրանսպորտ, ինչպես նաև վնասատուներից գյուղատնտեսական բույսերի ավիաքիմիական պաշտպանության, տեղանքի աերոլուսանկարահանման, արժեքավոր հանածոների հետախուզման, անտառային տարածությունների ուսումնասիրման և հրդեհներից ու վնասարարներից պաշտպանության համար։ Օգտագործում են նաև բժշկա-սանիտարական ծառայության սպասարկման, կուլտուր-լուսավորական և սպորտային նպատակներով։ Տես նաև Ավիացիա, «Աերոֆլոտ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png